ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.10.2012

ՎԻԳԵՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ «ԿԽՏԱՐԻ ՁԱԳԸ»

Վիգեն (Վիդոկ) Խեչումյան (1916, դեկտեմբերի 15 - 1975, ապրիլի 17), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940-ից:
Ծնվել է Երևանում: 1940-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1938-40-ին աշխատել է Երևանի Մատենադարանում: 1940-43-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: 1943-56-ին եղել է Մատենադարանի ձեռագրատան վարիչը: Հետագայում աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես խմբագրի տեղակալ: Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1939-ին: Ռուսերեն լույս է տեսել Վ. Խեչումյանի «Գիրք պանդխտության»-ը (Մոսկվա, 1958): Մահացել է Երևանում:
ՍԵՎԱԿԸ ՎԻԳԵՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Տաղանդը նման է սիրո, բոլոր սերերը մի ընդհանրություն ունեն, բայց
յուրաքանչյուրը նման չէ մյուսին` յուրովի միակն է և անկրկնելի:
Այդպես է նաև Վիգեն Խեչումյանի տաղանդը: Այն, ինչ նա է տեսնում, լսու, ընկալում` ոչ ոք չի լսոևմ և չի ընկալում, այն ինչ նա է անում` ոչ ոք չի կարող անել:


Վ. Խեչումյանի երկերի մատենագրություն
Չատու խանի պարտությունը, Երևան, Հայպետհրատ, 1943, 24 էջ:
Զվարթնոց, Երևան, Հայպետհրատ, 1945, 184 էջ:
Ծաղկողի որդին, Երևան, Հայպետհրատ, 1945, 44 էջ:
Մեզ մոտ հարավում, Երևան, Հայպետհրատ, Երևան, 1955, 488 էջ:
Գիրք պանդխտության (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 288 էջ:
Գույներ և երանգներ, (ակնարկներ), Երևան, Հայպետհրատ, 1962, 288 էջ:
Շիկացած ավազի վրա, Երևան, Հայպետհրատ, 1963, 13 էջ:
Գլուխգործոցը, Երևան, Հայպետհրատ, 1964, 24 էջ:
Գիրք լինելության. վիպասանություն առաջին, Երևան, «Հայաստան», 1966, 428 էջ:
Շիկացած ավազի վրա, Թեհրան, տպարան «Մոդեռն», 1966, 15 էջ:
Գիրք մաքառման, Երևան, «Հայաստան», 1968, 463 էջ:
Գիրք լինելության, Երևան, «Հայաստան», 1971, 432 էջ:
Գիրք գրոց, Երևան, «Սովետական գրող», 1978, 548 էջ:

Վ. Խեչումյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
Ալեքսանդր Դունաևսկի, Գայի հետքերով (փաստագրական վիպակ), Երևան, «Հայաստան», 1967, 297 էջ:
Ծաղկուն ճամփա (մոլդովական պատմվածքների ժողովածու, որի միասը թարգմանել է Վ. Խեչումյանը), Երևան, «Հայաստան», 1971, 202 էջ:
Ալեքսանդր Դունաևսկի, Գայի հետքերով (փաստագրական վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1977, 338 էջ:

Աղբյուրներ
Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 229-230. 

Արտաքին հղումներ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets