ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆ

 Հայաստանը (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն) պետություն է Եվրոպայի և Ասիայի սահմանագլխին` Հարավային Կովկասում։ Այն հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և Ադրբեջանին, հարավից՝ Իրանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, իսկ արևմուտքից՝ Թուրքիային: 

 Մինչև 1991 թիվը Հայաստանը մեկն էր Խորհրդային Միության 15 հանրապետություններից (Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)։ Անկախություն է ձեռք բերել Խորհրդային Միության քայքայման ընթացքում՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում։ Երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է անկախության հռչակագիրը։ 

ՄԱԿ-ի անդամ է 1992 թ. մարտի 22-ից: 
 ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեով։ Ըստ սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: 
 Հայաստանը հնագույն պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Մեծ Հայքի թագավորությունը 301թ. առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Հայ առաքելական եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում` միևնույն ժամանակ երաշխավորելով կրոնական ազատությունները: 

Դրոշը 
Հայաստանի Հանրապետության պետական դրոշ: 



Հայաստանի Հանրապետության դրոշը կարմիր, կապույտ, նարնջագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է` լայնքի և երկայնքի 1:2 հարաբերակցությամբ: Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) դրոշի կրկնությունն է: Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, նարնջագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը: 

Զինանշանը 
Հայաստանի Հանրապետության զինանշան: 

Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի` Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։ 
   Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։ 
   Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է §ՀՀ զինանշանի մասին¦ նոր օրենքը Ազգային Ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: 

 Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխությունենրով։ Հիմնի տեքստը ադապտացված է Միքայել Նալբանդյանի կողմից գրված §Իտալացի աղջկա երգը¦ բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը։ 
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին աշխարհի հնագույն ազգային եկեղեցիներից է և աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը։ Այն հիմնադրվել է առաջին դարում, Քրիստոսի 12 աշակերտներից երկուսի՝ Թադեոս և Բարդուղիմեոս Առաքյալների կողմից, ապա Ս. Գրիգոր Լուսավորչի շնորհիվ 301 թ., Հայաստանը Քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն Տրդատ Երրորդ Մեծի թագավորության օրոք։ 

Աշխարհագրություն 
Հայաստանի աշխարհագրություն: 
  Հայաստանը գտնվում է Անդրկովկասում` Սև և Կասպից ծովերի միջև, սակայն չունի ելք դեպի ծով։ Այն հյուսիսից սահմանակից է Վրաստանի, արևելքից` ԼՂՀ-ի, և Ադրբեջանի հետ, հարավից` Իրանի, իսկ արևմուտքից` Թուրքիայի հետ: 

ՀՀ ֆիզիկական քարտեզը 

ՀՀ գետերը իրենց ավազաններով 
Հայաստանը լեռնային երկիր է։ Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1.000-2.500 մ բարձրության վրա:Լեռնաշղթաները գրավում են մոտ 14 հզ. քառակուսի կմ կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մեկ երրորդը կամ շուրջ 11 հզ. կմ²։ Ամենաբարձր կետը Արագած լեռն է` 4.090 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը` 375մ.։ Ամենաերկար ձգվածությունը` հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, կազմում է 360 կմ, իսկ արևմուտքից արևելք` 200 կմ: Երկրի տարածքը կազմում է 29743 քառակուսի կմ, որի 71.3% կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 12.4%` անտառային, 7.7%` հատուկ պահպանվող տարածքներ և 8.6%` այլ հողեր: Բարձր լեռնագագաթներն են` 

Կապուտջուղ - 3.906 






Աժդահակ - 3.598 





Սպիտակասար - 3.555 







Իշխանասար - 3.552 







Վարդենիս - 3.522 և այլն։ 









Հայաստանի սահմաններում գտնվող ամենամեծ ջրային ավազանը Սևանա լիճն է, որի մակերեսը կազմում է 1263.5 քառակուսի կմ։ ՀՀ-ի ամենաերկար գետերն են` Արաքսը, Ախուրյանը, Դեբեդը, Որոտանը, Հրազդանը, Աղստևը, Արփան, Քասախը և այլն: 

Պետական կառուցվածք 
ՀՀ Ազգային Ժողովի շենքը 
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա։ 
  Նախագահ- հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է: Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով: 
Գործադիր իշխանություն - գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը:Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին: 

Այսօր ՀՀ-ում գործում են հետևյալ նախարարությունները. 

Տարածքային կառավարման նախարարություն 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 
Առողջապահության նախարարություն 
Արդարադատության նախարարություն 
Արտակարգ իրավիճակների նախարարություն 
Արտաքին գործերի նախարարություն 
Բնապահպանության նախարարություն 
Գյուղատնտեսության նախարարություն 
Էկոնոմիկայի նախարարություն 
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն 
Կրթության և գիտության նախարարություն 
Մշակույթի նախարարություն 
Պաշտպանության նախարարություն 
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն 
Սփյուռքի նախարարություն 
Տրանսպորտի և կապի նախարարություն 
Քաղաքաշինության նախարարություն 
Ֆինանսների նախարարություն[10] 

Կառավարությանն առընթեր մարմիններն են` 

Ազգային անվտանգության ծառայություն 
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե 
ՀՀ Ոստիկանություն 
Պետական գույքի կառավարման վարչություն 
Պետական եկամուտների կոմիտե 
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե 
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 

   Օրենսդիր իշխանություն - Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է։ Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից։ Ազգային Ժողովն ընտրվում է համապետական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով։ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին: ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց պատգամավորական 5 խմբակցություն` «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» (63 պատգամավոր), «Բարգավաճ Հայաստան» (26 պատգամավոր), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (16 պատգամավոր), «Օրինաց երկիր» (8 պատգամավոր), «Ժառանգություն» (7 պատգամավոր)։ Այս խմբակցությունները ստեղծվել են 2007թ. հունիսի 7-ին։ Դրանցում ընդգրկված չէ 11 պատգամավոր: 
 Դատական իշխանություն - Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայաստանում ընդհանուր իրավասության դատարաններն են՝ առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը։ Գործում է նաև վարչական դատարանը, օրենքով կարող են նախատեսվել այլ մասնագիտացված դատարաններ: Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը:

1 комментарий:

Blogger Widgets