ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

nyut

20.05.13

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - ՏԻԳՐԱՆ ՄԵԾ՝ աշխարհակալ հայրենապաշտն ու շինարարը

ԳՐԱԲԵՐ. Մուշեղ Իշխան


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ազնիվ Հրաչյա

Ազնիվ Հրաչյա (Մինասյան Ազնիվ Գրիգորի) (1853, Կ. Պոլիս - 20. 5. 1919, Դիլիջան), դերասանուհի։

Բեմ է բարձրացել 1869-ին, Կ. Պոլսի «Արևելյան թատրոն»-ում։ Հանդես է եկել Պ. Մաղաքյանի գլխավորած «Արևելյան», ապա՝ Հ. Վարդովյանի «Օսմանյան» թատերախմբերում. խաղացել է պատմահայրենասիրական ողբերգություններում, իտալական, ֆրանսիական մելոդրամաներում (Թ. Բարրյերի «Փարիզի աղքատները», Պ. Ֆերրարի «Սեր առանց համարման», Ռոթայի «Երկու հիսնապետ», Դյումա-հոր «Կատրին Հովարդ», Կամոլետտիի «Քույր Թերեզա» ևն)։ Բեմական գործունեության առաջին շրջանում, չնայած սենտիմենտալ-ռոմանտիկ խաղացանկին, հակվել է դեպի ռեալիզմը, հոգեվիճակների ճշմարիտ վերարտադրությունը։ Նրա այդ ձգտումը հիմնավոր հող է գտել 1880-ական թթ. Թիֆլիսի հայկական թատերախմբում։

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. Վիլյամ Սարոյան


ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ

Կուզեի՛ տեսնել այս աշխարհի վրա որեւէ ուժ, որ բնաջնջե այս սերունդը, այս փոքր ցեղին անկարեւոր ժողովուրդը, որուն պատմությունը վերջ գտած է եւ պատերազմները հաղթված, կառույցները` փշրված, գրականությունը` չէ կարդացված, երաժշտությունը` չէ լսված եւ աղոթքները` չեն պատասխանված: Համարձակեցե՛ք բնաջնջել այս սերունդը:
Սեպեցեք, թե դարձյալ1915-ի Համաշխարհային պատերազմ է, քանդեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք թե կրնա՞ք: Աքսորեցե՛ք իրենց տուներեն դեպի անապատները, ձգեցե՛ք առանց հացի եւ ջուրի, այրեցե՛ք անոնց տուներն ու եկեղեցիները: Տեսե՛ք թե անոնք ինչպե՛ս պիտի վերածնին: Տեսե՛ք, թե անոնք ինչպե՛ս կրկին պիտի խնդան: Տեսե՛ք, թե կրնա՞ք զիրենք կեցնել աշխարհի մեծ գաղափարները ծաղրելե, դուք` շան լակոտներ, համարձակեցե՛ք բնաջնջել զիրենք:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Նվարդ Աբալյան

Նվարդ Աբալյան (մայիսի 20 1920, (Բաքու), դեկտեմբերի 14 1994, (Երևան)), հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1956)։

Ծնվել է Բաքվում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել է Բաքվի հայկական թատրոնի ստուդիայում։ 1937թ. խաղացել է Հայաստանի շրջանային թատրոններում՝ Դիլիջանում, Արթիկում, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ Երկար տարիներ աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) թատրոնում։ 1960թ. տեղափոխվել է Երևան, խաղացել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Հաջողությամբ կատարել է մի քանի տասնյակ դերեր, ինչպես՝ Ջեմմա («Բոռ»), Օլիվիա («12-րդ գիշեր»), Լուիզա («Սեր և խարդավանք»), Վազգանուշ («Երկիր հայրենի»), Մարգո («Վերջին մեխակներ»), Սուսան («Նամուս»), Ռուզան (համանուն պիեսում)։

ՀԱՅՈՑ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ԷՊՈՍԸ


«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» հատված էպոսից
կարդում է ԺԱՆ ԷԼՈՅԱՆԸ
ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ անձնական արխիվից

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՆԵՏԸ

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Դուրյան (Զըմպայան) Պետրոս Աբրահամի [ 20.5(1.6).1851, Սկյուտար, Կ. Պոլիս – 21.1(2.2). 1872, Կ.Պոլիս], հայ բանաստեղծ, դրամատուրգ։


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Սուրեն Այվազյան

Սուրեն Այվազյան (1915, հունվարի 9 - 1981, մայիսի 20), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947-ից։

Ծնվել է Խնձորեսկ (այժմ` Սյունիքի մարզ) գյուղում։ 1934-ին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը, ապա որպես ուսուցիչ աշխատել է Գորիսի շրջանի Խնածախ և Տեղ գյուղերում։ 1942-ին ավարտել է Ադրբեջանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1942-45-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1945-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Զինաիդա Սիմոնյան

Զինաիդա Ստեփանի Սիմոնյան (օրիորդական ազգանունը` Զոլոտնիկովա, մայիսի 20, 1950, Երևան, Հայաստան — մարտի 24, 2012, Երևան), Հայաստանը ներկայացրած ռուս անվանի հրաձգուհի, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 15-ակի չեմպիոն, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1975): 2003 թվականից եղել է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ:

Զինաիդա Սիմոնյանը ծնվել է 1950-ի մայիսի 20-ին Երևանում` Անաստասիա Չերկաշինայի և Ստեփան Զոլոտնիկովի ընտանիքում, որոնք 1948-ին Ռուսաստանից ժամանել էին Հայաստան` մարմարի գործարանում աշխատելու նպատակով: Հրաձգությամբ սկսել է զբաղվել 1965-ից` Նիկոլայ Ղազարովի ղեկավարությամբ: 1969-ից սկսել է մարզվել Յուրի Սիմոնյանի մոտ, որի հետ հետագայում (1972-ին)

19.05.13

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻՋԵՎ

ԱՐԱ Յ. ԲԵՐՔՅԱՆ
(1934-1994)
Գերմանահայ ազգային գործիչ,
ճարտարապետության և ինժեներության դոկտոր, գրող

Իր ապրած կյանքով Արա Բերքյանը ճարտարագործ կամուրջ եղավ սփյուռքի և հայրենիքի միջև։ Աստծո պարգևած բազում շնորհները՝ ճարտարապետ, գրող, նկարիչ, պատմաμան, հռետոր, նա ի սպաս դրեց օտար ափերում հայոց պատմությունը, ճարտարապետությունը աշխարհին ներկայացնելու, գերմանահայ հարաμերությունները վերստին նորոգելու, հայրենակիցներին հայ լեզվին և հավատքին մոտ պահելու, հայ դատի ձայնը լսելի անելու գործին։
Բերքյանի մանկությունն ու պատանեկությունն անցել են Միջերկրականի ափին՝

ԳՐԱԲԵՐ. Մարտիրոս Սարյան


ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ա. 1903թ. - 1966թ. Վահրամ Ալազան, հայ բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ։
Բ. 1892թ. - 1965թ. Համո Բեկնազարյան, հայ նշանավոր կինոռեժիսոր, հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը, նրա անունով է կոչվում «Հայֆիլմ» կինոստուդիան։
ՏԵՍ
Գ. 1922թ. - 2011թ. Օհան Դուրյան, հայ հայտնի դիրիժոր։
ՏԵՍ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Մկրտիչ Կորյուն

Մկրտիչ Կորյունը (Կորյուն Գրիգորի Մկրտչյան) (1913-Դեկտեմբերի 20, 1984) ժամանակակից հայ գրականության ամենաինքնատիպ դեմքերից մեկն է, արժանավոր ժառանգորդը միջնադարյան առակագիրների` Գոշի, Այգեկցու և ապա Խ. Աբովյանի, Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի։ 

Մկրտիչ Կորյունը ծնվել է 1913 թվականին Ղարսում։ Եղեռնի տարիներին Մկրտիչ Կորյունի ընտանիքը գաղթում է Ղարսից և բնակություն հաստատում Գյումրիում։ 1929 թվականին նա ավարտում է տեղի յոթնամյա դպրոցը։
1932 թվականին հրատարակվում է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Տեմպերի հերոսները» վերնագրով։ Նույն թվականին Կորյունը ընդունվում է Երևանի պետական համալսարանի լեզվագրական բաժինը։ 1937 թվականին ավարտում է համալսարանը և նվիրվում իր սիրած գործին`