ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արկադի Տեր-Թադևոսյան

Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս) (ծնվել է Մայիսի 22, 1939, Թբիլիսի), գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, նախկինում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Փոխնարար։ Տեր-Թադևոսյանը պատկանում է այն Խորհդային սպաների թվին որոնք Արցախյան պատերազմի սկզբից գլխավորեցին հայկական ջոկատների պայքարը։ Ազատամարտի ընթացքում նրա ամենավառ հաղթանակն է համարվում Շուշիի ազատագրումը, որը ունեցավ մեծ հոգեբանական և ռազմավարական ազդեցություն պայքարի հետագա ընթացքի վրա։ 

Արկադի Տեր-Թադևոսյան ծնվել է 1939-ի մայիսի 22-ին, Թբիլիսիում։ Ավարտել է զինվորական ուսումնարան Բաքվում, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, այնուհետև 1987 թվականից Հայաստանում։


1988 թվականից միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարության տակ փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան): 1992 թվականի մայիսին նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանական զորամիվորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։
Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանը իր ռազմական ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը։

3 комментария:

  1. Анонимный22 мая 2013 г., 0:55

    ԾՆՈՒՆԴԸ ՁԵՐ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԵՆԵՐԱԼ, բա իիինչ հաճույքով եմ գրում ԳԵՆԵՐԱԼ բառը, որպես մխիթարանք, որ ունենք ԳԵՆԵՐԱԼ ով պահպանել է ԳԵՆԵՐԱԼԻ ԷՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆԸ, սրտով ասում եմ ԱՄԵՆԱՅՆ ԲԱՐԻՔ ՁԵԶ ԻՄ ԳԵՆԵՐԱԼ ` ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴևՈՍՅԱՆ - ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

    ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՄԱՐԻՆԵ ՎԱՀՐԱԴՅԱՆԸ

    ОтветитьУдалить
  2. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить
  3. Анонимный23 мая 2013 г., 9:22

    Duq arjani zavak Hayoc hoxi, arjani eq AZGAYIN HEROS KOCHMAN@ aveli, qan vomanq: Hpart enq Dzeznov, GENERAL, exeq aroxj: Erjanik eq hastat, qani vor milionavor mardkanc hamar duq orinak eq, razmakan rahvira: Shnorhavor Dzer Tsnund@

    ОтветитьУдалить

Blogger Widgets