ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.05.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

ՊԵՐՃՈՒՀԻ ՊԱՐՏԻԶՊԱՆՅԱՆ-ԲԱՐՍԵՂՅԱՆ 
Ծնվել է 1886թ., Էդիրնեում (Թուրքիա): Միջնակարգ կրթությունն ստացել է Ֆիլպեում (ներկայիս Պլովդիվ): Ընդհամենը 16 տարեկան էր, երբ Եվրոպա մեկնելու ճանապարհին հանդիպել է ապագա ամուսնուն՝ հեղափոխական և ֆիդայական շարժման հայտի գործիչ Սարգիս Բարսեղյանին (Վանա Սարգիս, Կոլոտ Սարգիս, Շամիլ): Ամուսնու նախաձեռնությամբ ստեղծել է կանանց միություն, որը հայ գիրը, գրականությունը, պատմությունը և հեղափոխական գաղափարները տարածելու նպատակ ուներ: Այնուհետև մեկնել է Ժնև` ուսանելու գրականություն և մանկավարժություն: Այս շրջանում էլ սկսել է ստեղծագործել՝ Էտնա կեղծանունով: Հետագայում լույս է տեսնում նրա «Փոթորիկեն վերջ»
պատմվածքների ժողովածուն: 
Ուսումն ավարտելուց հետո ուսուցչություն է արել ծննդավայրում, Կերասոնում և Վանում: Պերճուհու և Սարգսի ամուսնական կյանքը կարճ է տևել: 1909-ին նրանք ամուսնացան, իսկ 1915-ին Սարգիսը, որ վարում էր Պոլսի Հ. Յ. Դաշնակցության բյուրոյի գործավարությունը, հարյուրավոր հայ մտավորականների հետ ձերբակալվեց և նահատակվեց: Ամուսնու մահից հետո տեղափոխվում է Բուլղարիա, անուհետև՝ Թիֆլիս,դասավանդել Գայանյան և Հովնանյան վարժարաններում: 1918թ. Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո տեղափոխվում է Երևան և ընտրվում խորհրդարանի պատգամավոր: Նա ընդգրկվեց Ամերիկյան խնամատարության կոմիտեում: Հայաստանի հանրապետության անկումից հետո շատերի պես բռնեց գաղթի ճամփան: Որոշ ժամանակ Սոֆիայում բնակվելուց հետո վերջնականապես հաստատվել է Փարիզում, որտեղ պաշտոնավարել Նանսենյան գրասենյակում և շարունակել գրական գործունեությունը: Նրա պատմնածքները թարգմանվել են ֆրանսերեն և անգլերեն, իսկ «Արփիկը» և «Օղակ մը շղթայէս» պատմվածքների համար արժանացել է մրցանակի: Մահացել 1940թ. մայիսի 18:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets