ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Սուրեն Այվազյան

Սուրեն Այվազյան (1915, հունվարի 9 - 1981, մայիսի 20), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947-ից։

Ծնվել է Խնձորեսկ (այժմ` Սյունիքի մարզ) գյուղում։ 1934-ին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը, ապա որպես ուսուցիչ աշխատել է Գորիսի շրջանի Խնածախ և Տեղ գյուղերում։ 1942-ին ավարտել է Ադրբեջանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1942-45-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1945-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։
1953-ից բնակվել է Երևանում։ Նրա գործերից թարգմանվել ու լույս են տեսել ռուսերեն և այլ լեզուներով։ Մահացել է Երևանում, թաղվել է հայրենի Խնձորեսկ գյուղի իր առանձնատան բակում։

Ս. Այվազյանի երկերի մատենագրությունը

  • Անավարտ գորգը (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1947, 128 էջ։ 
  • Խորաձորցիք, Բաքու, Ազերնեշր, 1951, 248 էջ։ 
  • Լեռնեցիներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 455 էջ։ 
  • Խիղճը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1957, 268 էջ։ 
  • Տուր ձեռքդ, կյանք (վիպակ, պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 282 էջ։ 
  • Անշեջ կրակների կղզին (վիպակ, պատմվածքներ, զրույցներ), Երևան, Հայպետհրատ, 1960, 163 էջ։ 
  • Տուր ձեռքդ, կյանք, երկրորդ մաս, Երևան, Հայպետհրատ, 1961։ 
  • Տուր ձեռքդ, կյանք (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1962, 327 էջ։ 
  • Հովիվը, Երևան, Հայպետհրատ, 1963, 40 էջ։ 
  • Բարի առավոտ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1964, 476 էջ։ 
  • Ջաղացի ճանապարհին (պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1964, 48 էջ։ 
  • Ճակատագիրն հայոց (վեպ), Երևան, «Հայաստան», 1966, 800 էջ։ 
  • Ճակատագիրն հայոց (վեպ), Երևան, «Հայաստան», 1967, 800 էջ։ 
  • Բարձունքի վրա, Երևան, «Հայաստան», 1970, 24 էջ։ 
  • Կա և հետմահու կյանք (վիպակներ, պատմվածքներ, մանրապատումներ), Երևան, «Հայաստան», 1971, 376 էջ։ 
  • Գարունս ձյուների տակ (գրական մանրապատումներ), Երևան, «Հայաստան», 1972, 100 էջ։ 
  • Առավոտ լուսո (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1976, 572 էջ։ 
  • Խնձորեսկ (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1982, 492 էջ։ 
  • Ասուր, հեյ Ասուր (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1985, 216 էջ։ 
Աղբյուր
(1986) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 44։

ՏԵՍ ՆԱԵՎ
Сурен Айвазян — человек настоящего и будущего

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets