ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.05.2013

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ - Վիկտոր Համբարձումյան

ԿՏԱԿ
Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս, բոլորին տիրապետել ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՆ: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինել հայերեն, անկախ նրանից ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:
Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափար, և այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը ՀԱԸՈՑ ԼԵԶՈՒՆ Է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել իր հաջորդին ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ:
Գիտցիր, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը;
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ:
Դա նշանակում է, որ պետք է տիրապետել հայոց լեզվին: 
29.08.1994

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets