ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.05.2012

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ


 Տարիներ շարունակ խոսում ենք հայի, նրա հայրենիքի, այդ հայրենիքում աճող սերունդի ու նրա ապագայի մասին:
 Խոսում ու քննադատում ենք, խոսում ու դատապարտում ենք. «...Ի՞նչ սերունդ է մեծանում, դատարկ գլխով ու ունայն հոգիներով»:
 Հաճախ մտածում ենք բարձրաձայն. «Ի՞նչ է ուզում այս սերունդը, ո՞ւմ կողքին կլինի, ո՞ւմ կհավատա, ո՞ւմ հետ «գրոհի» կգնա, հանուն ինչի՞...»:
 Այսօրվա սերունդի մեջ չկա ազգային, հայրենասիրական և ո՛չ մի նշույլ, եթե բացառությունները չնկատենք: Ապա մի նայե՛ք եկեղեցական արարողություններին ներկա գտնվող երիտասարդին, եկեղեցուց դուրս գալուց անմիջապես հետո մոռանում է, որ ինքը նոր էր խոստացել Բարձրյալին, որ էլ չի անի, որ իրեն պարկեշտ կպահի, քրիստոնեավայել: Բայց արի ու տես, որ խոստումը դրժում է, երբ սկսում է շնանալ, սուտ վկայել ու գողանալ, ուրիշ կուռքերի երկրպագել, սպանել ու երդվել, որ ինքն է ճիշտ ու մաքուր: Ի՞նչ է սա, արդյոք ձևապաշտության դրսևորում չէ՞:
 Իսկ մեր հարևաննե՞րը... Ուշադի՛ր նայեք, ազգային մշակույթի, հոգևոր արժեքների պահպանման համար պետական հատուկ ռազմավարություն ունեն մշակված ու վա՛յ նրան, ով կփորձի չենթարկվել...
 Այս ու այլ նման շատ հարցեր ու խնդիրներ կան հարևան պետություններում, որոնց լուծումների բանալին վաղու՜ց գտել են ու ազգովի պատասխանատվություն են ստանձնել. ատամներով պահե'լ ազգային դիմագիծը /այլ հարց է, ունե՞ն այդ դիմագիծը, թե՞ չունեն, կամ ինչքանո՞վ է իրենց պատկանում այդ ամենը/:
 Սրան զուգահեռ մենք մեր արժեքները արագորեն փոխում ենք դրսից ներմուծված ինչ-որ կասկածելի աղբի հետ: Երբ օսլայած օձիքներով եվրոպացի տեսնելուց անմիջապես կորցնում ենք մեզ: Դուր գալու համար վաճառում ենք հոգին ու պատիվը, սիրահոժար ընդունելով իրենցը, մոռանալով մերը, ազգայինը, մեր հարուստ ու բարոյական նկարագիրը: 4000 տարի առաջ, երբ մենք թատրոն ունեինք, այդ ժամանակվա մեր հարևան պետություններից հիմա միայն անուններն են մնացել: Իսկ մենք... այդ սուրբ մշակույթը այսօր գցել ենք գետին և ուժերի գերլարումով անխնա հարվածում ենք: Հարվածում ենք, որովհետև մեր նոր սերնդին ենթարկել են «գլոբալիզացիայի», ռոբոտացման ու հիպնոսի: Հայկական առաջին ֆիլմից անցել է գրեթե մեկ դար, բայց շատ արագորեն են էվոլյուցիայի ենթարկվել մեր գիտահանրամատչելի, ուսուցողական ու գեղագիտական հաճույք պատճառող ֆիլմերը՝ ձևափոխվելով անիմաստ ու ոչ մի բան չասող սերիալների:
  Ո՞վ է մեղավոր:
  Փորձե՞նք փնտրել մեղավորներին...
 Իզուր է, պետք չէ: Մեղավորը մենք ինքներս ենք, հասարակ ժողովուրդը, որ տխուր իրավիճակից գլուխը կորցրել է ու փորձում է ընտանիք պահել և էլ ոչ մի բանի մասին չմտածել: Պետական մեքենա'ն, որ մի քանի դրամ գրանտային ծրագրերի պատճառով վաճառեց իր` դարերով պահպանված սրբությունները: Այո՛, ոչ մի դեպքում մեղավոր չեն, պատերազմից հաղթական վերադարձած հայրը, եղբայրը, որդին: Նրանք հայրենիքի այսպիսի ապագայի համար չէին պայքարում: Եթե միայն իմանային, որ նոր սերունդը պիտի չգնահատի դարերից եկած գեղեցիկ ավանդույթները, ոտնակոխ անի հերոսների գերեզմանն ու անարգի այն հողը, որի համար դարերով արյուն է թափվել, որ փոխարենը օտար երգն ու պարը պիտի ապրելակերպ դարձնեին, ծիծաղելով Կոմիտասի ու Մինասի ստեղծած արժեքների վրա, երբ այդ մշակույթի առաջ ազգեր են լացով խոնարհվել: Իսկ մենք... մենք անխնա փչացնում ենք այդ արժեքները: Ո՞վ է մեղավոր, նոր սերու՞նդը, ո՛չ, պետական մոտեցումը ազգային արժեքների նկատմամբ:
 Ապա մի նայե՛ք հեռուստատեսությանը. «Հայաստանի Հանրային Առաջին» ալիքը: Իսկական խեղկատակություն: Ու՞մ եք հիմարացնում շուրջօրյա հատուկ մշակված ծրագրերով. առավոտ՝ լույսը բացվելուն պես, սերիալ, գովազդ, հայլուր, հետո նորից նույնը՝ սերիալ, գովազդ, հայլուր մինչև մութ գիշեր: Հոգուս մեղք չվերցնեմ ու ասեմ, որ մեկ-մեկ լինում են դեպքեր, երբ ինչ-որ ուսուցողական նյութեր էլ են հեռարձակվում, ցերեկային անհարմար ժամերի կամ գիշերը, երբ արդեն պատրաստվում ես քնել: Այս ամենը հանրայինում, էլ ինչ պահանջենք սեփական ու մասնավոր հեռուստառադիո ընկերություններից: Ի դեպ, ռադիոյի մասին: Անճաշակ հաղորդումներով ու լատինաամերիկյան, պարսկա-թուքական երգ-երաժշտություններով հեղեղված ռադիոն պարզապես պարտադրում է ռադիոհաճախականությունների վրա այլընտրանք չունենաս ու ստիպված լսես, լսես տանը, աշխատավայրում, տրանսպորտի մեջ բարձրաձայն՝ ստիտելով այդ փոխադրամիջոցից օգտվողներին էլ նույնն անել:
 Պարո՛ն Նախագահ, մի՞թե հնարավոր չէ մեկ անգամ միայն օգտվեք Ձեր պաշտոնական դիրքից ու մի որոշում-հանձնարարական ներկայացնեք «...շաբաթվա մեջ մեկ օր Հայաստանի Հանրապետության ամբողջ հեռուստառադիո ընկերություննրը առավոտից մինչ ուշ գիշեր հեռարձակեն հայկական ազգային կրթադաստիարակչական, գիտահանրամատչելի, ուսումնական երաժշտական ու գեղարվեստական, փաստավավերագրական ու գրական-մշակութային հաղորդումներ»: Ու պատժի չափ կիրառել նրանց համար, ովքեր կփորձեն խախտել օրենքը: Վերջին շրջանում հետիոտնի ու մեքենավարի համար արձակված օրենքը լավ դաս էր կողմերին: Իրավիճակը ցույց տվեց, որ երբ կպչում ես բնակչի գրպանին, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Պաշտպանի'ր օրենքը, որ պաշտպանվե՛ս օրենքով: Սա է իրականությունը:
 Ինո՞ւ դեռ չսովորեցինք, որ ծիլը ջրելով է հաստաբուն դառնում ու ամուր արմատակալում: 4500-ամյա ժողովուրդը մի՞թե որևէ պատմամշակութային իրադարձության վկա չի եղել: Իհարկե, եղել է: Իսկ մենք... մենք անխնա փչացնում ենք այդ արժեքները:
 Ժամանակին Րաֆֆին և ոչ միայն Րաֆֆին, ժողովրդի ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար մի շարք գրական հերոսներ ծնեցին, որպեսզի կարողանան արթուն պահել ռանչպարին ու ուսուցչին, հոլիկի տակ իլիկ մանող գեղջկուհուն ու դաշտի մշակին:
 Տարիներ շարունակ մեր գիտակցական զգայարաններում տրոփում է իմ և քո, մեր և ձեր, քաղաքացի և գյուղացի... այդ զզվելի հատկությունը: Որքա՜ն կուզենայի, որ այդ հատկությունը դրսևորվեր ազգային արժեքների պահպանման, ամրապնդման և տարածման գործում: Վերջապես պիտի կարողանա՞նք ուրիշի դռան ծակից այլևս չծիկրակել:
 Հարգարժա՛ն Նախագահ, հնարավոր չէ՞ արդյոք մեկ ընդհանուր ծրագիր մշակել գոնե ազգային մշակութային եղեռնը փրկելու համար, փոխանակ «Արի Տուն» ծրագիրը զարգացնելուն: Զարմանում եմ, որ էկան, ի՞նչ պիտի տեսնեն: Ցավից տնքացող փլատակնե՞ր ու կիսաքանդ փողոցնե՞ր, թանկ ապրուստ ու սոված ժողովու՞րդ: Սա ունենք, այս ամե՞նն են տեսնելու:
 Չկան մշակութային նորմալ օջախներ, եղածներն էլ անհասանելի են դառնում մշակույթ սիրող հասարակ ժողովրդին, իսկ համայքներում վիճակն առավել վատթար է, չնայած որ դա տեղացիները հազվադեպ են տեսնում, որովհետև ամեն մեկն արթնանում է՝ իր օրվա որսի մասին մտածելով ու ժամանակ էլ չի գտնում նայելու համար չորսբոլորը:
 Պարո՛ն Նախագահ, եկեք միասին մշակենք «Տնից մի՛ գնա» ծրագիրն ու փորձենք պահել այն ամենը, ինչ մնացել է, պահպանվել:
 Այս ամենի փոխարեն ի՞նչ ենք անում մենք: ...Մենք անխնա փչացնում ենք այդ արժեքները: Նախանձում եմ հարևան պետություններին, որ դեռ մանկուց են սովորեցնում, թե ինչ, որտեղ, երբ, ինչպես և ինչու...
 Սպարապետ Նժդեհն ասում էր. «... Տվե՛ք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մի հատիկ սերունդ, և ես կապահովեմ Հայ Ժողովրդի տեղն արևի տակ...»:
 Ականջալու՛ր լինենք Սպարապետի խոսքին ու տա՛նք նրան այն, ինչ ուզում է:
 Եկեք միասին սիրե՛նք մեր Հայրենիքն ու փրկե՛նք նրա մշակույթը:

ԲԱՑ ՆԱՄԱԿԻ ՀԵՂԻՆԱԿ՝  ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ 

42 комментария:

  1. Հավատը մարդու այն շողն է ոսկե,որ կենարար է օդ ու ջրի պես
    Պահում է նրան,հույս տալիս ու թև թւ դարձնում հոգին դրախտի պարտեզ:
    Հավատը փշրել,նույնն է,թե վերցնել ու մարդու սիրտը ծվատել,ձաղկել:
    Նույնն է,թե թքել նրա երեսին,կամ բիրտ մոլուցքով դեմ տալ այն պատին,
    Որը թույլ չի տա նայել Աստծուն...սև,սառը վարմունք...հոգիներ անտուն...

    Ցավալի է,որ հայ մարդու մեջ մեռնում է հավատը...սրա մասին պետք է հոգան վերին ատյաններում: Անհույս մարդը նման է ապակե աչքի,որը նայում է,բայց ոչինչ չի տեսնում... Նարինե Բալասբեկյան

    ОтветитьУдалить
  2. Анонимный19 мая 2012 г., 0:09

    Իշխանության վերարտադրության հետ մեկտեղ ցանկացած բռնապետության դեպքում վերարտադրվում են բացասական սոցիալական փոխհարաբերություններ: Նման պայմաններում անիմաստ է խոսել մշակութային վերարտադրության մասին:

    ОтветитьУдалить
  3. Анонимный19 мая 2012 г., 0:33

    Կիսում եմ քո մտահոգություններն ու անհանգստությունը,այս վիճակի համար մեղավոր է նաև ժողովուրդը և հուսով եմ,որ շատերը կարդալով այս <>վերջապես խելքի կգան,իսկ պետությունը հստակ քաղաքականություն կմշակի ազգային մշակույթը փրկելու համար: Հույսը վերջինն է մեռնում,իսկ ես դեռ հույս ունեմ:


    Մեծագույն հարգանքներով Անի Մելքոնյան:

    ОтветитьУдалить
  4. Анонимный19 мая 2012 г., 3:03

    ARA DJAN HAMAMIT EM DZEZ HET,,, ES INQS NUYN MTAHOGUTYAN MEDJ EM,,,,

    ОтветитьУдалить
  5. Анонимный19 мая 2012 г., 16:38

    ARA jan hamamit em qo het u huysov em vor namakd khasni ira npatakin Arevik Naxshkaryan

    ОтветитьУдалить
  6. Анонимный19 мая 2012 г., 22:40

    Ես գտնում եմ, որ երեխաների դաստիարակության գործում բացի ընտանիքից ու դպրոցից, մեծ ազդեցություն ունի նաև հեռուստատեսությունը: Իսկ ինչ են ցույց տալիս հիմա հեռուստատեսությամբ, բացի սերիալներից ու անիմաստ հաղորդումներից, որոնք ոչ մի դաստիարակչական և ազգային արժեք չեն ներկայացնում իրենցից:
    Հուսով եմ, որ այս նամակը ինչ-որ բան կփոխի: Անի Անտոնյան

    ОтветитьУдалить
  7. ես ինքս նոյն մտահոքությունները ունիմ եւ 100 առ 100 համաիտ եմ ձեր նամակի բավանդակուչեան հետ .. յոյսով եմ որ շտապ ձեւով նամակը տեղ կէ հասնի եւ պետություննը կե ձեյնարկէ յստակ քայլերու...ծրագրելով եւ վեարմշակելով դաստիարակչական կամ ըլլայ աշգային եւ մշակույթային արժեքնները... լուրջ խնդիր է

    ОтветитьУдалить
  8. АМАЦАЙН ЕМ НЮТИ ЕТ.БАЙЦ АМОЗВАЦ ЕМ ЦАЙН БАРБАРО АНАПАТИ.НМАННЕРН ЕРКИРН КОРЦАНМАН ЕН ТАНУМ.

    ОтветитьУдалить
  9. Մեծարգո Արա ջան, շատ տպավորիչ էր Ձեր նամակը: Ձեր նամակը փայլուն էր: Ես նույնպես նույն մտահոգուտյունն ունեմ, ինչպես և Դուք: Ինքս ել ամեն ինչ անում եմ, որ մատաղ սերնդի ռազմա-հայրենասիրական, ազգային, հայեցի դաստիարակությունը լավ հիմքերի վրա լինի: Նախորդ իշխանությունները ազգային գաղափարախոսությունն համարում էին կեղծ կատեգորիա: Քանի դեռ պետական մակարդակով ազգային արժեքները չի գնահատվում որպես գերակա խնդիրներ, բոլորիս համակելու է նույն մտատանջությունները: Իմ կարծիքով, բացի նախագահին դիմելուց, հարկավոր է բոլոր մշակութային, քաղաքական, պետական գործիչների, ինչպես նաև, ազգային մտածելակերպ ունեցող բոլոր նվիրյալների հետ կազմակերպել հզոր շարժում` մեր ազգային դիմագիծը պահպանելու, հայի ինքնությունը վերահաստատելու համար: Լրիվ համամիտ լինելով Ձեր տեսակետին` հայտնում եմ իմ զորակցությունը: Իրեն լիարժեք հայ համարող յուրաքանչյուր ոք պետք է մտահոգվի այս խնդրով ու իր ներդրումն ունենա այս գործում: Թող Աստված օրհնի Ձեր նախաձեռնությունն ու հաջողությամբ պսակի: Անթաքույց հիացմունքս եմ արտահայտում Ձեզ, թանկագին Արա:
    ԳՈՒՐԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ

    ОтветитьУдалить
  10. 100% տոկոս համաձայն եմ ...ապրիք ...մանաւանդ սփիւռքահայի համար ամենէն ազդեցիկն է հեռատեսիլը. աշխարհի ամեն տեղ սփռուած Հայերու համար,իրենց մշակոյթին հասնելու ամենակարեւոր ճամբան է ...
    Mari Akbaş ‎

    ОтветитьУдалить
  11. Hamadzayn em Dzez het, Ara jan, bavakanin hratap tema eq arcarcum, mezanic terevs yuraqanchyur@ mtahogvac e nuyn xndrov, shnorhakal em Dzeznic Dzer mtahogutyun@ erkri naxagahin hxelu hamar. Huys em haytnum, vor Paron Sargsyan@ drakan kardzaganqi ev lucum kta harcin.

    ОтветитьУдалить
  12. Սիրելի Արա կարդացի "Բաց նամակդ" նախագահին, որտեղ արտահայտել ես քո հոգում կուտակված մտահոգություններն ու անհանգստությունը մեր ժողովրդի ազգային նկարագրի, մեր արժեքների պահպանմանն ու հարատևմանն ուղղված, որը կարող է գրել միայն իր երկրին իսկական նվիրյալ մարդը, որն անտարբեր չէ իր երկրի գալիքի, նրա վաղվա օրվա' ճակատագրի հանդեպ...
    "Բաց նամակում" եղած քո բոլոր մտահոգությունների հետ լիովին համամիտ լինելով հանդերձ, խիստ կասկածում եմ, որ նախագահին կհուզի քո նամակը և ինչ որ բարեփոխումներ անելու քայլեր կանի իր նախագահման գալ տարիներին, քանզի ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում "Կարմիր կովն իր կաշին չի փոխի": Իրականում մեր երկրին հարկավոր է նվիրյալ նախագահ, որ քո թվարկած ազգային խնդիրները
    կյանքի կոչի, ինքը լինի դրա կրողը ու երկիրը հանի այսօրվա ճահիճից:
    Արա ջան չհաշտվելով երկրում տիրող իրականության' արտագաղթի, սոցիալական ծանր վիճակի, մեր մշակույթային ու հոգևոր արժեքների բարոյալքման հետ, դու չէիր կարող չգրել այս "Բաց նամակը", որը քո հոգու ճիչն է ու պոռթկումը...
    ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ

    ОтветитьУдалить
  13. Յարգելի՝ ընկ. Արա, անչափ զգացուեցայ երբ կարդացի քո «Բաց Նամակ»ի պարունակութիւնը տող առ տող, բառ առ բառ, ուղղուած ՀՀ Նախագահին, ես կիսում եմ քո անհանգստութիւնը եւ պոռթկումը, համամիտ եմ սերունդին ուղղուած անհանգստութեան մասին, որով՝«Սուրին բացուած վէրքը կը բուժուի՝ Խօսքով բացուած վէրքը չի բուժուիր»:
    Որքան որ, նոր սերունդը անպատասխանատութեամբ կը վարուի, մենք սաստիկ վերապահ պէտք է լինենք մեր զաւակներուն հանդէպ եւ թոյլ չ'տանք «ճերմակ ցեղասպանութեան»:Այս օր երբ երիտասարդութիւնը պահ մը ներկայ հոսանքին, հարբած ձեւով կ'ընթանայ, յոյսով եմ սեւ ակնոցներով չենք տիդել,այլ համբերութեամբ ու սխրանքով սրբագրուած՝ լայնասիրտ կը գրկեն'ք նրանց:

    ОтветитьУдалить
  14. http://tert.am/hy/news/2012/05/25/open-letter/

    ОтветитьУдалить
  15. http://tert.am/am/news/2012/05/25/open-letter/

    ОтветитьУдалить
  16. Սիրելի Արա կարդացի "Բաց նամակդ" նախագահին, որտեղ արտահայտել ես քո հոգում կուտակված մտահոգություններն ու անհանգստությունը մեր ժողովրդի ազգային նկարագրի, մեր արժեքների պահպանմանն ու հարատևմանն ուղղված, որը կարող է գրել միայն իր երկրին իսկական նվիրյալ մարդը, որն անտարբեր չէ իր երկրի գալիքի, նրա վաղվա օրվա' ճակատագրի հանդեպ...
    "Բաց նամակում" եղած քո բոլոր մտահոգությունների հետ լիովին համամիտ լինելով հանդերձ, խիստ կասկածում եմ, որ նախագահին կհուզի քո նամակը և ինչ որ բարեփոխումներ անելու քայլեր կանի իր նախագահման գալ տարիներին, քանզի ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում "Կարմիր կովն իր կաշին չի փոխի": Իրականում մեր երկրին հարկավոր է նվիրյալ նախագահ, որ քո թվարկած ազգային խնդիրները
    կյանքի կոչի, ինքը լինի դրա կրողը ու երկիրը հանի այսօրվա ճահիճից:
    Արա ջան չհաշտվելով երկրում տիրող իրականության' արտագաղթի, սոցիալական ծանր վիճակի, մեր մշակույթային ու հոգևոր արժեքների բարոյալքման հետ, դու չէիր կարող չգրել այս "Բաց նամակը", որը քո հոգու ճիչն է ու պոռթկումը...

    ОтветитьУдалить
  17. Հարգելի Նախշքարյան.ես զարմանում եմ,որ տիրող խայտառակ դրության այս տեսակ ճիշտ վերլուծությունից հետո ՀՀ Նախագահին անվանում եք հարգելի:Ուրեմն ստրկամտությունից Դուք էլ հեռու չեք,այլապես,բոլոր Ձեր նշած ճշմարտացի փաստերիմեղավոր հեղինակին,Նախագահին(ես ուրիշ մարդ չեմ ընդունում)կոչում եք հարգ ելի:Այդ նա,Նախագահն է,որ հային,իր մշակույթով, գետին է զարկում հաճոյանալու համար իր տերերերին՝ օվկիանոսից այն կողմ եւ այս կողմ,միայն թե ԱԹՈՌԸ ՉՀԵՌԱՆԱ ՍԵՓԱԿԱՆ ՀԵՏՈՒՅՔԻՑ:Մի խոսքով՝ լավ սկսեցիք,վատ վերջացրիք:Սովորեք կոչել իրերը իրենց անուններով՝ առանց վերապահումներով՝ մինչեւ վերջ:

    ОтветитьУдалить
  18. «Արի Տուն»–ի փոխարեն, եկեք միասի՛ն մշակենք «Տնից մի՛ գնա» ծրագիրը. էս մէկը սիրեցի...

    ОтветитьУдалить
  19. Հա,Վահե ջան,բայց Նախշքարյանը մինչեւ վերջ ըմբոստ չէր:

    ОтветитьУдалить
  20. Ստրկամտության ոչ մի դրսևորում չկա դիմելու այդ ձևի մեջ, հակառակը կասեի՝ ցածրին հարգալից դիմելով քո ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆՆ ես շեշտում

    ОтветитьУдалить
  21. Հարգելի Գոհար Գևորգյան,Դուք շփոթում եք քաղաքականությունը անառակության հետ:Չի կարելի մեկին այնքան պարսավելուց հետո(ինչպես«գյոզերով» դա արել է հարգարժան Նախշքարյանը,չնայած՝ վախով), նրան դիմել «Հարգելի նախագահ» էպիտետով:Ամեն ինչի պատասխանատուն Նախագահն է:Եթե թույլ է,եւ չի կարողանում երկիրը«շողուլի բերել»,ուրեմն թող հեռանա՝ իր օլիգարխ արբանյակներով հանդերձ:

    ОтветитьУдалить
  22. Нубар Асланян Շատ վրդովված եք, բայց դա չի խանգարում նորից կարդալ և հասկանալ գրածիս բուն իմաստը՝ նախագահին պաշտպանելու և հատկապես արդարացնելու նպատակ չկա...դեռ ավելին՝ հասկացողի համար.....

    ОтветитьУдалить
  23. Ես սիրում եմ ֆրանսիացուն:Նա ասում է՝ կնոջ հետ չեն վիճում...հասկացողի համար....

    ОтветитьУдалить
  24. Нубар Асланян ՈՒՐԵՄՆ ԷՍՊԵՍ.
    ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ. ԴՈՒՔ ԷԼ ԻՆՁ ՊԵՍ ՄՏԱՀՈԳ ԵՔ, ԵՍ ԴԱ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ԲԱՅՑ ՊԱՏԵՐԻ ՏԱԿ ԽՈՍԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՈՒ ԻՆՉ ՈՐ ՄԵԿԻՆ ՎԱԽԿՈՏ ԱՆՎԱՆԵԼՈՎ ԻՆՉՊԵՍ ԴԱ ԱՐԴԵՆ ԱՐԵԼ ԵՔ ՁԵՐ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐՈՒՄ, ԱՍԵՄ ՈՐ ԵՍ ՆԱԽԱԳԱՀԱՄԵՏ ՉԵՄ, ՉԵՄ ԷԼ ԵՂԵԼ, ՈՉ ՄԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐՈՔ: ԵՎ ԻՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՐԳԵԼԻ ՁԵՎՈՎ ԴԻՄԵԼԸ ՈՉ ԹԵ ՎԱԽԿՈՏՈՒԹՅԱՆ, ԿԱՄՇՓՈԹՎԱԾՈՒԹՅԱՆ, ԿԱՄ ԻՆՉ ՈՐ ՄԵԿԻՆ ԴՈՒՐ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ
    ԵԹԵ ԵՍ ՈՒԶԵՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴՈՒՐ ԳԱԼ ՆԱՄԱԿԸ ԲԱՑ ՉԷԻ ՈՒՂՂԱՐԿԻ ՈՐ ՀԻՄԱ ԷՍՊԵՍ ՋԱՆԱՍԻՐԱԲԱՐ ՎՐԴՈՀՎԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՔ:
    ԵՍ ԷՍՔԱՆՆ ԷԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՆԵԼ: ԴՈՒՔ ԱՎԵԼԻՆ ԱՐԵՔ ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ, ՉՆԱՅԱԾ ՈՐ ԽԻՍՏ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԻՆՉ ԱՅՍ ՊԱՀԸ ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՐԴԵՆ ՓՈՐՁԱԾ ԿԼԻՆԵԻՔ
    ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ ՈՎՔԵՐ ԱՅՍ ՆԱՄԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ ԿՈՂՔԻՍ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ ՈՒ ՉԵՆ ՀԱՆՁՆՎՈՒՄ:
    ԴԵՊԻ ՆՊԱՏԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓԱՅԼՈՒՆ ԱՎԱՐՏ

    ОтветитьУдалить
  25. ARA JAN Gorcn e karevor ev du ain anum es ,uremn arach @nker jan

    ОтветитьУдалить
  26. ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՔԱՋԱԼԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ

    ОтветитьУдалить
  27. Нубар Асланян ԵՍ ՄԻ ԲԱՆ ԵՄ ՊԵՂԵԼ ՈՒ ԳՏԵԼ
    ՈՒ ՎՍՏԱՀ ԵՄ ՇԱՏԵՐԴ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ
    http://nairi.do.am/news/lavatesowt_39_yown_kam_bac_namak_hert_39_akan_hh_naxagah_prn_serjh_sargsyanin/2012-03-21-455
    ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆՆ ԷԼ Է ՀԱՐԳԵԼԻ ԱՍՈՒՄ
    ԻՐԱ ԱՉՔԻ ԳԵՐԱՆԸ ՉՀԱՆԱԾ ՈՒՐԻՇԻ ԱՉՔԻ ՃՅՈՒՂԵՐԻ ՄԱՍԻՆ Է ՄՏԱԾՈՒՄ

    ОтветитьУдалить
  28. Ara Naxshkaryan,haskacoxin mek asa, chhaskacoxin hazar u mek.dzez naxandzum em, vor es chem grel ayd namakn.nuynpes kgreyi ,kani vor ashxarhum handes e galis hayeri anunic,Hayastani anunic. henc atorank exav ,ksem .

    ОтветитьУдалить
  29. hrachali patasxan, paron Nubar, bravo, aveli lav cheiq asi

    ОтветитьУдалить
  30. Susanna Hayrapetyan ՍՈՒՍԱՆՆԱ ՋԱՆ ՊԱՐՈՆ ՆՈՒԲԱՐԸ ՈՐՏԵՂ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
    ՆԱ ՄԻԱՅՆ ԻԲՐ ԹԵ ՎԵՐԼՈՒԾԵԼ Է
    ԻՐ ԱՉՔԻ ԳԵՐԱՆԸ ԴԵՌ ՉԿՏՐԱԾ ՈՒՐԻՇԻ ԱՉՔԻ ՓՈՒՇՆ Է ԿՏՐՈՒՄ

    ОтветитьУдалить
  31. Սա պետք է լինի հրաման ,ոչ թե խնդրանք... 1 - ին ...պետք է փոխել կաթողիկոսին 2-րդ ... պետք է կաշառքի ցանկացած բացահայտողի ամենաքիչը 10000ԱՄՆ դոլլար պարգևատրել... 3-րդ ...խիստ հսկել մամուլը ,հեռուստատեսությունը ապազգալին անգրագետ աղբից... 4-րդ ... սկսել ազգայնացման գործընթացներ... 5-րդ ... վերադարձնել ավանդները ,հարգել բոլոր վետերաններին... 6-րդ ... 7-րդ ...

    ОтветитьУдалить
  32. http://maxinfo.am/index.php/hy_AM/news/article/view/10/11261/

    ОтветитьУдалить
  33. Արա ջան կիսում եմ մտահոգությունդ ու համամիտ եմ յուրաքնանչյուր բառիդ հետ:

    ОтветитьУдалить
  34. Re: Нам надо капитальная уборка...
    Эд депкум русн квиаворви....у мер еразнерн менак мезаниц кахвац клинен...
    Арц э цагум: ккарохананк ардёк инкнерс анел айд "капитальный уборкан"...
    Иарке сиртс мхктум э ерб кардум ем дзез.., иарке урах ем, вор ес эл hай ем у дзез отар чем.., байц екек аштвенк айн мтки hет, вор айн инч цанканум енк ...луцвох хндир э,байц менк джвар те тесненк айд аревот аравотн... Инц чишт аскацек: менк карох енк хорел менак у менак "фундаментн" амрацнелу..чишт уххин мер етнорднерин...цуйц талу шурчн... , байц авелин ... дранк уххаки хехдвохи чигер ен (цавок)???
    Ара джан ете менк азгови дзгтенк айн аменин инч ду хеламторен ншум ес... инц твум э, вор воч ми нахагаhэл ир матн чи тани у ир ачкн чи hани...
    Гуце шат банер чгитем, байц шат ем хосум...эд эл хндрум ем нерох линек им ТАНКАГИН... у БАРИ БАРЕКАМНЕР... Ете карели э айреники лави амар пайкарел..апа инчу воч...????

    ОтветитьУдалить
  35. Анонимный2 июля 2012 г., 2:59

    Եթե լսեք,կհասկանաք,որ այսքան զեղծարարությունից հետո էլ ինչ հայրենասիրություն?
    http://www.youtube.com/watch?v=GMgJvvRgIso
    Խնդրում եմ, ԱՄՊԱՅՄԱՆ ԼՍԵՑԵՔ, like արեք իմ խմբի նման գրառումներին, և նաև կիսվեք:
    Եթե օգնեք տարածել ինֆորմացիան, դա արդեն իսկ շատ մեծ օգնություն կլինի:
    Խնդրում եմ Ձեզ 30 ընտանիքի անունից:
    ,,Խաբել են,և յուրացրել են Թբիլիսյան խճուղի 3/2 շենքի բնակիչների սեփականությունը,, խմբում ընդգրկվեք և, շատ օգնած կլինեք:
    Կանխավ շնորհակալ եմ:

    ОтветитьУдалить
  36. Анонимный2 июля 2012 г., 3:06

    Եթե լսեք այս,կհասկանաք,որ այքան զեղծարարությունից հետո էլ ինչ հայրենասիրություն?
    Փնտրեք ինձ ֆեյսբուքի իմ կողմից կողմից բացված խմբում:,,Խաբել են,և յուրացրել են Թբիլիսյան խճուղի 3/2 շենքի բնակիչների սեփականությունը,,
    http://www.youtube.com/watch?v=GMgJvvRgIso
    Խնդրում եմ, ԱՄՊԱՅՄԱՆ ԼՍԵՑԵՔ, like արեք իմ խմբի նման գրառումներին, և նաև կիսվեք:
    Եթե օգնեք տարածել ինֆորմացիան, դա արդեն իսկ շատ մեծ օգնություն կլինի:
    Խնդրում եմ Ձեզ 30 ընտանիքի անունից:
    ,,Խաբել են,և յուրացրել են Թբիլիսյան խճուղի 3/2 շենքի բնակիչների սեփականությունը,, խմբում ընդգրկվեք և, շատ օգնած կլինեք:
    Կանխավ շնորհակալ եմ:

    ОтветитьУдалить
  37. այո, շատ կարեւոր եւ հրատապ խնդիրներ էր առաջադրված, խնդիրները լուծում են պահանջում:
    Միայն բարձրագույն մարմինների միջոցով կարելի է հասնել ծրագրային հաջողության:

    ОтветитьУдалить
  38. ԱՐԱ ՋԱՆ ԿԱՆԳՆՈՒՄ ԵՄ ԿՈՂՔԻԴ ԸՆԿԵՐՍ, ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՄ ՆԱՄԱԿԻԴ ՏԱԿ ԵՎ ՀՊԱՐՏ ԵՄ ՈՐ ՔՈ ԸՆԿԵՐՆ ԵՄ: ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ԳԻՏԱԿԻՑՆԵՐԻՍ ՈՐ ՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ

    ОтветитьУдалить
  39. ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԻՄ ԲՈԼՈՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՈՎ ԻՆՁ ՄԵՆԱԿ ՉԹՈՂԵՑ ԱՅՍ ԱՄԲՈՂՋ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

    ОтветитьУдалить
  40. Было бы хорошей идеей раз в неделю показывать по сми патриотические передачи, но проблема в том, что для таких инициатив должны быть руководители-патриоты, а таких у нас в руководстве вряд ли есть.

    ОтветитьУдалить
  41. Анонимный26 июля 2015 г., 9:31

    Որոշակիորեն համաձայն եմ

    ОтветитьУдалить

Blogger Widgets