ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Զինաիդա Սիմոնյան

Զինաիդա Ստեփանի Սիմոնյան (օրիորդական ազգանունը` Զոլոտնիկովա, մայիսի 20, 1950, Երևան, Հայաստան — մարտի 24, 2012, Երևան), Հայաստանը ներկայացրած ռուս անվանի հրաձգուհի, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 15-ակի չեմպիոն, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1975): 2003 թվականից եղել է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ:

Զինաիդա Սիմոնյանը ծնվել է 1950-ի մայիսի 20-ին Երևանում` Անաստասիա Չերկաշինայի և Ստեփան Զոլոտնիկովի ընտանիքում, որոնք 1948-ին Ռուսաստանից ժամանել էին Հայաստան` մարմարի գործարանում աշխատելու նպատակով: Հրաձգությամբ սկսել է զբաղվել 1965-ից` Նիկոլայ Ղազարովի ղեկավարությամբ: 1969-ից սկսել է մարզվել Յուրի Սիմոնյանի մոտ, որի հետ հետագայում (1972-ին) ամուսնացել է և վերցրել նրա ազգանունը:
Մասնագիտացել էր 10 մետրից օդամուղ ատրճանակից և 25 մետրից փոքր տրամաչափի ատրճանակից հրաձգությունում: Իր լավագույն արդյունքները ցույց է տվել առաջին վարժությունում: ԽՍՀՄ հավաքականում առաջին ելույթն ունեցել է 1973-ին Լինցում կայացած Եվրոպայի առաջնությունում, որտեղ 10 մետր հրաձգությունում դարձավ չեմպիոն ինչպես անհատական, այնպես էլ թիմային հաշվարկով: Ընդ որում, անհատական մրցումներում նա կարողացավ համաշխարհային ռեկորդը գերազանցել ամբողջ 7 միավորով:
Զինաիդա Սիմոնյանի մարզական ամենամեծ նվաճումը եղել է 1974-ին Թունում կայացած աշխարհի առաջնությունը: Անհատական մրցումներում նա արժանացավ ոսկե մեդալի 10 մետր և բրոնզե մեդալի` 25 մետր հրաձգությունում, իսկ թիմայինում չեմպիոն դարձավ երկու ձևերում էլ: Հետագայում ութ տարիների ընթացքում Սիմոնյանը հրաձգության ԽՍՀՄ հավաքականի առաջատարներից էր, բազմիցս նվաճել է ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը: Սանտո Դոմինգոյում կայացած աշխարհի 1981-ի առաջնությունում նա հաղթող դարձավ 10 մետր հրաձգության աշխարհի չեմպիոն թիմային հաշվարկում: Զինաիդա Սիմոնյանին այդպես էլ բախտ չվիճակվեց մասնացել Օլիմպիական խաղերին, քանի որ կանանց հրաձգությունն օլիմպիական ծրագրում հայտնվեց միայն 1984-ի Ամառային Օլիմպիական խաղեր 1984, որոնք ԽՍՀՄ քաղաքական ղեկավարության որոշմամբ բոյկոտվեցին, և խորհրդային ոչ մի մարզիկ չմասնակցեց այդ խաղերին:
1985-ին Զինաիդա Սիմոնյանն ավարտեց իր մարզական կարիերան: 1986—1989-ին նա աշխատել ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ում որպես ավագ մարզիչ: 1996—2008-ին եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի ուսումնական մասի վարիչը, իսկ 2008-ից` նրա տնօրենը: 2003-ից եղել է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ:
Մահացել է 2012-ի մարտի 24-ին Երևանում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets