ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.05.2013

ԱՐԵՎ ՄԵՐ ՄԸԴԱՎ...

Հատված Սուրեն Սահակյանի «Ասք Անդրանիկ Զորավարի մասին» վիպասքից.....

Արև մեր մըդավ,
Մութ էր ու մըղրըբ,
Ծառ ու ծաղկունք լուռ սրսփացին,
Մարմանդ հովեր էգան ու գածին,
Մեղրագետի ջուր ֆշշաց ու թշշաց,
Ջուխտագ Մարաթուկ մեգէլ հեձկլտաց,
Էրգինք ու գեդինք սև-սուգ կաբեցին,
Էլ չկար Գևորկ,
Սարերու Ասլան,
Հախտեր էր ու չկար:
-Էհե՜յ, ո՞ւր իք Հրայր, Անդրանիգ,
Մուրադ ու Սմբատ,
Ո՞ւր իս դու Մագար,
Էլ չկա Գևորկ,
Ըսեք, ի՞նճ բըդի էնինք,
Մըր աստղ խավրավ,
Մըր ասլան չկա:
Ձեն կիդեն սարեր,
Ձեն կիդեն քարեր,
Ձեն կիդեն հայեր,
Ձեն կիդեն քրտեր:
Աշխարկ հըմեն սև-սուգ էր կաբե,
Աշխարք ըմեն օռպ էր մացե,
Չըկար Սասնա սարերու էն Թուր-Կեձագին,
Չըկար Էրգըրի տեր ու պաշտապան,
Էն մենձ ֆիդային...
-Ես միշտ ձըր հեդ իմ,
Իմ հոկին ձըր հեդ միշտ ճախր կէնա,
Իմ թուր միշտ պադրաստ կա ու կըմնա,
Էն օր ես չկրցա կազմել-կադարել`
Ձըզի կըթողիմ,
Մըր էրգիր դառծուցեք Ազադ ու Անկախ,
Էլ պետք չէ ինձնով ա՜խ ու վա՜խ էնիք...

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets