ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արմեն Զարյան

Արմեն Զարյան (1914, սեպտեմբերի 13 - 1994, մայիսի 30), հայ ճարտարապետ։
Ծնվել է Կ. Պոլսում, որդին է գրող Կոստան Զարյանի։ Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, որն ավարտելուց հետո երկու տարի սովորել է Վենետիկի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում, ապա շարունակել է ուսումը Հռոմում։ 1937-39-ին սովորել է Փարիզի Էկոլ դե Բոզարում, վերադարձել Հռոմ։ 1947-49-ին որպես ճարտարապետ աշխատել է Վիեննայում։ 1950-ին մեկնել է Մարոկկո իտալական ճարտարապետների մի նախագիծը կենսագործելու համար։ Այնտեղ բաց է արել մի ստուդիա, նախագծել բնակելի տներ, վիլլաների մի ամբողջ թաղամաս։ Մասնակցել է Զոհայո պառլամենտի կահավորման համար հայտարարված մրցանակաբաշխությանը, արժանացել մրցանակի։ 1955-ին վերադարձել է Հռոմ, որտեղ մասնակցել է հանրային մի շարք շենքերի նախագծմանը։ 1963-ին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, շարունակել սիրած զբաղմունքը։ Նախագծել է բնակելի և հանրային օգտագործման մի շարք շենքեր, այդ թվում` քսանհարկանի եռաթև բնակելի շենքը Էջմիածնի խճուղու վրա, բնակելի շենք Մաշտոցի պողոտայի վրա։ Կազմել է Ավանի ձորի ամբողջական նախագիծը։


Մասնագիտական գործունեությունը արտասահմանում (1950 - 1963 թթ.)
  • 1950թ. հաղթում է Թանժերում կառուցվելիք` 251 մենատներից բաղկացած "Մարոկկինո" բնակելի թաղամասի նախագծման միջազգային մրցանակը և աշխատանքները իրականացնելու նպատակով 4 տարով տեղափոխվում է Թանժեր, ուր աշխատում է ճարտարապետ Մ.Մեսսինայի աշխատանոցում որպես արվեստանոցի ղեկավար: Ղեկավարում է թաղամասի շինարարությունը և միևնույն ժամանակ հաղթում Տանժերի Պարլամենտի պալատի ներքին հարդարման ու կահավորման նախագծման մրցանակը:
  • 1956-1959թթ. ճարտարապետ Լ.Մայնարդիի հետ նախագծում և իրականացնում է Հռոմի "Ավտոմոբիլ Կլաբ" շենքի նախագիծը:
  • 1961-1964թթ. ճարտարապետ Ջ.Ստերբինիի և Լ.Պասսարելլիի հետ նախագծում և իրականացնում է "Սերաֆիկում" Կաթոլիկ համալսարանի համալիրը Հռոմի ԷՈւՌ թաղամասում:
  • 1961-1963թթ. նախագծում և իրականացնում է "Վիլլա Դ. Կաստելլո" մենատունը ԷՈւՌ-ում:
Մասնագիտական գործունեությունը Հայաստանում, "Երևաննախագիծ" ինստիտուտ (1963-89 թթ.)
  • 1963-1964 թթ. Մ. Մաշտոցի պողոտայի վրա բնակելի շենքի նախագիծ։
  • 1966 թ. Թամանյանի փողոցին կից Գրողների միության բնակելի շենքի նախագիծ։
  • 1966 թ. շահում է գլխավոր պողոտայի նախագծման մրցանակը և ստանում այդ աշխատանքները իրականացնելու պատվեր։
  • 1967 թ.-ից սկսած նախագծում և իրականացնում է Ավան խճուղուն կից, 7 մասնաշենքից բաղկացած կոոպերատիվ տեխնիկումի համալիրը (կառուցվել են համալիրի 5 մասնաշենքերը)։
  • 1969-1970 թթ. Գլխավոր պողոտայի ստորգետնյա արագընթաց ճանապարհի ու թունելների լուծման նախագիծ։
  • 1974 թ. Երևանի կենտրոնի բարեկարգման և ապագա զարգացման համամիութենական մրցույթում մրցանակ շահած նախագծային խմբի անդամ։
  • 1980-1983 թթ. Ալավերդյան-Հոկտեմբերյան-Խանջյան-Գլխավոր պողոտա ներփակված տարածքում "30-րդ թաղամասի" նախագիծ։
  • 1982-1983 թթ. Խանջյան փող. ստորգետնյա անցման նախագիծ։
  • 1983 թ. Ալավերդյան փողոցի բարեկարգման նախագիծ։
  • 1983 թ. Աբովյան փողոցի բարեկարգման նախագիծ։
  • 1983 թ. Մ.Մաշտոցի պողոտայի վրա Արդի արվեստի ստորգետնյա թանգարանի նախագիծ։
  • 1983 թ. Ժամանակակից արվեստի թանգարանի ստորգետնյա հատվածի նախագիծ։
  • 1985 թ. "30-րդ թաղամասի" բնակելի շենքերի տիպաբանական հորինվածքների նախագծեր։
  • 1986 թ. Հանրապետական մարզադաշտին կից բնակելի թաղամասի նախագիծ։
Գրքեր և մենագրություններ
  • Ամբերդ, "Արես" հրտ., ՀՓՎ մատենաշար, թիվ 5, 55 էջ, համահեղինակ՝ Մ.Տոկարսկի և Ա.Ա.Նովելլո, Միլան, 1972թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն):
  • "Գոշավանք", "Արես" հրտ., ՀՎՃ մատենաշար թիվ 7, 59 էջ, համահեղինակ՝ Հ.Վահրամեան, Միլան, 1974թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն):
  • "Իտալական արդի ճարտարապետությունը (1927-1960թթ.)", ԳԱ հրտ., 162 էջ, Երևան, 1972թ. (հայերեն):
  • "Արևմտյան Եվրոպայի արդի ճարտարապետությունը", ԳԱ հրտ., 208 էջ, Երևան, 1979թ. (հայերեն):
  • "Սանահին", "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 3, 71 էջ, համահեղինակ՝ Հ.Խալփախչյան և Ա.Ա.Նովելլո, Միլան, 1980թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն):
  • "Անի", "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 12, 103 էջ, համահեղինակ՝ Պ.Կունեո, Միլան, 1984թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն):
  • "Հաղարծին" "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 13, 57 էջ, համահեղինակ՝ Արմեն Մանուկյան, Միլան, 1984թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն):
  • "Ակնարկ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության", ԳԱ հրտ., 192 էջ, Երևան, 1986թ. (հայերեն):
  • "Պտղնի-Առուճ", ՕԷՄՄԵ հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 16, 74 էջ, համահեղինակ՝ Ֆ.Գանդոլֆո, Միլան, 1986թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն):
  • "Հայկական ճարտարապետություն", Դե Լուկա հրտ., 2 հատոր, 923 էջ, համահեղինակ՝ Պ. Կունեո, Տ. Բ. Ֆրատադոկկի, Մ. Հասրաթյան, Մ. Ա. Լ. Կոմնենո, Հռոմ, 1988թ. (իտալերեն):
  • "Հայկական ճարտարապետությունը և Լեոնարդո դա Վինչիի վարկածը", "Ապոլոն" հրտ., Հայ ճարտարապետության ազգային թանգարանի նախաձեռնությամբ, Երևան, 1994թ. (հայերեն):
  • "Հայկական ճարտարապետություն։ Քննական և տեսական հարցեր", Երևան, 1996թ. (հայերեն)։
  • "Արվեստի բառարան", Նյու Յորք 1996թ. (անգլերեն)։
  • Հրատարակվել են ճարտարապետությանը, արվեստին, պատմությանը, փիլիսոփայությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ, հայաստանյան հայերեն և օտարալեզու մասնագիտական հանդեսներում և պարբերականվներում:
Կարևոր հոդվածներ
  • "Եվրոպայում բագարանատիպ կառույցների տարածման շուրջ", ՀՀՀ հմ. 3, Բեյրութ, 1972թ. (հայերեն)։
  • "Մատենագիտություն, Հայ ճարտարապետության ուսումնասիրություն" մատենաշար, Միլանո, հտ. 3, 1972 (իտալերեն)։
  • "Ձևի պահանջը ճարտարապետության մեջ", ՀՀՀ հմ. 4, Բեյրութ, 1973թ. (հայերեն)։
  • "Հայաստանի վաղ միջնադարյան մկրտատները", ՀՀՀ, հտ. 8, Բեյրութ, 1980թ. (ֆրանսերեն)։
  • "Գմբեթավոր դահլիճի ձևակերտման շուրջ", ՔԱՌԲ, Ի, էջ 467-491, Բոլոնիա-Ռավեննա, 1973թ. (իտալերեն)։
  • "Ուղղահայացության հարաբերության խնդիրը միջնադարյան հայ ճարտարապետության մեջ", Հագ 2, Երևան, 1978թ. (ֆրանսերեն)։
  • "Համակարգված քաղաքային կենտրոններ ըստ համակենտրոն և գծային համակարգերի Ժ-ԺԳ դդ. Հայաստանում", ԿԱՄԳ, Դ, էջ 37-38, 203-206, Բերգամո-Վենետիկ, 1979թ. (իտալերեն)։
  • "Հայաստանի Թ-ԺԱ դդ. ճանապարհները, ազատ քաղաքներն ու արքայական քաղաքները", ՀԱԳ 3, Վիչենցա-Վենետիկ, 1984թ. (իտալերեն)։
  • "Ժայռափոր ճարտարապետության նկատառումներ Հայաստանում", ՎԱԳ 3, Բարի-Լեչչե, 1980թ. (իտալերեն)։
  • "Միջնադարյան հայ ճարտարապետության պարզ երկրաչափական ձևերի խորհրդանիշերը", ՀԱԳ 4, էջ 398-400, Երևան, 1985թ. (անգլերեն)։
  • "Ստատիկ դինամիկ հետևանքը վաղ միջնադարյան Հայաստանի որոշ կառույցներում", ՀԱԳ, 5, Վենետիկ, Միլան, Բոլոնիա, Ֆիրենցե, 1988թ. (իտալերեն)։
Մասնակցություններ գիտաժողովներին, գիտահավաքներին
Հայ արվեստի միջազգային գիտաժողովներ
  • Բերգամո, 1975թ.
  • Երևան, 1978թ.
  • Միլան-Վենետիկ, 1981թ.
  • Երևան, 1985թ.
  • Վենետիկ, 1988թ.
  • Անիի Մայր տաճարի հիմնադրման 1000 - ամյակին նվիրված միջազգային առաջին գիտաժողով, Նյու Յորք, 1989թ.
Վրացական արվեստի միջազգային գիտաժողովներ
  • Բերգամո, 1974թ.
  • Թբիլիսի, 1977թ.
  • Բարի-Լեչչե, 1980թ.
  • Թբիլիսի, 1983թ.
Պատվո տիտղոսներ
  • 1955թ.-ից՝ Իտալիայի քաղաքաշինարարների միության հիմնադիր մասնակից անդամ:
  • 1964թ.-ից՝ Հայաստանի ճարտարապետների միության անդամ:
  • 1965թ.-ից՝ Երևանի Քաղաքային խորհրդի անդամ:
  • 1969թ.-ից՝ ճարտարապետական գիտությունների թեկնածու:
  • 1976թ.-ից՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ:
  • 1980թ.-ից՝ Հռոմի Տիբերինա ակադեմիայի անդամ:
  • 1978թ.-ից՝ ՀՍՀ հանրագիտարանի "Ճարտարապետություն" բաժնի ղեկավար:
  • 1980թ.-ից՝ ՄԱԿ-ի "Լեգիոն դ'Օրոյի" անդամ:
  • 1981թ.-ից՝ "Իտալիա-Հայաստան" մշակութային միության փոխնախագահ:
  • 1982թ.-ից՝ Աախենի RAA ընկերության գիտ. խորհրդի անդամ:
  • 1982թ.-ից՝ Հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության գիտ. խորհրդի անդամ:
  • 1988թ.-ից՝ Իտալական ICOMOS-ի անդամ:
Աղբյուր
  • Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող», էջ 322-323։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets