ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.07.2012

ԼԱՅՆԵԶՐ ԳԼԽԱՐԿՈՎ ՏՂԱՆ



ԴԵՊԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԱԳՌԱՎԱՔԱՐԸ.

Սիփան Շիրազ
Նրա կյանքը զարմանալի հրավառություն էր, այդպես ծնվում են լույսի հատիկները ու տարածվում անհունում, այդպես ծովերի անծիրում սլանում են մրրկաբաշ ալիքները, այդպես վիթխարաբար ժայթքում են հրաբուխները, ու կրակի ավիշները ողջագուրվում լաջվարդե ամպերին… Ու այդ ամենը՝ փոթորկածուփ, անսանձ, ու այդ ամենը՝ ինքնաբուխ, ինքնաերազ, ու այդ ամենը՝ մեկի մեջ, ում անունն է Սիփան Շիրազ… Դե ե՜կ, մարդկային խեղճ ոտք, կրիր քեզ վրա այդքան ծանրություն, ամբարձիր քեզ վրա հոր հանճարի արարատյան լեռնազանգվածը, նախնյաց ստվերներով ջերմացրու ոգեղեն սառցապատումը կենցաղի հանապազօրյա նյութացումի, բարձիր քեզ մուսաների մշտաներկա շքեղությամբ անեղծ, անուրջներիդ ապառաժները վերածիր քանդակների, վրձնիր մեղեդիներ հոգու թարթիռերով, արյան յուրաքանչյուր գնդիկում անթեղիր եկեղեցիներ ու տաճարներ, ու այդ ամենը ներամփոփիր արյանդ գնդիկների ասպետական ասպարազրահի մեջ… Եվ Փոքր Մհերի պես մի՛ խրվիր կյանքի ունայնական ճահճահողի մեջ, ու Փոքր Մհերի պես խռովված մի՛ հեռացիր դեպի բանաստեղծության Ագռավաքարը… եւ մի՛ պայծառատեսիր քո վերացարկումը լույսի հատիկների…

Ինձ դեպի մահն է ստվերն իմ հրում,
Որ փառավորվեմ լույսի մեջ ցավի,
Որ հետո ապրեմ բոլոր թվերում,
Լույսի մեջ ոգու և ոչ թե կավի…


ԿԱՐԴՈՒՄ Է ՀԵՂԻՆԱԿԸ



ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՍՏՈՒՐ,
«Նոյյան տապան» շաբաթաթերթ, 29 Հունիսի, 2007թ.  N 7 /681/

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets