ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ազնիվ Հրաչյա

Ազնիվ Հրաչյա (Մինասյան Ազնիվ Գրիգորի) (1853, Կ. Պոլիս - 20. 5. 1919, Դիլիջան), դերասանուհի։

Բեմ է բարձրացել 1869-ին, Կ. Պոլսի «Արևելյան թատրոն»-ում։ Հանդես է եկել Պ. Մաղաքյանի գլխավորած «Արևելյան», ապա՝ Հ. Վարդովյանի «Օսմանյան» թատերախմբերում. խաղացել է պատմահայրենասիրական ողբերգություններում, իտալական, ֆրանսիական մելոդրամաներում (Թ. Բարրյերի «Փարիզի աղքատները», Պ. Ֆերրարի «Սեր առանց համարման», Ռոթայի «Երկու հիսնապետ», Դյումա-հոր «Կատրին Հովարդ», Կամոլետտիի «Քույր Թերեզա» ևն)։ Բեմական գործունեության առաջին շրջանում, չնայած սենտիմենտալ-ռոմանտիկ խաղացանկին, հակվել է դեպի ռեալիզմը, հոգեվիճակների ճշմարիտ վերարտադրությունը։ Նրա այդ ձգտումը հիմնավոր հող է գտել 1880-ական թթ. Թիֆլիսի հայկական թատերախմբում։ Այդ շրջանի լավագույն դերերից են՝ Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Ժաննա դ՚ Արկ (Ֆ. Շիլլերի «Օռլեանի կույսը»), Պորցիա (Ու. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Սոֆյա (Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Նինա (Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես»), Կլարա (Ժ. Օնիեի «Դարբնոցապետ»), Մարգարիտ Գոթիե (Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»)։
1883-ին թողել է բեմը, ապա դարձյալ խաղացել Թիֆլիսի հայկական թատերախմբում (1893-1894), Բաքվի հայկական թատրոնում (1890-1900-ական թթ.)։
Հրաչյան հայ թատրոնի դասական ռեալիզմի խոշոր վարպետներից է։ Նրա արվեստին բնորոշ էր խոր հուզականությունը և դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական երանգների հարստությունը, կերպարի վարքագծի սոցիալական և հոգեբանական շերտերի համադրումը։ Հրաչյան արմատապես հրաժարվել է դերասանական խաղի մելոդրամային ոճից և հակվել դեպի XIX-րդ դարի վերջի և XX-րդ դարի սկզբի հոգեբանական թատրոնը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets