ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Վահրամ Ալազան

Վահրամ Ալազան (Վահրամ Մարտիրոսի Գաբուզյան, նաև` Գարբուզյան, 1903, մայիսի 6 (նոր տոմարով` մայիսի 19) Վան -1966, մայիսի 17, Երևան), հայ բանաստեղծ-արձակագիր, գրական-հասարակական գործիչ է, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ 

Վ. Ալազանը (Գաբուզյան) ծնվել է 1903 թվականին Վասպուրական աշխարհի Վան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արարք թաղամասի ծխական դպրոցում։
Վահրամը անձամբ տեսավ և ապրեց հայոց ցեղասպանության ողբերգությունը, տեղահանության սարսափները, գաղթի ճանապարհին կորցրեց ծնողներին, մի կերպ հասավ Երևան և ապաստան գտավ որբանոցում։ Այստեղ նա ուսմանը զուգընթաց, մասնագիտացավ գրաշարության մեջ։
1918 թվականին Վահրամը «Ուրարտու» տպարանում աշխատում է որպես գրաշար-բանվոր, 1921 թվականին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում՝ գրաշար։ Վ. Գաբուզյան ստորագրությամբ տպագրվում է նրա առաջին բանաստեղծությունը՝ «Կարմիր հաղթանակը»։ Այնուհետև մամուլում՝ լույս են տեսնում նրա բանաստեղծությունները, պոեմները, պատմվածքներն ու ակնարկները, այս անգամ արդեն «Ալազան» ստորագրությամբ։ 1922 թվականին հրատարակվում է գրողի անդրանիկ գիրքը՝ «Տարիների խաղը» պոեմը։ Այս տարիներին Ալազանը ակտիվորեն մասնակցում է գրական ու քաղաքական կյանքին։ Եղել է «Ավանգարդ» թերթի հիմնադիրներից մեկը (1922), «Տպագրական բանվոր» բազմատիրաժ լրագրի խմբագիրը (1922-1930), Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի նախագահ (1923-32), Հայաստանի և Անդրֆեդերացիայի կենտգործկոմների անդամ (1923-36), Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղարը (1933-1936), «Գրական թերթի» խմբագիրը (1932-36)։ Վ. Ալազանին բախտ է վիճակվել մասնակցելու 1935 թվականին Փարիզում տեղի ունեցած մշակույթի պաշտպանության միջազգային առաջին կոնգրեսին։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Բանաստեղծի սիրտը» և «Հյուսիսային աստղ» գրքերը։

Ստեղծագործական աշխատանք
Ալազանը հետևելով Եղիշե Չարենցի հայտնի պատգամին՝ «թե ուզում ես երգըդ լսեն, ժամանակի շունչը դարձիր», արձագանքում է ժամանակի ոգուն, ժողովրդի կյանքին, օրվա հուզող ու հրատապ հարցերին։ Տարբեր տարիների իր բազմաժանր ստեղծագործություններում Ալազանն անդրադարձել է ժամանակի ամենահիմնական երևույթներին՝ սկսած ազատության համար պայքարի հերոսական դրվագներից, նոր մշակույթ ստեղծելու ծրագրային խնդիրներից մինչև Հայրենական մեծ պատերազմը և ետպատերազմյան խաղաղ շինարարությունը։
Ալազանի «Մաքառումներ» (1933), «Բանաստեղծի սիրտը» (1954), «Հորիզոններ» (1957) գրքերում ամփոփված ստեղծագործությունները լավագույն նմուշներ են հայ չափածոյի մեջ։
1934-ին հրատարակվում է Ալազանի «Վաթսուներորդ հորիզոնում» վեպը, որը հայ արձակի լավագույն նմուշներից է։
«Հյուսիսային աստղ» ստեղծագործությունը պատկերում է հյուսիսում գտնվող ապակու գործարանի բանվորության հերոսական աշխատանքը։ «Հյուսիսային աստղ» վեպը անթերի գործ է և թարգմանվել է ռուսերեն։
Վ. Ալազանը հեղինակ է նաև բազմաթիվ քաղաքական-հրապարակախոսական, գրաքննադատական արժեքավոր հոդվածների։ Նա Վ. Նորենցի հետ կազմել, խմբագրել, հրատարակել է Մ. Մեծարենցի երկերի լիակատար ժողովածուն, «Արևմտահայ բանաստեղծներ» հատընտիրը, Պետրոս Դուրյանի «Տաղերը»։

Գրական անունը
Գրական գործունեության առաջին տարիներին ստորագրել է Հորձանք և Վ. Անողոք ծածկանուններով: Հետո հարմար գրական անուն որոնելիս` մտաբերել է տարիներ առաջ ընթերցած Գևորգ Բաշինջաղյանի «Ալազանի դաշտավայրում» խորագրով հոդվածը: Նրան դուր է եկել Ալազան անունը, որը դարձել է նրա գրական անունը։
Մեջբերումներ Ալազանի մասին
Վահրամ Ալազանը պատկանում է այն գրողների թվին, որոնք չեն մոռացվում և որպես մարդ և որպես ստեղծագործող ապրում են բոլորի հետ։ Սիլվա Կապուտիկյան
Վահրամ Ալազանի բանաստեղծություններից շատերը վերածվել են երգերի, որոնք տարածվել են ժողովրդի մեջ և մասսայականություն են վայելում։ Հրաչյա Թամրազյան

Վ. Ալազանի երկերի մատենագրություն 
  • Ալազան Վ., Տարիների խաղը, Երևան, 1922, 16 էջ: 
  • Ալազան Վ., Հրաբխապոեզիա. Ժայթքում առաջին, Երևան, 1923, 31 էջ: 
  • Ալազան Վ., Աշխատանքային, Երևան, 1924, 85 էջ: 
  • Ալազան Վ., Գյուղի գիշերը, Երևան, 1925, 22 էջ: 
  • Ալազան Վ., Օրիորդ Օլգա, Երևան, 1925, 16 էջ: 
  • Ալազան Վ., Պոեմ գյուղի մասին, Թիֆլիս, 1926, 35 էջ: 
  • Ալազան Վ., Դասալիքը (պատմվածք), Երևան, 1927, 120 էջ: 
  • Ալազան Վ., Քսանվեցը, Երևան, Պետհրատ, 1928, 63 էջ: 
  • Ալազան Վ., Ճանապարհին (վեպ), Երևան, Պետհրատ, 1929, 114 էջ: 
  • Ալազան Վ., Պատմվածքներ, Վաղարշապատ, 1929, 54 էջ: 
  • Ալազան Վ., Երգեր կառուցման և հաղթանակի, Երևան, Պետհրատ, 1930: 
  • Ալազան Վ., Պոեմ պատերազմի, խաղաղության և հնգամյա պլանի մասին, Երևան, Պետհրատ, 1931, 40 էջ: 
  • Ալազան Վ., Եռագույնի ու մահի երկրում, Երևան, Պետհրատ, 1931, 74 էջ: 
  • Ալազան Վ., Հայ ֆաշիստները գրական անդաստանում (հոդվածներ), Երևան, Պետհրատ, 1932, 87 էջ: 
  • Ալազան Վ., Խորհուրդների համար (ըստ Օսիպ Կոլչիկի), Երևան, Պետհրատ, 1932, 21 էջ: 
  • Ալազան Վ., Թղթի և արճիճի հերոսները, Երևան, Պետհրատ, 1933, 13 էջ: 
  • Ալազան Վ., Մաքառումներ (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1933, 236 էջ: 
  • Ալազան Վ., Տասներկու տարի (Սովետական Հայաստանի 1920-32-ի մշակութային կյանքի նոթագրություն, հեղինակակից Վաղարշակ Նորենց), Երևան, Պետորատ, 1933, 198 էջ: 
  • Ալազան Վ., Վաթսուներորդ հորիզոնում (վեպ), Երևան, Պետհրատ, 1934, 568 էջ: 
  • Ալազան Վ., Դասալիքը, Երևան, Պետրատ, 1934, 96 էջ: 
  • Ալազան Վ., Կուլտուրայի պաշտպանության միջազգային կոնգրեսի արդյունքներ, Երևան, Պետհրատ, 1935, 64 էջ: 
  • Ալազան Վ., Դարը, դարի դեմ, Երևան, Պետհրատ, 1936, 12 էջ: 
  • Ալազան Վ. Բանաստեղծի սիրտը։ Չափածո.- Ե.։ Հայպետհրատ, 1954.- 335 էջ։ 
  • Ալազան Վ. Ժողովրդի կամքը։ (Փոքրիկ պոեմ մեծ աղջկա մասին).- Ե.։ Հայպետհրատ, 1955.- 15 էջ։ 
  • Ալազան Վ. Հյուսիսային աստղ։ Վեպ.- Ե.։ Հայպետհրատ, 1956.- 486 էջ։ 
  • Ալազան Վ. Հորիզոններ։ Չափածո.- Ե.: Հայպետհրատ, 1957.- 387 էջ։ 
  • Ալազան Վ. Հյուսիսային աստղ, Երևան, Հայպետհրատ, 1958, 503 էջ: 
  • Ալազան Վ., Հուշեր, Երևան, Հայպետհրատ, 1960, 270 էջ: 
  • Ալազան Վ. Լուսեղենն ու կարոտը։ Հեքիաթ պոեմ. Ե.; Հայպետհրատ, 1962.- 47 էջ։ 
  • Ալազան Վ. Հուշեր.- Ե.: Հայաստան, 1967.- 374 էջ։ 
  • Ալազան Վ. Անտիպ երգեր։ Չափածո.- Ե.։ Հայաստան, 1972.- 85 էջ։ 
  • Ալազան Վ. Տառապանքի ուղիներով։ (Հուշեր).Ե.։ Խորհրդային գրող, 1990.- 238 էջ։ 
  • Ալազան Վ., Դիրքերում, Երևան, գրքում տպագրման թվականը չկա, 8 էջ: 
  • Գրականություն Ալազանի մասին 
  • Աղավնի։ Մեծ հոգով այս մարդը։ (Ծննդյան 70-ամյակը).- Գրական թերթ, 1973, 18 մայիսի։ 
  • Ափինյան Ա. Անկախության Գինը։ («Եռագույնի ու մահի երկրում» գրքի մասին).- Հայաստանի Հանրապետություն 1991, 30 հունիսի։ 
  • Կապուտիկյան Ս.։ Մարդ, որը ապրում է մեր մեջ։ (Ծննդյան 70-ամյակի առթիվ).- Գրական թերթ, 1973, 18 մայիսի։ 
  • Մանուկյան Ս. Վահրամ Ալազան: (Ծննդյան 80-ամյակի առթիվ).- Գրական թերթ, 1983, 10 հունիսի։ 
Արտաքին հղումներ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets