ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.05.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Վառվառա Սահակյան

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

ՎԱՐՎԱՌԱ ՍԱՀԱԿՅԱՆ 
Եղել է Ավետիք Սահակյանի (Հայր Աբրահամի) կինը: Նա վաղ տարիքից Դաշնակցություն կուսակցության շարքերում էր: 1918թ. Առաջին հանրապետության հռչակման տարիներին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր և ընդգրկվել կրթական ծրագրերում: Հենց այդ շրջանում էր, որ անհրաժեշտ դեղորարքի պակասից մահացավ նրա զավակը: 
Դրան հաջորդեց Հայաստանի խորհրդայնացումը, ամուսնու բանտարկությունը: Փետրվարյան հեղափոխության ժամանակ, շատերի նման Վարյան ամուսնու և երկու զավակների հետ ոտքով մի կերպ հասնում են Թավրիզ: Այստեղ վեց տարի ապրելուց հետո Սահակյանները փոխադրվում են Հարավային Իրան, ապա Իրաք: Սակայն կլիման չափազանց վատ անդրադարձավ Վարյվառայի առողջության վրա. ընտանիքը ստիպված եղավ տեղափոխվել Լիբանան: 
Բեյրութում Վարվառան ներգրավվում է հասարակական գործունեության մեջ՝ մասնակցելով Օգնության խաչ կազմակերպության աշխատանքներին: 1932թ. ճակատագիրը մի նոր հարված հասցրեց. նա կորցրեց մյուս զավակին, մեկ տարի անց՝ ամուսնուն: Այս հարվածները վերջնականապես քայքայեցին Վարվառայի առողջությունը և շատ չանցած նա կնքեց իր մահկանացուն:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets