ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արմեն Խոստիկյան

22 մայիս, 1929 – 22 հուլիս, 2003
Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանիի թիվ 30 միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց հրաժարվել է բժշկի մասնագիտությունից: 1947-51թթ սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում`Արմեն Գուլակյանի կուրսում։ Ուսանողական տարիներին խաղացել է Փարսիղի` «Քանդած օջախ», Տումանսկու` «Մաշենկա», Լաունսի` «Վերոնայի երկու ազնվականները» դերերը: 1951թ-ից աշխատանքի է անցել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, ուր մինչեւ 1990-ականները ստեղծել է մեծ ու փոքր բազմաթիվ դերեր։ Եղել է լուրջ կատակերգակ դերասան: Ինքնատիպ դերակատարումներից առանձնանում են Սերգեյ բեկը` «Նամուս», Հարութ Անվերջը` «Հաջի Փայլակ», Ֆերդիշչենկոն` «Ապուշը», Ֆուշեն` «Մադամ Սան-Ժեն», Աթիլլոն` «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի», Տելյատևը` «Կատաղի փողեր» և այլն: 1990-ականներին դերասանական փոքրիկ խումբ է կազմել և ներկայացումներով հանդես եկել մայրաքաղաքում ու նրա սահմաններից դուրս։ Իր մասնակցությունն է բերել նաև մանուկների համար կազմակերպվող ներկայացումներին։ Նրա գրած «Աբելիկի արկածները» պիեսը 1981թ. բեմադրվել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Խաղացել է նաև հայկական ֆիլմերում և հեռուստաթատրոնում։ Հիշարժան են «Ոսկե ցլիկ», «Նվագախմբի տղաները» և այլ ֆիլմեր: Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ։ 1984թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1987թ. ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան։ 2000թ. պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: Մահացել է Երևանում:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets