ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.05.2013

ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

1892 թվականն էր: Առաքելոց վանքի Հովհաննես վանահայրը Գեւորգին իր խուցը կանչեց: Տրամադրությունը վատ էր: Նա Գեւորգին հայտնեց, որ Արաբոյին եւ Մխոյին թուրքերը բռնել են եւ Մուշ քաղաքի բանտը տարել: Արաբոն մեղադրվում է «ավազակային խումբ կազմելու մեջ»: Արաբոյին մատնել էր Ալիզռնանի գյուղապետ Կրպոն, նա դավաճան է, նրա միջոցով էին ոստիկանները իմացել, որ Արաբոն ու Մխոն գտնվում են Բերդականում: Վանահայրը Գեւորգին հանձնարարեց. «Կրպոն պետք է սպանվի: Դավաճանի արյունը ձեզ հալալ լինի»:
Գեւորգը ստացավ իր առաջին մարտական հանձնարարությունը եւ հաջորդը օրը Գալշո Մանուկի եւ Լեւոնի հետ ճանապարհ ընկավ դեպի Ալիզռնան գյուղ: Առանց նախազգուշական միջոցների դիմելու, նրանք ուղիղ գնում են գյուղապետ Կրպոյի տուն: Կրպոն նստած էր բակում: Գեւորգը դանակի երկու հարվածով սպանում է դավաճանին:
«Սեպտեմբեր ամսվա 10-ն էր, – գրում է Գեւորգը, – մենք էլ գնացինք ս. Կարապետ: Այնտեղ գտանք Մուրադին: Բայց թուրք կառավարությունը շուտով իր հայացքը մեր վրա շրջեց: Չորս կողմը սկսեց խուզարկություններ, բայց ոչինչ չգտավ… Բերդակցիք գիտեին, որ մենք ենք Կրպոյին սպանե»: 
ԱՂԲՅՈՒՐ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets