ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.03.2013

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Գինի լից

ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳԻՍՏ
Սողոմոն Թեհլերյան
Միսակ Թոռլաքյան 
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ
Ծնվել է 1896թ. Երզնկայի Ներքին Բագառիճ գյուղում, ուր և ստացել է նախնական կրթությունը: Ապա ուսումը շարունակել է Երզնկայում և Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում: 1913թ. փոխադրվում է Սերբիա, բայց շուտով անցնում է Կովկաս՝ մասնակցելու կամավորական շարժմանը: Կովկասյան ճակատում թուրքերի դեմ կռվում է Սեպուհի (Արշակ Ներսիսյան) վաշտում (կամավորական առաջին ջոկատ, հրամանատար՝ Անդրանիկ):
«Նեմեսիս» գործողությունը իրականացնելու վիճակահանության ժամանակ նրան բաժին ընկավ գլխավոր դահիճ Թալեաթը: 1921թ. մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում 25-ամյա Ս. Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթին: Եվ 1921թ. հունիսի 2-ին, գերմանական դատարանը՝ Լեմբերգի նախագահությամբ, անպարտ ճանաչեց Սողոմոն Թեհլերյանին: Այդ արդար դատավճռում մեծ գործ կատարեց վրիժառուի դատապաշտպան, գերմանացի արևելագետ դոկտոր Յոհան Լեփսիուսը: Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը: 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960թ. մայիսի 23-ին:
Ի հիշատակ Հայ վրիժառուի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets