ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.05.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Շուշաննա Մարտիրոսյան - Վարդանյան


Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ
ՇՈՒՇԱՆՆԱ ՊԱՐԳԵՎԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ-ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Ծնվել է 1968թ. նոյեմբերի 18-ին Երևանում, երաժիշտների ընտանիքում: Երաժշտական ունակությունները դրսևորվել է դեռևս երկու տարեկանից: Չորս տարեկան էր, երբ մասնակցում էր հեռուստատեսային մանկական հաղորդումների: 
Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, միաժամանակ նվագել Գ. Աճեմյանի «Ունիսոն» ջութակահարների անսամբլում: 
Շուշաննան տասը տարեկան էր, երբ ընտանիքը բնակություն հաստատեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում:
Տասնչորս տարեկանում ստացել է Մարսելի կոնսերվատորիայի առաջին մրցանակը, տասնյոթում` արժանացել նույն կոնսերվատորիայի ոսկե մեդալին: Երեք տարի ուսանել է Ժան Տեր- Մերկերյանի դասարանում, այնուհետև կատարելագործվել Փարիզի ազգային կոնսերվատորիայի դասախոս, հայտնի ջութակահար Դևի Էրլիի մոտ: 
1985-87թթ. դասավանդել է Ֆրանսիայի Արլ քաղաքի երաժշտական դպրոցում: Ֆրանսիայում նա ջութակի ամենաերիտասարդ ուսուցչուհին էր: 
1987թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Իմ ջութակի լարերը խորագրով», 1988թ. թողարկել է երկրորդ ձայնասկավառակը «Շրջել երկրագունդը» խորագրով: 
Մասնակցել է մի շարք հեռուստահաղորդումների, այդ թվում Պասկալ Սևրանի, Ժակ Մարթենի հաղորդումներին: 
1989թ. Շառլ Ազնավուրի հրավերով մասնակցել է «Քեզ համար, Հայաստան» երգի ձայնագրմանը: 
Մենահամերգներով հանդես է եկել եկել Ֆրանսիայում, Բելգիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում: 
1990թ. Հայաստանում Կարո Հայրապետյանի հետ հանդես է եկել դուետով (Երևան, Գյումրի, Ամասիա), որից ստացած ողջ հասույթը տրամադրվել է երկրաշարժից երկկողմանի որբացած 500 երեխայի: 
1999թ. «Ունիվերսալ մյուզիք» ստուդիայի առաջարկով Տեխնո ջութակով կատարել է 13 ստեղծագործության ձայնագրություն, որոնք 2000թ. թողարկվել են ալբոմով: Սա առիթ է հանդիսացել, որպեսզի Ֆրանսիայի Լիլ քաղաքի հեռուստատեսությունը կազմակերպի TECHNO PARADE համերգը: Համագործակցել է անվանի երաժիշտներ Ժան Պիեռ Լանգի, Ֆրանսուա Բերնեիմի, Ֆրանսիս Լեի, Սիրիլ Ասուի և այլոց հետ: 
2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին, Շուշաննան իր սիրելի թիմին աջակցելու և ոգևորելու համար գրել է «Հաղթանակ» երգը, որը հնչելու էր իբրև հիմն Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի համար: 



Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets