ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.05.2013

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄ Է ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Ներկայացրեց՝ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ 

1. Գյումրիում ապրում է 1988-ի բնակչության թվի միայն 40-45 տոկոսը: 

2. Գյումրիում ամեն 2-րդը պաշտոնապես աղքատ է, այսինքն մոտ 13.000 երեխա սոված/կիսասոված է քնում:

3. Գյումրիում ամեն 6-րդը փտած, խարխուլ, ավերակ տնակում է ապրում, այդ տնակներում ապրում է մոտ 300 երկկողմանի կամ միակողմանի մանկապարտեզահասակ երեխա: 

4. Գյումրիում ամեն 3-րդ աշխատունակը գործազուրկ է:

5. Գյումրիից օրական 1-4 ավտոբուս մարդ է արտագաղթում:

6. Գյումրիում երկրաշարժից եւ հետո վթարային դարձած 118 շենքերում մոտ հազար ընտանիք է ապրում, ամեն րոպե աղոթելով, որ շենքը չփլվի իրենց վրա: 

7. Գյումրիում տարիներ շարունակ փոշու ամենաբարձր պարունակությունն է օդում, այս ցուցանիշը երբեմն հավասար է, երբեմն գերազանցում է Հայաստանի ցեմենտ արտադրող երկու քաղաքների համանման ցուցանիշներին:

8. Գյումրու փողոցների ընդհանուր երկարության մոտ 85 տոկոսը, մոտ 300 կմ, ավերակ է` բառացիորեն, ոչ մի չափով չի նորոգվել արդեն 25 տարի:

9. Գյումրիում որոշ տնակային թաղամասերում մարմնավաճառությունը սկսվում է 300 դրամից, 2 խաչապուրուց, սովորաբար 500-1000 դրամ` անգամը:

10. Գյումրիում որոշ «մայրիկներ» պլանային երեխաներ են ունենում թուրք տղամարդկանցից, հղիանում են այստեղ, ծննդաբերմանը մոտ տարվում են Թուրքիա, ծննդաբերում են, աշխատավարձ են ստանում, վերադառնում են, տարեկան` մեկ երեխա, մոտավորապես: 

Գյումրին սպառում է իր երբեմնի փառքի եւ կարողության վերջին մնացորդները, կարող է ձգել եւս 10-20 տարի, հետո իսկապես մեծ կազարմա կամ բարաք է դառնալու, շշմելու ճարտարապետությամբ, հուշերով եւ մեծախոսությամբ:

Սա հումանիտար ճգնաժամ է, այս ճգնաժամը արդեն կարելի է համարել հումանիտար աղետ, առանց չափազանցության: Քաղաքը, չնայած որոշ շուքին, եւ առեւրեւույթ շնչառությանը, մահանում է: Պետական իշխանությունը այդ խնդիրը չի հասկանում այնպես, ինչպես չի հասկանում շատ այլ խնդիրներ երկրում: Քաղաքն այսպես նվաստ երբեք չի եղել իր պատմության ընթացքում, երեւի, միայն թուրքական անեքսիայի ժամանակ:

ՀԳ. եթե որեւէ արտակարգ բան չլինի, սա իմ վերջին հրապարակումն է առաջիկա 10 օրերի համար: Հաստիքային հայրենասերներին խնդրում եմ ելույթ չունենալ աղբը տնից հանելու, թշնամու ջրաղացի եւ այլ բաների մասին:


ԱՂԲՅՈՒՐ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets