ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.05.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Փառեն Ա Աշտիշատցի (348 - 352)

ՓԱՌԵՆ Ա ԱՇՏԻՇԱՏՑԻ
(Փառներսեհ) (348–352) 
Հայոց կաթողիկոս 348–ից: Հաջորդել է Հուսիկ Ա Պարթևին: 

Ծն. թ. անհտ., Տուրուբերանի նահանգի Տարոն գավառի Աշտիշատ ավան: Մահացել է 352–ին, ամփոփվել Տարոն գավառի Աշտիշատ ավանի Ս. Հովհաննեսի Մարգարեանոցի ագարակում: 
Սերում է Աղբիանոսյանների քահանայական ընտանիքից: Եղել է Տարոնի Աշտիշատ ավանի եկեղեցու քահանայապետը: Արշակունիների և Գրիգոր Ա Լուսավորչի հայրապետական տոհմի հարաբերություների սրումից և Հուսիկ Ա Պարթևի սպանությունից (347) հետո հավանական թեկնածուներից կաթողիկոսական աթոռին արժանի է համարվել Փառեն Աշտիշատցին: 
Ըստ Մովսես Խորենացու` Տիրան թագավորի հրովարտակով նա Հայոց մեծամեծ նախարարներ Վասակ Մամիկոնյանի, Մեհենդակ Ռշտունու, Անդովկ Սյունու, Արշավիր Կամսարականի և այլոց ուղեկցությամբ 348–ին մեկնել է Կապադովկիայի Կեսարիա քաղաք և ձեռնադրվել կաթողիկոս: 
Փավստոս Բուզանդի վկայությամբ Փառեն Ա Աշտիշատցին «զիւր անձն սուրբ պահէ», և ստիպված էր հնազանդվել Տիրան արքային ու չէր համարձակվում նրան հակառակ գործել, խրատել կամ հանդիմանել: Փառեն Ա Աշտիշատցին չուներ այն հեղինակավոր ազդեցությունը, ինչ որ ունեին Գրիգոր Ա Լուսավորչի ժառանգները: 
Մահվան տեղը հիշատակված չէ: Ըստ ենթադրությունների` եկեղեցական պաշտոնյաները Փառեն Ա Աշտիշատցու մարմինը տարել են Տարոն և ամփոփել Հովհաննու Մարգարեանոցում` Աշտիշատի եկեղեցու հարակից պարտեզում և գեղեցիկ շիրմաքար կանգնեցրել: 
Կաթողիկոսական գահին Փառեն Ա Աշտիշատցուն հաջորդել է Ներսես Ա Պարթևը:  y: �­ an � E � � ln > հետ միասին մասնակցել է Նիկիայի Ա տիեզերական Ժողովին (325)` «ճշմարիտ խոստովանությամբ և երկուսի գրով»: Ճանապարհին` Կեսարիայում ներկա է գտնվել Ղևոնդ հայրապետի կողմից Գրիգոր Մանուկի (Գրիգոր Նազիանզացի եպիսկոպոսի) մկրտությանը: 
Ըստ ավանդության` Բութանիայի ծովածոցում մի քանի արիոսականներ տեսնելով Արիստակես Ա Պարթևին, որը թուլակազմ և վտիտ անձնավորություն էր, նրան նմանեցնում են ավելի շուտ մշակի, քան հայրապետի և առաջարկում ծովը հերկել, եթե ճշմարիտ հավատ ունի: Արիստակես Ա Պարթևը, առանց վարանելու բռնելով մաճը, ակոս է բացում ծովի մակերեսին և արիոսականներին առաջարկում ցանել, եթե ճշմարիտ հավատ ունեն: 
Նա Հայաստան է բերել Նիկիայի Հավատո հանգանակը և ժողովի 20 կանոնները: Նրա վերադարձից հետո Գրիգոր Ա Լուսավորիչն առանձնացել և ապրել է ճգնակյացի կյանքով: Արիստակես Ա Պարթևն առանց նոր ընտրության և հայրապետական ձեռնադրության «նստաւ յաթոռ կաթողիկոսութեան Հայոց Մեծաց»: 
Հայրապետության տարիներին հիմնականում զբաղվել է քարոզչական աշխատանքով, պայքարել հեթանոսության բոլոր տեսակի դրսևորումների (նախարարների անառակության և անիրավության) և դրանց գործադրողների դեմ: Սպանվել է Ծոփքում հովվական պտույտի ժամանակ, Արքեայոս նախարարի ձեռքով` քաղաքական և կրոնական դրդապատճառներից ելնելով: Դին տեղափոխվել է Եկեղյաց գավառ և թաղվել հայրենի կալվածք Թիլ ավանում: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվել է Երզնկայի Ջուխտակ–Հայրապետ վանքը: Մովսես Խորենացին Արիստակես Ա Պարթևին բնորոշել է որպես «հոգևոր սուր»: 
Արիստակես Ա Պարթևը Հայ եկեղեցու տոնելի սրբերից է, հիշատակը նշվում է Գրիգոր Ա Լուսավորչի «որդւոց եւ թոռանց» տոնի հետ` Ս.Ծնընդյան երրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը, երբ տարեգիրը Չ–Ք է, և Վարդավառի Գ կիրակիին հաջորդող շաբաթ օրը մնացած դեպքերում: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets