ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.05.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Տաթևիկ Սազանդարյան

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ 

ՏԱԹԵՎԻԿ ՍԱԶԱՆԴԱՐՅԱՆ
Ծնվել է 1916թ. օգոստոսի 20-ին Սյունիքի Խնձորեսկ գյուղում: 
1937թ. ավարտել է Մոսկվայի հայ մշակույթի տանը կից վոկալ-դրամատիակական ստուդիան: 1960թ. էքստեռն կարգով` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 
1937-69թթ. եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, անուրանալի ավանդ ներդրել ազգային օպերային արվեստի զարգացման գործում:
1956թ. Տաթևիկ Սազանդարյանին շնորհվել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում:
Նա Փառանձեմի ( Չուխաջյան, «Արշակ Բ.»), Ալմաստի (Սպենդիարյան «Ալմաստ»), Աննայի (Ա. Հարությունյան «Սայաթ-Նովա») դերեչգերի կատարողն է: Հատուկ Տաթևիկ Սազանդարյանի ձայնի համար է գրվել Թամարի (Տիգրանյան «Դավիթ Բեկ»), Շուշանի (Բաբաև «Արծվաբերդ»), Նազելիի (Ստեփանյան «Հերոսուհին», որն իդեպ 1951թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի) դերերգերը: 
Բազմաթիվ կատարումներով հանդես է եկել աշխարհահռչակ կոմպոզիտորներ Վերդիի, Բիզեի, Սեն-Սանսի, Կորսակովի, Բորոդինի, Չայկովսկու և այլոց ստեղծագործություններով` միահյուսելով կերպարանափոխման ձիրքը, դրամատիկ դերասանուհուն հատուկ տաղանդը: 
Նրա երգացանկից անպակաս են եղել Կոմիտասի Սայաթ-Նովայի և Շերամի երգերը: 
Տաթևիկ Սազանդարյանը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ բեմերում: 
Նա նաև ճանաչված մանկավարժ էր: 1960թ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1977թ. եղել է մեներգեցողության ամբիոնի վարիչ: 
1972-77թթ. եղել է նաև Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ամբիոնի վարիչ: 
1970թ. արժանացել է պրոֆեսորի կոչման: 
1997թ. պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 
Մահացել է1999թ. հոկտեմբերի 6-ին Երևանում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets