ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.01.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Գրիգոր Արեյան

Գրիգոր Արեյան (1899, հունվարի 1 - 1973, հունվարի 3), հայ արձակագիր, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956-ից։

Ծնվել է Վլադիկավկազ (Հյուսիսային Օսիա) քաղաքում։ Ավարտել է Տաշքենդի ռուսական արական գիմնազիան, 1927-ին Խարկովի բժշկական ինստիտուտը։ 1927-47-ին աշխատել է բժշկական տարբեր հիմնարկություններում։ 1951-ից բնակվել է Երևանում։ Աշխատել է ՀՍՍՀ ԳԱ հրատարակչությունում որպես սրբագրիչ, ապա ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության պոլիգրաֆիական արդյունաբերության և հրատարակչությունների գլխավոր խմբագրությունում որպես ավագ խմբագիր։ Մահացել է Երևանում։

Գ. Արեյանի երկերի մատենագրությունը 
Ապրելու իրավունքը, Երևան, «Հայաստան», 1969, 296 էջ։ 


Գ. Արեյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից և լատիներենից) 
  • Շանդոր Պետեֆի, Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1952, 62 էջ։ 
  • Անտիկ գրականության քրեստոմատիա (թարգմանության հեղինակակից Սողոմոն Տարոնցի), հատոր 2, Երևան, Հայպետհրատ, 1954, 265 էջ։ 
  • Անատոլ Ֆրանս, Սպիտակ քարի վրա։ Աստվածները ծարավի են։ Հրեշտակների ապստամբություն (վեպեր, որոնցից վերջինը` «Հրեշտակների ապստամբություն», թարգմանել է Գ. Արեյանը), Երևան, Հայպետհրատ, 1959, 594 էջ։ 
  • Անատոլ Ֆրանս, Կրենքըբիլ (պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1959, 32 էջ։ 
  • Գյուստավ Ֆլոբեր, Սալամբո (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1959, 368 էջ։ 
  • Լուկրեցիոս, Իրերի բնության մասին, Երևան, Հայպետհրատ, 1960, 230 էջ։ 
  • Ալեն Ռենե Լը Սաժ, Կաղ սատանան (վեպ), Երևան, «Հայաստան», 1965, 219 էջ։ 
  • Ֆրանսիս Կարսակ, Տիեզերքի Ռոբինզոնները (վիպակ), Երևան, «Հայաստան», 1966, 212 էջ։ 
  • Անատոլ Ֆրանս, Սիլվեստր Բոննարի ոճիրը (վեպ), Երևան, «Հայաստան», 1967, 260 էջ։ 
  • Կիրիլ Անդրեև, Արկած որոնողները, Երևան, «Հայաստան», 1968, 362 էջ։ 
  • Լուի Բոսենար, Կապիտան թոկից փախածը (պատմավեպ), Երևան, «Հայաստան», 1972, 361 էջ։ 
Աղբյուր
Հայկ Խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 76։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets