ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Վաչագան Սարգսյան

Սարգսյան Վաչագան Ադիբեկի (ծ. 1951թ. մայիսի 25-ին, Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղում), գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ Հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ Գրական կեղծանունը՝ ՎԱՍ։ Հայաստանի գրողների միության անդամ 2007 թվականից։ 

Վաչագան Ա. Սարգսյանը ծնվել է 1951 թվականի մայիսի 25-ին, Սևանի շրջանի (Գեղարքունիք) Նորաշեն գյուղում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1978-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ՀՄՖ-ի ժուռնալիստիկայի բաժինը։ 1978-1980թթ. սովորել է Պետական կոնսերվատորիայի ՀՄՖ-ի գրաբարի բաժնում։ 
1979-1995թթ. աշխատել է «Լույս» հրատարակչությունում որպես խմբագիր, այնուհետև (1985թ.-ից)՝ գլխավոր խմբագրի տեղակալ։ 1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում որպես ավագ լեյտենանտ։ 1989-1994 թվականներին աշխատել է Հանրապետական ուսումնամեթոդական կենտրոնում որպես «Ուսում» հրատարակչության պետ։ Զուգահեռ աշխատել է Լեզվի պետական տեսչությունում։ 1994-ից մինչև այսօր ԼՊՏ «Լեզվագետ» ՊՓԲԸ-ի տնօրենն է։ 1994-1999 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհրդի անդամ։ 1994 թվականին հիմնադրել է և մինչև օրս հրատարակում է հայերենին, հայ պատմությանն ու մշակույթին նվիրված «9-րդ Հրաշալիք» շաբաթաթերթը։ 1996 թվականից հիմնադրել և Հանրային հեռուստատեսության առաջին ալիքով վարում էր «9-րդ հրաշալիք» հեղինակային հեռուստախաղը։
2001 թվականից Հայաստանի հանրային ռադիոյի «Ստերեո ստուդիա» ռադիոկայանով, իսկ 2002 թվականից նաև «Արմենակոբ» հեռուստաընկերության ուղիղ եթերով վարել է «Զարմանահրաշ հայերեն» հաղորդաշարը։ 2007 թվականին ընտրվել է Հայաստանի գրողների միության անդամ։ Ամուսնացած է, ունի երեք երեխա և երեք թոռ։
Ուսանողական տարիներից հանրապետական մամուլում հրատարակել է բանաստեղծություններ, հոդվածներ, երգիծական ժանրի ստեղծագործություններ։ Խմբագրել է գրքեր, թարգմանել մեկ տասնյակից ավելի գիտական, գիտագեղարվեստական գրքեր։ Հայերենին նվիրված բազմաթիվ գրքերի, ձեռնարկների, դասագրքերի հեղինակ է։ Վաչագան Ա. Սարգսյանի «Այբբենարանը» 1998 թվականից առ այսօր գործածվում է հանրապետության դպրոցներում։
2005թ. լույս տեսավ նրա «Հայերենի դասագիրքը»՝ դարձյալ առաջին դասարանի համար, այնուհետև հրատարակվեցին նրա «Մայրենի-1», «Մայրենի-2», «Մայրենի-3», «Մայրենի-4» դասագրքերը (վերջին երեքը՝ համահեղինակությամբ), որոնք արդեն մի քանի տարի գործածվում են հանրակրթական դպրոցում։ Նա նաև համահեղինակ է հանրակրթական դպրոցում օգտագործվող «Մաթեմատիկա-1», «Մաթեմատիկա-2», «Մաթեմատիկա-4» դասագրքերի։ Նրա «Հայ-ռուսերեն դարձվածաբանական պատկերագիր բառարանը», «Խաղագրքեր» մատենաշարը հայոց լեզվի նրբությունների ներկայացումներ են։ Վ. Ա. Սարգսյանի «Անցողիկ հավերժություն», «Այս տխրությունը ես չեմ հորինել», «Օրը՝ ինչպես որ տեսա» ժողովածուներում զետեղված են բանաստեղծություններ, պատմվածքներ, մտքեր, երգիծանք, հրապարակախոսական հոդվածներ, գրական նմանակումներ և այլն։ Թարգմանական գրքերից են՝ Ռոբերտ Ալենի «Ինչպես փրկել երկիրը», Վիկտոր Բորուլյայի «Միջուկային գրոհ», Վ. Սիբրուկի «Ռոբերտ Վուդ» գիտագեղարվեստական գրքերը։
2011-ի մարտին, Վաչագան Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ, լույս է տեսել «Ներկայություն: Վաչագան Ա. Սարգսյան: Կենսամատենագիտություն 60» գիրքը (կազմողներ` Բելլա Դավթյան, Հրանտ Վարդանյան), որն ամփոփում է նրա գործունեության ողջ կենսամատենագիտությունը, գրքերի և այլ հրատարակությունների ամփոփագրեր և գրախոսություններ նրա ստեղծագործությունների մասին: Ըստ այդ գրքի` մինչև 2011-ի մարտ Վաչագան Սարգսյանի հեղինակությամբ և համահեղինակությամբ լույս է տեսել 48 գիրք և դասագիրք (ևս 9 գիրք պատրաստվում է տպագրության), 29 դիդակտիկ պարագա և ուսումնաօժանդակ ձեռնարկ, թարգմանական 10 գիրք: Դրանից հետո նա հեղինակել է ևս երկու գիրք:

Աշխատանքների ցանկը
Գեղարվեստական
  • Պատկերագիր այբուբեն, Մանկական պատկերազարդ քառատողեր (1998)
  • Օրեր և Սեր: Բանաստեղծություններ (1999)
  • Անցողիկ հավերժություն (2001)
  • Այս տխրությունը ես չեմ հորինել: Հրապարակախոսություն, բանաստեղծություններ, երգիծանք, ասույթներ (2003)
  • Արարման 9-րդ օրը: Հրապարակախոսություն, բանաստեղծություններ, երգիծանք, ասույթներ (2005)
  • Մենախոսություն երկուսով: Վիպակ (2008)
  • Օրը՝ ինչպես որ տեսա: Հրապարակախոսություն, բանաստեղծություններ, երգիծանք, ասույթներ (2008)
  • Պատկերագիր այբուբեն։ Մանկական բանաստեղծություններ (2000, 2005, 2008)
  • Երկրաչափություն մանուկների համար (2010, համահեղինակ)
  • Հանելուկներ. պատասխանները՝ նկարներում (չափածո հանելուկներ փոքրերի համար) (2011)
  • Ասույթներ համենայն դեպս (2011)
  • Զվարթ տրամաբանություն (չափածո խնդիրներ երեխաների համար) (2011, համահեղինակ)
  • Երկու հեքիաթ (2011)
  • Ժամանակը աչքերի վրա (2011)
  • Երգող այբուբեն (2012)
  • Բանաստեղծություններ: Ժողովածու (2013)
  • Մեծ գիրք փոքրերի համար, Մանկական բանաստեղծություններ, պատմվածքներ, զվարճալիքներ: (պատրաստվում է հրատարակության)
Դասագրքեր
  • Այբբենարան: Դասագիրք տասնամյա հանրակրթական դպրոցների համար (1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005)
  • Այբբենարան: Դասագիրք հանրակրթական տասներկուամյա դպրոցների համար (2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012)
  • Հայերենի դասագիրք-1: Դասագիրք հանրակրթական դպրոցների համար: Առաջին դասարան (2005, 2006)
  • Մայրենի-1 (2007)
  • Մայրենի-2 (2007, 2010, համահեղինակ)
  • Մայրենի-3 (2008, 2011, համահեղինակ)
  • Մայրենի-4 (2009, 2012, համահեղինակ)
  • Մաթեմատիկա-1 (1-ին մաս) (2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, համահեղինակ)
  • Մաթեմատիկա-1 (2-րդ մաս) (2006, 2009, 2012, համահեղինակ)
  • Մաթեմատիկա-2 (2007, 2010, համահեղինակ)
  • Մաթեմատիկա-4 (2009, 2012, համահեղինակ)
  • Տեղեկագիտություն: Դասագիրք հանրակրթական դպրոցների համար, 2-րդ դասարան (2011, համահեղինակ)
Գիտահանրամատչելի
  • Հայոց լեզվի դարձվածներ նկարներով: Դարձվածների հայ-ռուսերեն պատկերազարդ բառարան (1989)
  • Խաղագիրք-1: Լեզվատրամաբանական հետաքրքրաշարժ, զվարճալի հեղինակային առաջադրանքներ (1996)
  • Խաղագիրք-2: Լեզվատրամաբանական հետաքրքրաշարժ, զվարճալի հեղինակային առաջադրանքներ, նկարազարդ առածներ, դարձվածներ, խնդուկներ և այլն (1999)
  • Նկարելուկները հայերենում: Ձեռնարկ: Ընդգրկում է հեղինակային 1000 նկարելուկ (ռեբուս), դրանց կազմման սկզբունքները, պատմությունը, դասակարգումը և տեսակները (2001, համահեղինակ)
  • Հայկական խաչբառ: Լեզվատրամաբանական խրախճանականներ (2002, համահեղինակ)
  • Իրավական ուղեցույց երիտասարդների համար (2004, վերաշարադրանքի, նկարների մտահղացման, ձևանմուշի հեղինակ)
  • Հայերենը ափի մեջ: Ստուգաբանությունների, լեզվական նրբությունների ու զարմանալի իրողությունների շտեմարան: Օտար և հայ մեծերի շուրջ 300 ասույթ հայերենի մասին (2005)
  • Եղծ դոկտորաց: Գրքում բացահայտվում է գիտական աշխարհի մի կեղծիք (2004)
Գիտամեթոդական
  • Հայերենի դասագիրք-1: Մեթոդական ուղեցույց (2006)
  • Մայրենի-1: Մեթոդական ուղեցույց (2006)
  • Մաթեմատիկա-1: Մեթոդական ուղեցույց (2006, համահեղինակ)
  • Այբբենարան: Ուսուցչի ձեռնարկ (2006)
  • Մայրենի-2: Մեթոդական ձեռնարկ (2007, համահեղինակ)
  • Մայրենի-2—4: Ուսուցչի ձեռնարկ (2007, համահեղինակ)
  • Մաթեմատիկա-2: Մեթոդական ուղեցույց (2007, համահեղինակ)
  • Մայրենի-3: Մեթոդական ձեռնարկ (2008, համահեղինակ)
  • Մայրենի-4: Մեթոդական ձեռնարկ (2009, համահեղինակ)
  • Մայրենի-3: Պաստառների լրակազմ (ուղեցույց) (2009, համահեղինակ)
  • Մայրենի-4: Պաստառների լրակազմ (ուղեցույց) (2009, համահեղինակ)
  • «Խաղ և ուսուցում: Խաղային տեխնոլոգիաների կիրառումը տարրական դպրոցում: Լեզվատրամաբանական առաջադրանքներ (Մենագրություն)» (2012)
Դիդակտիկ պարագաներ
  • Պատկերագիրք: Հայերեն տառերի պատկերային յուրօրինակ ներկայացումներ (2007)
  • «Զարմանահրաշ խորանարդիկներ» (2008)
  • Ուսումնական պաստառներ: Մայրենի լեզու (առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններ) (2008, 2009, համահեղինակ)
  • Մաշտոցի բանակը (2002) (Տպագրվել է Հալեպում)
  • Հայերեն տառերի պատկերային յուրօրինակ ներկայացումներ օրացույցների տեսքով (1994, 1999, 2001, 2005)
  • «Այբբենարանի» աշխատանքային տետրեր (գրատետրեր 1, 2, 3)
  • «Մայրենի-1», աշխատանքային տետր
  • «Մայրենի-2», աշխատանքային տետր (գրատետր 1, 2)
  • «Մայրենի-3», աշխատանքային տետր (գրատետր 1, 2)
  • «Մայրենի-4», աշխատանքային տետր (գրատետր 1, 2)
  • Գրատետրեր «Ամառային ղողանջներ» (1-4-րդ դասարանների համար)
  • «Խաղագիրք-1 մանուկների համար» (1-ին դասարան)
  • «Խաղագիրք-2 մանուկների համար» (2-րդ դասարան)
  • «Մաթեմատիկա-1», աշխատանքային տետր (1, 2)
  • «Մաթեմատիկա-2», աշխատանքային տետր (1, 2)
  • Տեղեկագիտություն: աշխատանքային տետր, 2-րդ դասարան (2011, համահեղինակ)
Հեռուստառադիոհաղորդաշարեր
  • «9-րդ հրաշալիք» հեղինակային հեռուստախաղ՝ նվիրված հայոց լեզվին, հայ պատմությանն ու մշակույթին: Հանրային հեռուստատեսության առաջին ալիք (1995-2000)
  • «Զարմանահրաշ հայերեն» հեղինակային հեռուստաշար՝ նվիրված հայոց լեզվին, հայ պատմությանն ու մշակույթին: Հանրային ռադիո, «Ստերեո-ստուդիա», «Արմենակոբ» հեռուստաընկերություն (2000-2005)
Գրականություն
  • Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան: Երկու հատորով). – Հայկական հանրագիտարան, 2007 թ., 740 էջ: 2-րդ հատոր, էջ 421-422
  • Ներկայություն: Վաչագան Ա. Սարգսյան: Կենսամատենագիտություն 60 (կազմողներ` Բելլա Դավթյան, Հրանտ Վարդանյան).– «9-րդ հրաշալիք», 2011 թ., 224 էջ:
Արտաքին հղումներ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets