ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՕ ՕՐԸ - Մայիսի 28–ը Հայաստանի պատմության ամենամեծ տոներից է

Մայիսի 28–ը Հայաստանի պատմության ամենամեծ տոներից է։ 1918թ. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց և մահու ճակատամարտերում փայլուն և անհավանական հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ` կասեցնելով նրանց առաջխաղացումը:
«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու». ահա այս ձևակերպումն էլ դարձավ Հայաստանի անկախության հռչակագիրը:
Հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտեցման պայմանագիրը, և 11 հազար քմ տարածքի վրա ձևավորվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը: Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում ստեղծեց պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները, ընտրեց խորհրդարան (նախագահ Ավետիք Սահակյան) և կառավարություն ձևավորեց (վարչապետ` Հովհաննես Քաջազնունի):
Ցավոք, Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ և 1920թ. դեկտեմբերի 2-ին բռնազավթվեց բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակի կողմից:
Մայիսի 28-ը որպես Հանրապետության օր պաշտոնապես նշվում է 1992-ից: Այսօր ավանդաբար միջոցառումները տեղի են ունենում Սարդարապատի հուշահամալիրում, ուր այցելում են հանրապետության բարձրագույն ղեկավարությունը, պարզապես շարքային քաղաքացիներ, հայեր` աշխարհի տարբեր վայրերից, հարգելու մայիսյան հերոսամարտերում ընկած հայորդիների հիշատակն ու տոնելու բաղձալի անկախությունը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets