ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.05.2013

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԴԵ ՖԱԿՏՈ, ԱՅԼ ԴԵ ՅՈՒՐԵ (փաստաթղթեր)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեզ տրամադրեց մի քանի կարևոր փաստաթղթեր,  համաձայն որոնց՝ Ադրբեջանի ղեկավարությունը դե յուրե վաղուց ճանաչել է ԼՂՀ-ի անկախությունը: «Արդեն մեկ տարի է` ադրբեջանական և հայկական մամուլում տեղեկություններ են շրջանառվում, նույնիսկ կայքերում ու սոցիալական ցանցերում տարածվում են արխիվային նյութեր, որոնց համաձայն՝ Ադրբեջանը ճանաչել է ԼՂՀ-ն այսինչ թվականին… Մեր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ, անցած տարի հարցազրույց տալով, մի փաստաթուղթ էր ներկայացրել, համաձայն որի՝ Ադրբեջանը ԼՂՀ-ի
անկախությունը ճանաչել էր 1993 թվականի սեպտեմբերի 3-ին: Սակայն ես պետք է նշեմ, որ թե հայկական, թե ադրբեջանական կողմերը մի քիչ սխալ ինֆորմացիա են տրամադրում: Նախ ճշտենք մեկ հանգամանք , որ ճանաչումը լինում է երկու տեսակի` դե յուրե և դե ֆակտո: Այն, որ դե ֆակտո ԼՂՀ-ն արդեն 20 տարի է` գոյություն ունի, դա փաստ է, և ոչ ոք չի կարող հերքել: Իսկ որ ԼՂՀ-ն դե յուրե իբրև թե մինչև հիմա չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, իրականությանը չի համապատասխանում, որովհետև ԼՂՀ կոնֆլիկտի թեժ պահերին, երբ որ ադրբեջանական բանակը պարտություններ էր կրում մեկը մյուսի հետևից, նույն ադրբեջանական վերնախավը, նույն ներկայիս պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, նույն Հեյդար Ալիևը, որը համարվում է ադրբեջանական հանրապետության, այսպես ասած, Աթաթուրքը` խնդրանքով դիմել են ԼՂՀ իշխանություններին` զինադադար կնքելու ու բանակցություններ վարելու համար: Ես կարող եմ ներկայացնել մի փաստաթուղթ, որի վրա կա Ադրբեջանի պաշտպանության նախարարի ստորագրությունը, ուղղված է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ` Կարեն Բաբուրյանին, թվագրված է 24 հուլիսի 1993 թվական (տես փաստաթղթերում): Բովանդակությունը հետևյալն է` երկու կողմերի համաձայնության դեպքում 3 օրով դադարեցնել ռազմական գործողությունները, պայմանագիրը մտնում է ուժի մեջ 1993 թվականի հուլիսի 24-ին, ժամը 16-ից: Մինչ այդ էլ նրանք բանակցում էին, առաջին փաստաթուղթը հունիսի 17-ին է եղել : Պետք է նշենք, որ այս փաստաթղթից մեկ օր առաջ` 1993 հուլիսի 23-ին, հայերը 40 օր տևած կատաղի մարտերից հետո գրավեցին ադրբեջանցիների կարևորագույն հենակետ Աղդամը: Շատ շատերի մոտ այն կարծիքն է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարը միամիտ տեղը կամ վատ տեղեկացված լինելու պատճառով է այս նամակը ուղարկել ՀՀ Գերագույն խորհուրդ: Բայց ես գտնում եմ, որ սա հատուկ քայլ է, որպեսզի հետագայում հայերը չկարողանան այս փաստաթղթերի միջոցով ապացուցել, որ ադրբեջանական իշխանությունները դեռ 1993 թվականին ճանաչել են ԼՂՀ-ն և բանակցել են նրա հետ, որովհետև Սաֆար Աբիևը և նրա այս նամակագիրները շատ լավ գիտեին, որ Կարեն Բաբուրյանը ոչ մի կապ չունի Հայաստանի Գերագույն խորհրդի հետ, այլ ինքը ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր»: Քաղաքագետի ներկայացմամբ, ՀՀ իշխանությունները ադրբեջանական կողմին պատասխանել են, որ Կարեն Բաբուրյանը ոչ մի կապ չունի ՀՀ Գերագույն խորհրդի հետ, և հաջորդ օրը` հուլիսի 25-ին, նույն բովանդակությամբ նամակ է ուղարկվել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի կողմից ` ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին: «Ես հարց եմ տալիս, եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԼՂՀ-ի պաշտպանության նախարարին ուղարկում է նամակ-խնդրագիր զինադադար հաստատելու համար, ապա սա ի՞նչ է, եթե ոչ դե յուրե ԼՂՀ անկախության ճանաչման փասատաթուղթ Ադրբեջանի կողմից: Արդեն սա պաշտպանության նախարարի մակարդակով»,- ասում է Գագիկ Համբարյանը: ԼՂՀ-ն, ըստ փաստաթղթերի, ճանաչվել է նաև Ադրբեջանի նախագահի մակարդակով`1993թ. օգոստոսի 7-ին:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ









1 комментарий:

  1. Оганесян Гагик31 мая 2014 г., 10:14

    Гагик Оганесян
    21 ч. назад
    КОММЕНТАРИЯ К ОТКРЫТОМУ ПИСЬМУ ПРЕЗИДЕНТУ АРМЕНИИ СЕРЖУ САРГИСЯНУ. АРМЕНИЯ ПЛАНИРУЕТ СТАТЬ СООСНОВАТЕЛЕМ ЕВРАЗИЙСКОГО СОЮЗА. Господин Президент, вчера Вы сделали положительный шаг, временно не подписали Евразийский союзный договор. Армении не нужно подписать ни Евразийский союзный договор, ни таможенный союзный договор. Я вчера внимательно следил за новостями и узнал ,что будет происходит в мире, вокруг Армении, если Армения подпишет Евразийский союзный договор. Господин Президент, я уже написал в открытом письме адресованная Вам, история повторяется, любая попытка восстановить постсоветском пространстве, какие то союзы, это трагический обернется для Армении и для армянского народа, мы потеряем Арцах и свою независимость. Вы считайте, что, если Армения по идет, против имперской политики России, Армения будет страдать. Против России идти не надо, Россия уже признала и осудила Геноцид армян в Турции, нужно схоронит все политические, военные и экономические отношенные только с Россией. Имперская политика для России губителен, здоровые силы скоро осознают и поймут. Господин Президент измените свою политику, главным направлением своей политики сделайте борьба за признанные и осуждение Геноцида армян с 1915 по 1923 годы в Турции, со стороны тех стран, которые ещё не признали. Например США, как заинтересовать, у США свой национальные интересы, хочет сохранить своё военное присутствие в Турции. Взамен признания Геноцида, со стороны США, разрешить, чтобы США имел своё военное присутствие в Армении, у Армении стратегическое географическое положение, для достижения этого сотрудничаете с армянскими лоббистскими организациями в США. Сотрудничать с США, это не означает идти против России, в противостояние между Западом и с Востоком, Армения пусть сохраняет нейтралитет, это идёт из национальных интересов Армении. Господин Президент, в политике тоже надо быть мужчиной, а не наивной. Как можно Президента Турции пригласить, отмечать 100 летную годовщину Геноцида армян в Турции, если в уголовном законодательстве Турции есть статья 301, по которому, за напоминание слова "Геноцид" осуждают, Турция ни когда не признает и осудит Геноцид армян.

    Комментарию я хотел оставит там, где моё открытое письмо к Президенту Армении, этого мне не дали сделать. Я комментарию отправил, через официальный сайт Президента Армении, Президенту Армении.

    ОтветитьУдалить

Blogger Widgets