ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.01.2013

ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐ

ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐ
ԵՐԴՄԱՆ ՀԱՆԳԱՆԱԿ
Ես պիտի փայփայեմ զորանոցները
և ամրացնեմ եղբորս,
որ խոնարհությամբ իր սիրտը միացնում է իմ սրտին:
Հավատի տունը իմ մեջ պիտի կառուցեմ
ու կամքիս թիրախը պիտի հստակորեն սևեռեմ
երազներիս քարտեզի վրա
և ոսկե շղթայումի օղակները
մեկ առ մեկ նվեր պիտի տամ
ամեն զավակիս:
Օղակ առ օղակ ամրակապվելով՝
իմ ճամփան պիտի հարթեմ՝
աստվածատուր համառությամբ
և պիտի կործանեմ թշնամուս
իր չարության զենքերով:
Առավոտյան և երեկոյան աղոթքիս շաղախով
կամուրջներ պիտի կառուցեմ սրտից սիրտ և
աշխարհը իմ ափի մեջ պիտի լինի:
Վրեժի պատգամը բոլոր հավատացյալների
օջախի մեջ անմարելի արթուն պիտի պահեմ:
Իմ զենքերից առավել
բարբարոսի զենքին պիտի տիրապետեմ:
Աշխարհի որ ծայրում էլ լինեմ,
Իմ ոգին հայրենիքի համար պիտի պտուղ տա,
և Արևի արդարությունը միաբանող միտքն է իմ:
Իմ տասանորդը և աղոթքներս
պիտի գանձատուն հասցնեմ խոնարհումով
ու փայփայեմ նրա ճանապարհը:
Պիտի գերազանցեմ սեփական անձս
պարտքի համար:
Իմ կամքից է սկսվում ճշմարտության ճանապարհը:
Պապերիս սրտերը ծաղկեցնելով՝
պիտի ծառայեմ հավիտենությանը
և նրանց հավատարմությամբ
պիտի ամրապնդեմ ողնաշարս:
Իմ թափած արյան կրակի սերմերը
հատիկ–հատիկ պիտի հավաքեմ ու լուսավորեմ
մեղսագործների դեմքերը դատաստանի օրը:
Իմ հաղթանակները
առանց զոհերի պիտի լինեն:
Իմ գաղտնիքի պահապանը մահը պիտի լինի
և միայն գործերս պիտի հիշեցնեն իմ գոյությունը:
Սեփական քայլերս պիտի դատեմ և
անմիտ բարությունս,
անստույգ վստահությունս պիտի պատժեմ:
Իմ մահից հետո էլ պիտի շարքում լինեմ:
Իմ ամեն օրվա ջերմությունը
սրբությունները արթուն պահելը պիտի լինի:

***


ԳԼԽԱՇՈՐԴ ՄԱՅՐԻԿ
Գլխաշորդ մայիրկ
չի թաքցնում
ճերմակ սուգը քո մազերի:
Քեզ կարեկցող մարդիկ չգիտեն
ողորմած հացի գինը:
Կարեկցանքը, մայրիկ,
ինքն էլ մենակ է այս երկրում.
արցունքն է հոշոտել
նրա աչքերը…
— Բայց, տղաս,
զոհված որդիներիս
ձայնը լսում եմ.
Նրանք կանչում են ինձ օրորոցից:


***




ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱԳՈՒՍՏՆԵՐՍ
Պատերազմի հագուստներս
ես խառնել եմ այն շաղախին,
որ լցրել եմ տան հիմքերը:
Անդունդների գրավ դրված երազներս…
Շիրիմերը զոհված ընկերներիս
Իմ հավատի կղզիներն են:

***


ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Պատերազմի երեխաները ապրում են
Ինչպես հետախույզները խավարում:
Ծանր փայլը նրանց աչքերի մեջ
Սեղմվում է ձգանի պես:
Քնեք, քնեք, երեխաներ,
Ինչ չտրվեց ձեզ արթմնի,
Երազի մեջ դուք կունենաք:


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets