ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Վարդան Մախոխյան

Վարդան Մախոխյան (1869 - 1937), հայ ծովանկարիչ։ 
Ծնվել է Տրապիզոնում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել է Կարնո Սանասարյան վարժարանում։ 1891-ին մեկնել է արտասահման, երեք տարի սովորել Բեռլինի գեղարվեստների ակադեմիայում, աշակերտելով ժամանակի հայտնի նկարիչներից Բրախտիին և նորվեգացի ծովանկարիչ Հանս Գյուտեին։ Ուսման ընթացքը ավարտելուց հետո մնացել է Գերմանիայում։
Ճանապարհորդել է բազմաթիվ երկրներ` Եգիպտոս, Ֆրանսիա, Բելգիա, Կովկաս և այլն, ամենուր գտնելով առատ նյութ իր վրձնի համար։ Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Նրա նկարները գնվել են աշխարհի շատ թանգարանների կողմից, տպագրվել եվրոպական, մասնավորապես գերմանական մամուլում, արժանացել ջերմ գնահատման։ Ընտրվել է անդամ Verein Berliner Künstler-ի միության, որից և կազմվում էին Բեռլինի տարեկան ցուցահանդեսների ժյուրիները։ Բեռլինի, Մյունխենի, Համբուրգի, հետագայում Փարիզի և այլ քաղաքների տարեկան ցուցահանդեսներում միշտ գրավել է պատվավոր տեղ, քանիցս արժանացել մրցանակների։ 1925-ին Լատինական Ամերիկայի երկրների միջազգային ցուցահանդեսում ստացել է ոսկե մեդալ։ Նույն տարում Փարիզում կազմակերպել է ճոխ ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են նաև տարբեր թանգարանների սեփականությունը եղող նկարները։ Փարիզյան թերթերը մեծ հիացմունքով են խոսել այդ ցուցահանդեսի մասին։ Բարձր են գնահատել «Մայրամուտը Սև ծովի վրա», «Ձմեռը Կովկասում», «Տրապիզոնի վանքը», «Հուզված ծովը վերջալույսին», «Ալիքը», «Սարակինոսների աշտարակը», «Դանիական ափերը», «Նավաբեկության մնացորդները», «Ոսկեզօծ ծովը», «Ամպրոպը», «Ձկնորսները լուսնկա գիշերով» և այլ գործեր։ Օտար և հայ մամուլում հաճախ են տպագրվել նրա ծովանակարները։

Գրականություն
Արա Հակոբյան, Ծովանկարիչ Վարդան Մախոխյան, Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2004, 132 էջ։

Աղբյուր
Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող», էջ 271։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets