ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Բարսեղ Կանաչյան

Բարսեղ Կանաչյան (1885թ. Ռոդոսթո - մայիսի 21 1967թ. Բեյրութ), հայ կոմպոզիտոր, խմբավար և երաժշտական-հասարակական գործիչ է: «Գուսան» երկսեռ երգչախմբի հիմնադիրն է (1933 -1961): Հայաստանի Հանրապետության օրհներգի՝ «Մեր Հայրենիք»-ի երաժշտության հեղինակն է: 

Ծնվել է Ռոդոսթոյում (այժմ Թեքիրդաղ՝ Թուրքիա) 1885 թվականին: 1888 թվականին ընտանիքը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որտեղ և նախնական կրթությունն է ստանում Կանաչյանը: 1896 թվականին ընտանիքը գաղթում է Վառնա: Նաթան-Բեկ Ամիրխանյանից երաժշտության դասեր է վերցնում (ջութակ, երաժշտության տեսություն, խմբավարություն): 1903 թվականից սովորում է Բուխարեստում (դաշնամուր և հարմոնիա): 1908 թվականի օսմանյան սահմանադրության ընդունումից հետո Կանաչյանների ընտանիքը ապագայի ակնկալիքներով վերադառնում է Թուրքիա՝ Կոստանդնուպոլիս: Կանաչյանը այստեղ կազմում է «Քնար» փողային նվագախումբը, զբաղվում դասավանդմամբ, անում է ստեղծագործական առաջին փորձերը: Կանաչյանի համար որոշիչ է եղել Կոմիտասի հետ հանդիպումը 1910 թվականի դեկտեմբերին: Կանաչյանը հանդես է գալիս «Գուսան» երգչախմբում, նրա «հինգ սաներ»-ի թվում, հարմոնիայի դասեր է առնում, հետևում խմբավարական արվեստին: 1919 թվականին Կոմիտասին նվիրված համերգին հանդես է եկել որպես խմբավար 400 հոգանոց միացյալ երգչախմբով: «Հինգ սաներ»-ով ներդաշնակում և մշակում են հայրենասիրական երգեր: 1920 թվականից շարունակել է երաժշտական կրթությունը Փարիզում: 1922 թվականից հայկական գաղութներում զբաղվել է խմբավարական գործով: 1928 թվականից դասավանդել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում, 1933-ից Նշան Փալանջյան ճեմարանում: 1936 թվականին Բեյրութում հիմնում է «Գուսան» երկսեռ երգչախումբը, այդ խմբի համար մշակում հայկական և մի քանի արաբական ժողովրդական երգեր: 1946 թվականին նշվում է Բարսեղ Կանաչյանի երաժշտական գործունեության 40-ամյակը: Արաբական մշակույթի զարգացմանը նպաստելու համար Կանաչյանը պարգևատրվել է արաբական և ֆրանսիական շքանշաններով, այդ թվում Լիբանանի «Մայրու Առաջին կարգի» պատվո նշանով:

«Օրօր»-ի տեքստը
Քուն եղիր, բալաս, աչերդ խուփ արա,
Նախշուն աչերոդ քուն թող գայ վրայ:
Օրօր, իմ բալաս, օրօր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի:
Դուն ալ քուն եղիր, ինձի ալ քուն տուր,
Սուրբ Աստւածամայր, անուշիս քուն տո՛ւր:
Օրօր, իմ բալաս, օրօր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի: 

«Աչերոդ»-ը արեւմտեան հայերէն է, իսկ արեւելեան հայերն ասում են «աչքերիդ»: 
Մեսրոպեան ուղղագրութեան համաձայն, գրում են «գայ» եւ «վրայ», բայց «յ» տառը այս դէպքում չի արտասանւում: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets