ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.05.2013

ԽՈՆԱՐՀ ՀԵՐՈՍՆԵՐ - Վարդան Բախշյան

ՎԱՐԴԱՆ ԲԱԽՇՅԱՆ
Ծնվել է 1965 թվականի հունիսի 1-ին,Երևանում: Սովորել է Արմավիրի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցում /այժմ Վ. Բախշյանի անունով/: 1982-ին ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ, 1985-ին զորակոչվել խորհրդային բանակ: Ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է ուսումը նույն ֆակուլտետում, միաժամանակ թուրքերեն է ուսումնասիրել արևելագիտության ֆակուլտետում: 
1989-ին ավարտել է համալսարանը և ընդունվել ասպիրանտուրա: Աշխատել է ԵՊՀ աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայում` որպես կրտսեր գիտաշխատող: Պաշտպանության էր պատրաստում «Օսմանյան կայսրության վարչատարածքային բաժանումները» թեկնածուական ատենախոսությունը:
1988-ին ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը: Մի խումբ ընկերների հետ հիմնադրել են ՀՈՒԴ /Հայ ուսանողական դաշինք/ թերթը, որտեղ մի շարք հոդվածներ ունի հայոց բանակի ստեղծման, հայեցի դաստիարակության մասին:
ՀՄԸՄ-ի /Հայ մարմանակրթական ընդհանուր միություն/ Հայաստանյան մասնաճյուղի հիմադիրներից է: 1991 թվականին Աթենքում, 5-րդ պատգամավորական ժողովում ընտրվել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամ:
1990 թվականին կամավոր մեկնել է Ղարաբաղ, մասնակցել Բերդաձորի ինքնապաշտպանական մարտերին:
1991-ին Հասանաբադ գյուղի մատույցներում իր ընկերների հետ կարողացել է հակագրոհ կազմակերպել,բայց անհավասար ուժերի պատճառով ընկել է շրջափակման մեջ: Զոհվել է դեկտեմբերի 16-ին:
ՀՅԴ անդամ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets