ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.05.2013

Բաքվի բերդում ու Շուշիում թուրքը չկարողացավ կոտրել, բայց դուք կոտրեցիք. ազատվում եմ իմ բոլոր մեդալներից

Գյումրեցի ազատամարտիկ, Արցախյան հերոսամարտի մասնակից, Շուշիի եւ Խոջալուի ԳԱԼԱ հեռուստաընկերություն:
ազատագրման մասնակից զինվոր Մկրտիչ Բաղդասարյանը հայտարարում է, որ ինքը հրաժարվում է պետական բոլոր պարգեւներից, շքանշաններից, պատվոգրերից եւ այն ամենից, ինչը նրան շնորհել են՝ որպես երկրի ազատամարտիկի եւ զինվորի: Գյումրեցի ազատամարտիկն ասաց, որ ինքը ցանկություն ուներ գնալ եւ միանալ Ազատության հրապարակում օրեր առաջ նստացույց հայտարարած այն ազատամարտիկներին, ովքեր իր մարտական
ընկերներն են, եւ որոնք դժգոհում են ազատամարտիկի նկատմամբ իշխանությունների հեգնական վերաբերմունքից: Նա գնալ չի կարողացել Երեւան, քանի որ հիվանդանոցում բուժվել էր սրտի ինֆարկտի պատճառով: Այսօր ազատամարտիկը դուրս էր գրվել հիվանդանոցից եւ իր ցանկությամբ եկել
«Ուզում եմ գաք ու նկարեք՝ տուն չունեմ, Սերժ Սարգսյանն ասում էր՝ անօթեւան ազատամարտիկ չպիտի լինի, եկեք նկարեք բոլոր պարգեւներս եւ անչափահաս սոված երեխաներիս, որոնց կերակրում եմ իրանց տված 48 հազար դրամով: Շքանշաններս նկարեք, որ տանելու եւ բոլոր լրատվամիջոցների ուղեկցությամբ վերադարձնելու եմ»,-ասաց ազատամարտիկը:

«Ես Լֆիկներից, Գագոներից ինչո՞վ եմ պակաս տղա»

Նա ասաց նաեւ, որ մինչ Երեւանում նստացույցը՝ իրենք Գյումրիում մի քանի ազատամարտիկներով բողոքի ձայն են բարձրացրել, նամակ են հղել պաշտոնական կառույցներին եւ ոչ ոք ուշադրություն չի դարձրել, որից հետո ազատամարտիկը հիվանդանոցում պառկել է սիրտը բուժելու համար:
«Հայրենիքի համար ենք մենք արել ու հիշում եմ՝ ինչ արժանապատվությամբ, ինչ հույսով ու սիրով, իսկ հիմա մեզ դարձրել են այս դռան դիմացի «տռյապկան»...էլ հերիք է, էլ թույլ չենք տա, որ իրանց ոտքերը սրբեն մեր վրա»:
 Նա հիշեց, որ ամեն անգամ մայիսին տարբեր խոստումներով կերակրում են ազատամարտիկներին, սակայն այս տարի նա առավել վիրավորվել է, երբ ինքը հիվանդանոցում է եղել, իսկ կինը ներկայացել է Գյումրու քաղաքապետարան եւ նրան դրամական աջակցություն չեն տվել՝ պատճառաբանելով, թե ազատամարտիկը առաջին կարգի վիրավոր չէ:
«Իրանք, երբ հաղորդում էին՝ ասում էին ներկայանան բոլորը, հետո պարզվում է՝ սկսել են դասակարգել, գիտե՞ք, մենք մուրացկան չենք...մենք որ կռվում էինք, այս երկրի համար չէինք կռվում, այսպիսի Հայաստանի համար չէինք մարտնչում ու արյուն թափում, մեր պատկերացրած ազատ-անկախ Հայաստանը այսպիսին չէր»:
Գյումրեցի ազատամարտիկը պատմեց, որ ինքը Արցախյան պատերազմի ժամանակ ընտանիքով է տեղափոխվել Արցախ, ընտանիքին կորցրել է, ինքը՝ հաղթանակած զինվորը, երկրորդ ընտանիքն է ստեղծել, իսկ հիմա երեխաներին չի կարողանում մեծացնել. «Չորս անգամ վիրավորվել եմ, անգամ գերության մեջ եմ եղել. խորհրդային տտ ինձ այն ժամանակվա ԿԳԲ-ն գցեց Բաքվի բերդ, այն ժամանակ թուրքերի հետ մնացի, դրանք չկարողացան ինձ կոտրել, բայց մեր իշխանություններն են կոտրում: 88 թվից ընտանիքով տեղափոխվել ենք Ղարաբաղ, ապրել ենք Ստեփանակերտում: Իմ երեխեն ծնվել է այնտեղ՝ պատերազմի ժամանակ: Ընտանիքս կորցրի, հիմա նորից երկու երեխա ունեմ՝ 12 եւ 4 տարեկան, ու հիմա նորից ազատամարտիկ հայրը վախենում է, որ ինքը մահանա...Ազատամարտիկը, որ մահից չէր վախենում, որ թուրքից չէր վախենում, նրան կոտրեց այսօրվա իշխանությունը: Եւ ես հայտարարում եմ՝ եթե ես պիտի մեռնեմ եւ հետմահու պիտի պարգեւատրեն, ես թքած ունեմ ձեր պարգեւների վրա: Ես, հասկացե՛ք, ոչ էլ մուրացկան եմ, ուղղակի իմ ձայնն եմ միացնում իմ մարտական այն ընկերներին, որոնք որ իրենց ձայնն են այսօր բարձրացնում»:
Մկրտիչ Բաղդասարյանն ապա հայտարարեց, որ հրապարակային հրաժարվելու է բոլոր պարգեւներից, որոնք նրան շնորհել են որպես զինվորի, ու դրանք առանձին դիմումով տանելու է՝ հանձնի Սեյրան Օհանյանին եւ Սերժ Սարգսյանին:
«Կուզեմ սաղ պարգեւներից ազատվիմ: Մասնակցել եմ Շուշիի ազատագրմանը, Խոջալուի ազատագրմանը, մեծամասամբ կամավորական եմ եղել, ունեմ փաստեր, բացի դրանից, եթե կարելի է ասել այդ ձեւով՝ հարգարժան նախագահը անձամբ ճանաչում է ինձ, իրա կողքն էինք, հրամանատարը Արկադի Թադեւոսյանն էր՝ Կոմանդոսը, մենք էլ իրա հետ էինք, անձամբ ճանաչում է թե՛ Սեյրան Օհանյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ մնացածները: Բայց ես հարց տամ իրենց՝ եթե ես երրորդ կարգի թոշակառու եմ՝ 48 հազար եմ ստանում, դա էլ տամ բժիշկներին, իմ տունը ինչպե՞ս պահեմ: Որպես պատերազմի մասնակից՝ 33 հազար դրամ են ինձ տալիս: 4 անգամ վիրավորվել եմ՝ գլխիցս, ենթաստամոքսային գեղձիս է կպել, ոտքս Երեւան օրթոպեդիկում են հավաքել, իսկ մեկն էլ «պռալյոտնի էր»: Ես կուզեմ ասեմ, որ մենք վաղը մյուս օրը չենք լինի, բայց մենք էս ազատության ու էս Հայաստանի համար չէ, որ ելել ենք, սրա համար արյուն չենք թափել, որ ընտրություններից առաջ «ապահով Հայաստան» խոստանան, իսկ հետո գազը թանկացնեն....Հետո, երբ պրոբլեմները բարձրացնես, քեզի կսեն՝ գնա էս երկրից, բայց չէ՞ որ ես կյանք եմ տվել այս երկրի համար, ես ինչի՞ գնամ, թող իրանք գնան, որ ապրենք այն երկրի մեջ, ինչը համար ազատագրել ենք: Չունենք ինչ-որ բան խնդրելու, մենք պարտված բանակ չենք: Ադրբեջանը իրա պարտված զինվորին՝ քնած մարդ սպանողներին, ավելի վեր է դասում, քան մեզ, որ հերոսական հաղթանակ տարանք, երբ որ ինքը անձամբ (Սերժ Սարգսյանը` Ք. Մ.) գիտե, տեսել է՝ մենք որտեղ, ոնց վիրավորվել ենք: Ես կուզեմ, որ բոլոր լրատվամիջոցների ներկայությամբ տանեմ տամ ու ազատվեմ իրենց բոլոր պարգեւներից՝ հատուկ Պն հասցեագրված դիմումով, որ խնդրում եմ իմ պարգեւներս առեք՝ ձեզի եղնի, ո՛չ երեխուս հաց է, ո՛չ էլ ես այդ պարգեւների համար եմ կռվել»:
Քրիստինա Մկրտչյան

ԱՂԲՅՈՒՐ

1 комментарий:

  1. Анонимный18 мая 2013 г., 3:24

    Բացարձակապես ճիշտ եք, որովհետև դուք ձեր կյանքի ռիսկով շատ հերոսներ էլ կյանքի գնով, մեզ ապրելու հնարավորթւոթյուն տվեցիք, դուք եք մեր պետության համար առաջին քաղաքացիները, իմ խոնարհ շնորհակալությունս Ձեզ , ես կիսում եմ Ձեր ցասումը

    Գրեց Մարինե Վահրադյանը

    ОтветитьУдалить

Blogger Widgets