ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.09.2017

ՍՏԵՖԱՆԻ ՔՈՉԱՐՅԱՆ

Ստեֆանի Քոչարյան.
Ծնվել է 1973 թվականին: Սովորել է թիվ 62 միջնակարգ դպրոցում: Ինչպես նաև սովորել ավարտել է Ասլամազյանի անվան թիվ 11 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը:
1988-1992 սովորել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում, երաժշտագիտության և թեորիայի բաժնում: Զուգահեռ զբաղվել է կոմպոզիցիայով: Ունի այդ տարիներին գրված մի շարք մանկական երգերի, ռոմանսների ժողովածուներ:
1996թ. մասնակցել է հայ հեղինակային երգի փառատոնին, որտեղ երգերից մի քանիսը ընդգրկվել են լավագույն տասնյակում և առ այսօր հնչում են հանրային ռադիոյով, թե՛ Երևանում, թե՛ արտերկրում:
1996-2001թթ. Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, դասական երգեցողության բաժնում՝ Ալ. Սպենդիարյանի

28.10.2016

Դիանա Հարությունյան. ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ ՇԱՏ ԹԱՆԿ ՎՃԱՐՎԵՑ...


Դիանա Հարությունյան
ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ ՇԱՏ ԹԱՆԿ ՎՃԱՐՎԵՑ /իրապատում/

...Այնքան երջանիկ օրերով էին լցված, որ երբեք չէին էլ պատկերացնում բաժանման մասին, բայց անսպասելի ու անկանխատեսելի այդ օրը եկավ...
Հետպատերազմյան շրջանից դեռ հետքեր էին մնացել, ավարտված էր համարվում, իսկ վերսկսվելու վտանգը միշտ էլ կախված էր օդում: Օրերից մի օր այդ չարագուշակ օրը կրկնվեց։
Մեկ տարի շարունակ սառել էր ջերմ հարաբերությունները, բայց շփումը դեռ պահպանվում էր։ Սովորականի պես աշխատանքից տուն էր վերադառնում, երբ սրտի արագ զարկերը թելադրեցին զանգել, բայց սա ամենօրյա ու մշտական կարոտի զանգը չէր, այն շատ էր տարբերվում։ Հոգու անհասկանալի տագնապից ձեռքերը սկսեցին դողալ, հավաքելով համարը վախի զգացողությունը եռապատկվեց, բայց փորձեց զսպի հուզմունքը։

24.10.2016

ՉՍՊԱՍՎԱԾ ՆԱՄԱԿ ՀԵՌԱՎՈՐ ԱՓԵՐԻՑ...

Պուէնոս Այրէս՝ Հոկտեմբեր 22, 2016
Միրթա եւ Դանիէլ

Յարգելի Պրն. Նախշքարյան.
Առաջին հերթին կ'ուզէի Կնոջս եւ իմ կողմէ սրտանց շնորհակալութիւնները յայտնել մեր անունին ձօնուած Ձեր երեք հատորները, որոնցմով պատուեցիք մեզի:
Թերեւս կարճ ժամանակէ ի վեր, սակայն քաջատեղեակ ենք Ձեր բազմաճակատ լուրջ ու

21.10.2016

Մենք Ճիշդ Ենք

(ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԿԱՐՍ ԵՒ ԱՆԻ)
ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ

Նարեկացիի «Հաւուն հաւուն» շարականը այսքան քաղցր ու հրեշտակային մեկնաբանութեամբ լսած չէի երկար ատենէ ի վեր։ Լուսինէ Զաքարեանի մեկնաբանութիւնը զիս այնքան կլանած էր, որ չէի ակնկալեր նմանատիպ, այդ որակին մօտեցող, առնուազն զայն յիշեցնող մեկնաբանութիւն մը։ Հիմա սակայն, աշնանային այս արեւոտ եղանակին, մօտաւորապէս երկու հարիւր հայորդիներ, Լոռիի մարզի Այգեհատ գիւղին մէջ Սիմոն Զաւարեանի շիրիմին շուրջ հաւաքուած, կ՛ունկնդրենք 5-6 պարմանուհիներու՝ տառացիօրէն վերացնող «Հաւուն հաւուն»ը (մեզի ըսին, որ Վանաձորի եկեղեցիներէն մէկուն երգչախումբի

16.10.2016

ՇՆՈՐՀԱԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ. Մարտուն Սիմոնյան

Հուզական աշխարհ թափանցող, հուզական աշխարհի առարկաների ներքին կապը տեսնող ու հաստատող շնորհալի տղա է Մարտուն Սիմոնյանը: Խոսքը կշիռ ունի, բառը ճանաչում է իր սահմանը..., և արձակ խոսքը կարծես ընդունում է իր բանաստեղծական լինելը: Գտա հարազատ մի մարդու` եղբոր, ով ճշմարտության ջահակիր է, և համոզված եմ, որ ջահը կրելու է իր Իրականության պատվի զգացումով: 
Ռաֆայել Սերենց, 2016 թ. 

* * * 

Ճլաքի բարությունը Մայրս մեռավ իննսունվեց տարեկանում: Մահից հետո ինձ թվաց, թե ավելի եմ նրան սիրում: Բոլորը երևի մտածում էին, որ մեծ դժբախտություն չէ այդ տարիքի ծնող կորցնելը, բայց սիրտս ճմլվում էր, չէր դիմանում: Նրա մահը ինձ մի տեսակ ավելի հարազատացրեց ընտանիքիս հետ. տղաս սկսեց շուտ-շուտ հարցնել՝ հաց կերել եմ, թե չէ, աղջիկներս համարյա ամեն շաբաթ գալիս են գյուղ՝ ինձ տեսնելու, փոքր թոռս հեծանիվը ոտներիս վրայով էլ չի քշում, հարսս վրաս գցելու համար շոր է բերում, երբ բակում Ճլաքի հետ նարդի եմ խաղում: Ես
Blogger Widgets