ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

.

.

ԹԱՓԱՌՈՂ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ - Երեւան

ԵՐԵՎԱՆ
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք։ Գտնվում է Արարատյան դաշտում՝ Արաքսի վտակ Հրազդան գետի ափին։ Բնակչության քանակով, որը 2013 թվականի ապրիլի դրությամբ կազմում է 1 միլիոն 67 հազար մարդ, Հայաստանի խոշորագույն քաղաքն է։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 12-րդն է Հայաստանի պատմության ընթացքում։
Երևանը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում․ այն Հռոմից հին է 29 տարով։ Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը։ Միջնադարում քաղաքը մտել էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ՝ Կոտայք գավառի սահմաններում։ 2018 թվականին, երբ կլրանա Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, Երևանը կդառնա 2800 տարեկան։


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets