ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Լևոն Կարագյոզյան

Լևոն Կարագյոզյան (Ղարագյոզյան) (1913, մայիսի 29 - 1986, փետրվարի 25), հայ դրամատուրգ, կինոսցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949-ից։

Ծնվել է Երևանում։ 1939-ին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկո-տեխնոլոգիական ֆակուլտետը, 1958-ին` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ 1940-52-ին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես գլխավոր ինժեներ։ 1971-76-ին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։
Գրել է «Այս աստղերը մերն են» (Գրիգոր Տեր-Գրիգորյանի հեղինակակցությամբ, Բեմադրել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնը, 1950-ին), «Վերածնունդ» (հեղինակակից Գրիգոր Տեր-Գրիգորյան, բեմադրել են ժողովրդական թատրոնները, 1950-ին), «Սպիտակազգեստ կինը» (1960), «Կովկասի դարպասները» (հեղինակակից Միքայել Շաթիրյան, բեմադրել է Կիրովականի թատրոնը, 1975-ին), «Կայծակի հարվածը» (բեմադրել է Երևանի դրամատիկական թատրոնը, 1975-ին), «Երաշխավորություն» (բեմադրել է Լենինականի Մռավյանի անվան թատրոնը, 1977-ին) պիեսները, «Սուզված նավը» և «Արևին հավասար» կինովիպակները։
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարահանել է «Պատվի համար» (1956), «Թռիչք անդունդի վրայով» (1959), «Տերտերի ուխտը» (1965), «Կարինե» (1967) կինոնկարները։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Այս աստղերը մերն են» (հեղինակակից Գրիգոր Տեր-Գրիգորյան) դրաման (Մոսկվա, 1951) և «Արևին հավասար» պիեսների և վիպակների ժողովածուն։ Մահացել է Երևանում։

Լ. Կարագյոզյանի երկերի մատենագրություն 
Այս աստղերը մերն են (պիես, հեղինակակից Գրիգոր Տեր-Գրիգորյան), Երևան, Պետհրատ, 1949, 79 էջ։

Աղբյուրներ
(1986) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 244։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets