ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Նորա

Նորա (Էլեոնորա) Գրիգորի Ադամյան (Ադամովա) (1910, մայիսի 31 - ), ռուսալեզու հայ արձակագիր, թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950-ից։

Ծնվել է Բաքվում։ 1927-30-ին սովորել է Բաքվի համալսարանում։ Գրական ասպարեզ է իջել 1930-ին։ Գրել է ռուսերեն պատմվածքներ, որոնք տպագրվել են պարբերական մամուլում։ 1938-45-ին աշխատել է Երևանի «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագրությունում։ 1945-ին լույս է տեսել նրա պատմվածքների առաջին ժողովածուն, որին հաջորդել են մի քանի նոր գրքեր` «Կյանքի սկիզբը» (1955), «Կապույտ լեռների մոտ» (1957), «Լքված տունը» (1959), «Երկրորդ կինը» և այլն։
Գրել է կինոսցենարներ։ Հայերենից ռուսերեն է թարգմանել Վահան Միրաքյանի «Լալվարի որսը», Հովհաննես Շիրազի «Իմ ընկեր Լորիկը» և այլ գործեր։
«Կարտոֆիլահավաք» պատմվածքի համար արժանացել է «Օգոնյոկ» հանդեսի 1984-ի մրցանակին։

Աղբյուր
  • Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 22։ 
  • Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան», էջ 27։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets