ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.03.2013

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Ձայն մը հնչեց

կամ ԱՌԱՋԻՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԸ
«Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն»։ 1878թ. էրզրումում մի քանի փոքր խմբակցություններ կազմվեցին, որոնց նպատակը լուսավորության տարածումն էր. օրինակ՝ «Թատերական ընկերությունը», «Վարդանանքը»։ էրզրումում ստեղծված առաջին հեղափոխական ընկերությունը «Պաշտպան հայրենյաց» կազմակերպությունն էր (հիմնվել է 1881թ. մայիսին), որը հայտնի է նաև «Գաղտնի ընկերություն Բարձր Հայոց» անունով։
Առաջին մի քանի ամիսներին նրա հետևորդների թիվը մի քանի հարյուրի հասավ։ Կազմա-կերպության մեջ տասը հոգանոց խմբեր էին կազմվում, որոնց զենք ու զինամթերք էին բաժանում՝ նահանգի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Կազմակերպությունը գործում էր խիստ գաղտնի առանց գրավոր որևէ փաստաթուղթ թողնելու։ Բայց ժամանակի ընթացքում նրա երդմնագիրն անզգուշաբար տպագրվեց ու ցրվեց անդամների մեջ։ Կառա-վարությունը հայ լրտեսների օգնությամբ ձեռք բերեց փաստաթուղթը և ձեր-բակալություններ սկսեց։ Բանտարկյալների ամիսներ տևած դատավարությունը մեծ արձագանք գտավ թե՛ Օսմանյան կայսրության տարածքում և թե՛ դրսում։ Եվրոպական թերթերը գրեցին այդ մասին։ Հայերը ոգևորվեցին։ Դա Օսմանյան կայսրության մեջ հայերի առաջին քաղաքական դատավարությունն էր։
Նույն Կարինում 1890թ. հունիսի 20-ին տեղի ունեցավ ժողովրդական պոռթ-կում։ Կառավարությունը թաքցված զենք ու զինամթերք գտնելու պատրվակով զորք ու ոստիկանություն ուղարկեց հայոց եկեղեցին և առաջնորդարանը խուզարկելու համար։ Դրանց կատարած վայրագություններն ու սրբապղծությունը գրգռեց հայերին, որոնք տարերային պոռթկումով դուրս եկան ոստիկանության դեմ։ Սա հայերի առաջին զանգվածային բողոքն էր օսմանյան կառավա-րության բռնարարքների դեմ։ Մեծ արձագանք գտած այս եզակի երևույթի ներշնչանքով է գրվել «Ձայն մը հնչեց էրզրումի հայոց լեռներեն» առաջին հեղափոխական երգը /որոշ աղբյուրներում այս երգը «Պաշտպան հայրենյաց» կազմակերպությանն է վերագրվում/:


ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ
Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն
Թունդ-թունդ ելան հայոց սրտեր զենքի շաչյունեն:

Հայ գյուղացին դարուց ի վեր սուր, զենք չէր տեսած,
Արտը թողուց, ու հրացան բահի տեղն առավ:

Քնքուշ կյանքը ծանր էր թվում հայ օրիորդին,
Զենքը ձեռին հորդորում էր հայոց քաջերին:

Ցնծա՜ Երկիր, Մա՜յր Հայաստան, որդիքդ միացան,
Յոթը դարու սուգ ու թախիծ իսպառ մոռացան:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets