ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Սմբատ Թաթոսյան

Անավարտ-ավարտուն քո ուղին, անսպասելիորեն ընդհատված քո կենսագրությունը շատ է
հիշեցնում շլացուցիչ ասուպի հանկարծահաս բռնկումն ու նույնքան հանկարծահաս մարումը Սմբատ: 
Սմբատ Թաթոսյանը ծնվել է 1961 թվականին, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում: Ավարտում է տեղի միջնակարգ դպրոցը, զինվորական ծառայությունից հետո՝ Երևանի պետհամալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Մարզի դպրոցներում կատարել է մանկավարժական աշխատանք:
Ամենասովորական կենսագրություն, որը հերոսական դարձավ, երբ հնչեց պատերազմի կոչնակը: 1988 թվականի շարժման սկզբին զինվորագրվելով ազգային-ազատագրական պայքարին, Արարատի մարզի կամավորական ջոկատների կազմակերպիչը, ոգեշնչողն ու մասնաիցը դարձավ: Իր զինակիցների հետ մարտնչեց Երասխավանի պաշտպանական մարտերում, 1990-ից՝ Շահումյանում, Բուզլուխում: Թաթուլ Կրպեյանի զոհվելուց հետո եղել է նույն ջոկատի հրամանատարը:
92-ին մասնակցել է Խոջալույի գործողությանը, Շուշիի, Ասկերանի, Հադրութի, Լաչինի ազատագրմանը: Գետաշեն-Մարտունաշեն ռազմական խորհրդի անդամ էր, զենք-զինամթերքի պատասխանատուն Գետաշենում, Շուշիի առանձնակի գումարտակի առաջին վաշտի գրոհային դասակի հրամանատար… 
Զինադադարից հետո թվում էր, թե հայրենիքի հանդեպ ունեցած իր որդիական պարտքը լիաբուռն հատուցած Սմբատն այլևս երկմտելու առիթ ու կարիք չուներ և պիտի որ շարունակեր մանկավարժի իր հարկադրաբար ընդհատված ուղին: Բայց հավատարիմ մնալով իրեն տոգորած գաղափարով անմնացորդ այրվելու իր ասուպային նկարագրին, նա թողնելով հայրենի գյուղը, ընտանիքով տեղափոխվեց ազատագրված Արցախ՝ Լաչին՝ այժմ Բերձոր: Հայրենի հողը շենացնելու մոլուցքով տարված չափսոսաց ոչինչ, անվերապահորեն նվիրվեց Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի զարգացմաը, որտեղ գյուղապետ էր նշանակվել: Մեծ նպատակներ ուներ իրագործելու, բայց… հայոց ազատամարտի երկնակամարում մեկեն բռնկված ասուպի հետագիծն այդպես էլ հանկարծակի ընդհատեց ողբերգական ավտովթարը:
Նա աշխարհին որպես պարգև թողեց 3 զավակներ Նելլի դուստր ու Հայկ, Դավիթ եղբայրներ:








1 комментарий:

  1. Анонимный23 мая 2013 г., 18:40

    Փա՛ռք Քեզ Հերոս: յԱղագս յամենայնի փառք քեզ

    ОтветитьУдалить

Blogger Widgets