ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Վեռնոն Ահմաջյան

Վեռնոն Ահմաջյան (մայիս 19, 1930 - մարտ 13, 2012), հայազգի հայտնի քարաքոսաբան է, ԱՄՆ Քլարկի համալսարանի պատվավոր պրոֆեսոր: 

Ծնվել և մեծացել է Վիթնսվիլում` հայ էմիգրանտների` Նշան և Անի Ահմաջյանների (Օհանյանների) ընտանիքում և ավելի քան 40 տարի ապրել է Վուստեր քաղաքում: Ահմաջյանը ավարտել է Քլարկի համալասարանը 1952 թվականին` ստանալով բակալավրի կոչում: Երկու տարի զինվորական ծառայություն անցնելուց հետո վերադարձել է Քլարկի համալսարան և ստացել մագիստրոսի աստիճան: Փիլիսոփայության դոկտորի կոչում (Ph.D) ստացել է 1960 թվականին Հարվարդի համալսարանում: Աշխատել է տարբեր համալսարաններում` Մասաչուսեթսի համալսարանում, Կալիֆորնիայի համալսարանում (Բերքլի) և գլխավորապես Քլարկի համալսարանում: Մշակել է մեթոդներ լաբորատոր պայմաններում քարաքոսերի անջատման և կուլտիվացման համար: Ահմաջյանի գիտական հետաքրքրությունները հիմնականում վերաբերել են քարաքոսերի սիմբիոզի բնույթին: Ահմաջյանը Քաղցկեղի ազգային ինստիտուտին տրամադրել է հատուկ քարաքոսային կուլտուրաներ, որոնք կիրառվել են քաղցկեղի ախտորոշման սկրինինգային ծրագրերում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարում: Բազմաթիվ գրքերի ու գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է: 1967 թվականին պարգևատրվել է հատուկ մեդալով Անտարկտիդայի Մաք-Մյուրդո գիտական կայանում կատարված աշխատանքների համար Գիտության ազգային հիմնադրամի կողմից, ինչպես նաև իր պատվին է կոչվել Տրանսանտարկտիդայի լեռների Քվին-Ալեքսանդրիա լեռնաշղթայի գագաթներից մեկը (Ահմաջյանի գագաթ): Ահմաջյանը եղել է մի շարք մասնագիտական ասոցիացիաների անդամ, որոնց թվում են Քարաքոսաբանության միջազգային ասոցիացիան (IAL), Գիտության առաջխաղացման ամերիկյան ասոցիացիան (AAAS) և այլն: 1996 թվականին Քարաքոսաբանության միջազգային ասոցիացիայի կողմից պարգևատրվել է Աքարիուսի մեդալով քարաքոսաբանության ոլորտում գիտական ձեռքբերումների և նվաճումների համար: Վախճանվել է 2012 թվականի մարտի 13-ին` 81 տարեկան հասակում:

Գրքեր
  • Ahmadjian, Vernon. 1967. The Lichen Symbiosis. Blaisdell Publishing Co., Waltham, Mass., 152 pages. 
  • Ahmadjian, Vernon. 1993. The Lichen Symbiosis. John Willey and Sons, Inc., New York, 250 pages. ISBN 0-471-57885-1
  • Ahmadjian, V., and M. E. Hale, eds. (1973). The Lichens. New York: Academic Press. pp. 697. 
  • Ahmadjian, V., and S. Paracer. 1986. Symbiosis: An introduction to Biological Associations. Hanover, N. H., University Press of New England, 212 pages. 
  • Paracer, Surindar and Vernon Ahmadjian. 2000. Symbiosis, An Introduction to Biological Associations. Second Edition. Oxford University Press, ISBN 0-19-511807-3. 
Տես նաև

Արտաքին հղումներ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets