ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
My Blogger TricksAll Blogger TricksTechtunes
Blogger Widgets
ՍԻՐԵԼԻ ԱՅՑԵԼՈՒ. ԱՐԴԵՆ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Է ԻՆՉ «ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ» ԿԱՅՔԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ «ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ» ԳՐՔՈՒՅԿԻ ԼՈՒՅՍԸՆԾԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ: ԳՐՔՈՒՅԿԻ ՏՊԱԳՐՈՒՄՆ ՍԿՍՎԱԾ Է ՇՆՈՐՀԻՎ՝ ՍՈՒՍԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. 2000 ռուբլի: Տէր եւ տիկին ՀԱԿՈԲ եւ ՍԻՐԱՐՓԻ ՉՈՔԱԼՅԱՆՆԵՐ. 20 000 դրամ: ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԼՂԱԹՅԱՆ. 20 դոլար: ՆԱՐՈՏ ԽԱՉԱՏՈՒՐ. 20 000 դրամ: ՀԱԿՈԲ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ. 100 դոլար: «ՔԱՆԻ ՄԸ ԸՆԳԵՐՆԵՐ». 200 կանադական դոլար: ՄԱՐԳՈ ԿԱՎԻՋԵԱՆ. 142 դոլար: ՍԵՐՈԲ ՍԱՀԱԿԵԱՆ. 200 դոլար: ԴՐՈ ՉԱՔԱՔԼԵԱՆ. 20 000 դրամ: ՍԱԹԵՆԻԿ ՎԱՆՈՅԱՆ. 10 000 դրամ: ՄՈՎՍԵՍ ՖԱԳԵՃԵԱՆ. 20 000 դրամ ՀԱԿՈԲ ԱՅՆԹԷԲԼԵԱՆ. 10 000 դրամ: ԱՂՎԱՆ ՏՈՆԱԿԱՆՅԱՆ. 1000 ռուբլի: ԱԼԵՔՍ ՀԱՋԻՄԱՆՈՒԿԵԱՆ. 100 դոլար: ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. 20 000 դրամ: Տէր եւ տիկին ԳՐԻԳՈՐ ԵՎ ՆԵՎՐԻԿ ԱԶԱՏԵԱՆՆԵՐ. 50 դոլար: ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ. 5000 դրամ: ՄԿՐՏԻՉ ԵՎ ՆԱՆԵ ՆԱԽՇՔԱՐՅԱՆՆԵՐ. 25 000 դրամ: ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ. 50 դոլար: ՎԱՀԱԳՆ ՄԵՍՐՈՊԵԱՆ. 10 000 դրամ: ՊԵՐՃ ԹԻւՖԷՆԿՃԵԱՆ. 10 000 դրամ: ՀՐԱՉ ՅԱԿՈԲԵԱՆ. 10 000 դրամ: ԼԵՎՈՆ ԼԱԶԱՐԵԱՆ. 10 000 դրամ: ՇԱՆԹ ԱՎԱԳԵԱՆ. 10 000 դրամ: ՅԱԿՈԲ ՊՕՂՈՍԵԱՆ. 10 000 դրամ: ԱՐՄԷՆ ՄԱՐԳԱՐԵԱՆ. 10 000 դրամ: ՍԵԴԱ ՕՀԱՆՆԷՍԵԱՆ. 10 000 դրամ: Տէր եւ տիկին՝ ԿԱՐՕ ԵՎ ԱՐՄԻՆԵ ՀԵՔԻՄԵԱՆՆԵՐ. 30 000 դրամ: ՍԱՐԳԻՍ ԵՎ ԼՈՌԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆԵՐ. 300 դոլար: ՍԻՄՈՆ ԵՎ ՆԱՐԵ ԵԱՀՆԻԵԱՆՆԵՐ. 200 դոլար: Տէր եւ տիկին՝ ՆԵՐՍԷՍ ԵՎ ՇԱՔԷ ԱՐԾԻՎԵԱՆՆԵՐ. 25 000 դրամ: ԱԼԻՍ ԱՇՃԵԱՆ. 25 000 դրամ: ՄԱՍԻՍ ԱՐԾԻՎԵԱՆ. 10 000 դրամ: «ԼՈՒՍԻՆ ՂԱՐՆԱՂԱՐԵԱՆ ՖՈՆՏ». 20 000 դրամ: ՎԱՐԱՆԴ ՊԵՏՐՈՍԵԱՆ. 10 000 դրամ: ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ:   ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է: ԳՐՔՈՒՅԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԱՅՍՏԵՂ՝ »»» http://issuu.com/90201/docs/___________________________________?workerAddress=ec2-184-73-121-115.compute-1.amazonaws.com

This is default featured post 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

This is default featured post 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

23.03.12

ԻՄ ՍՊԻՏԱԿ ԱՐՋԸ

ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

Գիշեր էր:
Թախծոտ լուսինը պատռեց ամպե վերմակը:
Արցախյան լեռնաշխարհի փոքրիկ հողակտորի վրա ամեն գիշեր մոտակա գյուղի բնակիչները Կարոյի ուրվականն էին նշմարում: Ծերերը երկյուղած խաչակնքում են, կանայք` համրանում:
Թարթառ գետի փրփրոտ ափեզրին գիշերները շարունակ շրջում է նա` Կարոյի ուրվականը, ճիշտ այն տեղում, որտեղ նա տուն պիտի շիներ:
Բոլորը խոսում էին Կարոյի մասին: Ընկերները երազ էին տեսնում, նույն երազը: Լավ, բայց ինչո՞ւ պիտի բոլորը նույն երազը տեսնեին: Ուրեմն խորհուրդ կար դրանում: Ուրեմն Կարոյի հոգին անհանգիստ էր: Այո՜, հրամանատարը խռովված էր: Ու հրամանատարի կորստի հետ չհաշտվող ընկերների ընդհանուր համր լռությունը շիրմաքարի նման ծանրանում է ու ճնշում հոգիները:

ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ...

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒՆ
Արցախի Պետական Համալսարանի Պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի ,,Պատմության,, բաժնի 3-րդ /երրորդ/ կուրսի ուսանող Արմեն Իվանի Համբարձումյանին` /ծնվ. 1992թ., ապրում է ք. Շուշիում/ բազմազավակ ընտանիքի /5 երեխա/ և Արցախյան Գոյամարտում զոհված ազատամարտիկի որդուն` առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով, արտասահմանում շտապ վիրահատելու նպատակով պահանջվում է մեծ գումարներ: Ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են իրենց ներդրումը կատարել ''Արցախբանկ''-ում և նրա մասնաճյուղերում, Ա. Ի. Համբարձումյանի անվամբ բացված հաշվեհամարին, որը ներկայացվում է ստորև.
2 2 3 1 0 0 2 7 1 3 4 3 0 0
Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել ''Արցախբանկ''-ի բոլոր մասնաճյուղերում, որոնք գտնվում են ԼՂՀ բոլոր շրջաններում և ՀՀ Երևան քաղաքում / Կիևյան 3, Սայաթ-Նովա 12, Խորենացու 2/14, Տիգրան Մեծի 3/1 և Բաղրամյան 53 հասցեներում /:
Ինչպես նաև Ձեր փոխանցումները կարող եք կատարել  

AMERIABANK-ում գործող հետևյալ հաշվեհամարին.
AMERIABANK, YEREVAN
SWIFT: ARMIAM22
1570013702360101 (USD)
1570013702360100 (AMD)
NAME: ARMEN HAMBARDZUMYAN

Կանխավ հայտնում ենք մեր շնորհակալությունը և խնդրում չմնալ անտարբեր...
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ՝ ՄԻ ԽՈՒՄԲ ՀԱՅ ԵՐՏԱՍԱՐԴՆԵՐ

ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ

   Այսօր հայ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան օրն է: Գալուստ Սարգսի Գյուլբենկյանը ծնվել է 1869թ-ի մարտի 23-ին Կոստանդնուպոլսում` հայ մեծահարուստ նավթարդյունաբերող և բանկիր Սարգիս Գյուլբենկյանի ընտանիքում, ով իր ունեցվածքն աշխատել էր` Ռուսաստանից Օսմանյան կայսրություն նավթ ներմուծելով: Որպես պարգև այս գործունեության համար սուլթանը նրան նշանակել էր Սև ծովի նավահանգստի ղեկավար: Ընտանիքը բնակվում էր Կոստանդնուպոլսում, որտեղ էլ Գալուստը կատարեց իր առաջին ֆինանսական գործարքը. յոթ տարեկան հասակում նրան տվեցին թուրքական արծաթյա դրամ, տղան այն տարավ շուկա` ոչ թե կոնֆետ գնելու, ինչպես կարելի էր սպասել, այլ հին մետաղադրամի հետ փոխանակելու համար: Հետագայում նա հավաքեց ոսկյա դրամների` աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկը և մեծ հաճույքով ձեռք բերեց նաև հունական ոսկյա դրամների` Ջ.Պ.Մորգանի հավաքածուն:
   Նախնական կրթությունը Գալուստ Գյուլբենկյանը ստացել է Պոլսո Արամյան-Ունճյան դպրոցում և Սեն-Ժոզեֆի ֆրանսիական վարժարանում: Ֆրանսերենը կատարելագործելու նպատակով մեկնել է Մարսել, ապա տեղափոխվել ծնողների մոտ` Լոնդոն, որտեղ 1887-ին գերազանցությամբ ավարտել է Քինգզ քոլեջը` ստանալով ճարտարագետի մասնագիտություն: Չորս տարի անց` 1891-ին, նրան Բաքու հրավիրեց, մեկ տարի իր հովանու ներքո պահեց և նավթարդյունաբերությանը, նավթաբիզնեսին հաղորդակից դարձրեց Ալեքսանդր Մանթաշյանցը: Մեկամյա փորձառության արդյունքում Գ.Գյուլբենկյանը Բաքվի նավթարդյունաբերության վերաբերյալ գրեց ֆրանսերեն մի գրքույկ ու մի շարք հոդվածներ հրապարակեց ֆրանսիական թերթերում: 21 տարեկան հասակում Գյուլբենկյանը միջազգային կարգի մասնագետ էր համարվում նավթարդյունաբերության ոլորտում: Այդ ժամանակ թուրք սուլթանի երկու պաշտոնյաներ նրան խնդրեցին հետազոտել Միջագետքի նավթի պաշարները: Չնայած Գյուլբենկյանը չմեկնեց այնտեղ, ինչպես վարվում էր սովորաբար, նա պատրաստեց այլ մարդկանց կողմից հավաքված նյութերի հիման վրա մի հաշվետվություն, որն էլ համոզեց թուրք պաշտոնյաներին, որ շրջանը հսկայական նավթային պաշարներ ունի: Այսպես տեղի ունեցավ Գալուստ Գյլուլբենկյանի ծանոթությունը Միջագետքի նավթի հետ:
   1912թ-ին Իրաքի նավթապաշարների շահագործման նպատակով Գյուլբենկյանի ջանքերով ստեղծվեց Թուրքական նավթային ընկերությունը, որի 35% բաժնեմասը պատկանում էր Թուրքիայի Ազգային բանկին, 25%-ը` անգլո-հոլանդական «Ռոյալ Դատչ Շել» կոնցեռնին, 25%-ը` «Դոյչե բանկին», իսկ 15%-ը` իրեն: Սակայն այս իրողության հետ չէր կարող համակերպվել Մեծ Բրիտանիան, որը Թուրքիայի նավթային ընկերությանն ստիպեց վերաբաշխել մասնաբաժինները: Արդյունքում Թուրքիայի Ազգային բանկի մասնաբաժիններն անցան «Անգլո-պարսկական» նավթային ընկերությանը: Այժմ վերջինիս էին պատկանում Թուրքական նավթային ընկերության բաժնետոմսերի 50 % – ը, մինչդեռ «Դոյչե բանկն» ու «Շելը» ունեին 25 – ական տոկոս: Համաձայնագրի պայմաններին համաձայն «Անգլո-պարսկական խումբը» և «Շելը» Գյուլբենկյանին էին տալիս ակտիվների ընդհանուր արժեքից 2,5 – ական տոկոս ` որպես «շահառուի տոկոս»: Այդ տոկոսադրույքը ամրագրվեց հավիտյանս, իսկ Գալուստ Գյուլբենկյանը համաշխարհային բիզնեսի պատմության մեջ մնաց «Պարոն 5%» մականվամբ:
   Բիզնեսի աշխարհում ծավալած գործունեությունից զատ, Գյուլբենկայնը երազում էր արվեստի հավաքածուի մասին, որը պահում էր Փարզի մի մասնավոր թանգարանում: 1936թ Գյուլբենկյանը 30 նկար է նվիրել Մեծ Բրիտանիայի ազգային պատկերասրահին եւ եգիպտական մի հին արձան էլ բրիտանական թանգարանին:
   1930-32թթ ղեկավարել է «Հայ բարեգործական ընդհանուր միությունը» (ՀԲԸՄ): 1938թ Գյուլբենկյանը միավորվել է «Panama» ընկերության հետ` նավթարդյունաբերությունում իր կապիտալը պահելու նպատակով: Նավթի եւ գազի արդյունաբերությամբ զբաղվող այդ ընկերությունն այժմ կոչվում է «Partex» կորպորացիա եւ ֆինանսավորվում է Լիսաբոնում գործող «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի գլխավոր գրասենյակի միջոցներով:
   Երկրորդ Աշխարհամարտի տարիներին եղել է Իրաքի դիվանագետը Փարիզում: 1942թ լքել է Ֆրանսիան եւ բնակություն հաստատել Լիսաբոնում:
   Գյուլբենկյանը մահացել է 1955թ հուլիսի 20-ին: Հայ մեծանուն բարերարի ունեցվածքը գնահատվել է մինչեւ 800 միլիոն դոլար:
 Նրա գեղարվեստական ձեռքբերումները ներկայացնում է աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը: Արվեստի իր հին ու բացառիկ հավաքածուն ամբողջությամբ կտակել է «Գյուլբենկյան» հիմնադրամին: Վերջինս այդ գումարից 400 հազար դոլար տրամադրել է Էջմիածնի Մայրավանքի վերանորոգման աշխատանքների իրականացմանը: