ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Գուրգեն Ջանիբեկյան


Գուրգեն Ջանիբեկի Ջանիբեկյան (Տեր–Խաչատրյան), (մայիսի 18, 1897, Երևան – սեպտեմբերի 27 1978, Երևան), հայ խորհրդային թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967) ԽՍՀՄ Պետական մրցանակակիր (1952)։


Թատրոնում
Գուրգեն Ջանիբեկյանը 1917 թվականին ավարտել է Երևանի ուսուցչական ռուսական սեմինարիան: 20 տարեկանից ելույթներ է ունեցել սիրողական թատերախմբերում, մասնակցել Մկրտիչ և Սյուզան Գարագաշների օպերետային, 1920 թվականին՝ Զարիֆյան-Աբելյան խմբերի ներկայացումներին:
1922 թվականից խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, Ալեքսանդրապոլի Արմեն Արմենյանի թատերախմբում , Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնում: 1924 թվականից Երևանի Առաջին պետթատրոնի, այժմ՝Սունդուկյանի անվան թատրոն դերասան էր (1965–67 թվականներին՝ նաև տնօրեն): 1940–49 թվականներին եղել է Հայկական թատերական ընկերության առաջին նախագահը: 1947–1949 թվականներին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում:
Ջանիբեկյանը Գրիգոր աղայի կերպարի (Վրթանես Փափազյանի «Ժայռ») լավագույն մարմնավորողն էր խորհրդահայ բեմում. այդ դերակատարումն իր կատարելությամբ մտել է հայ թատրոնի պատմության գոհարների շարքը:
Նրա արվեստին բնորոշ էր համառ ու անկոտրում բնավորությամբ կերպարների սոցիալ-կենցաղային ճշգրիտ ու ցայտուն վերարտադրությունը, կատարման հրաշալի տեխնիկան. «հակառակորդ» դերերի լավագույն մեկնաբաններից էր: Բեմադրել է պիեսներ Սունդուկյանի անվան թատրոնում (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը», «Վարդանանքը»՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի): Կատակերգական դերերում Ջանիբեկյանը հակվել է երգիծանքի սուր, հաճախ՝ գրոտեսկային շեշտադրումների:
Ջանիբեկյանը հեղինակ է բեմավորումների (ոչ բեմական գրական երկի հարմարեցումը բեմի պահանջներին), թարգմանությունների, «Բարեկամներիս մասին» (1965 թ.) և «Իմ աշխարհից» (2 գրքով, 1977–80 թթ.) հուշերի գրքերի:
Ջանիբեկյանը ռադիո և հեռուստաբեմադրություններում խաղացել է շուրջ 100 դեր: Նրա անունով Երևանում կոչվել է փողոց:

Կինոյում
Նկարահանվել է կինոյում, հիմնականում բոլորը դերերը Հայֆիլմում:

«Զանգեզուր» 1938 Վանդակի տեքստ 
«Ամպրոպի արահետով» 1956 Հեռդ Վիլներ 
«Հյուսիսային ծիածան» 1960 
«Սարոյան եղբայրներ» 1968 Արթին պապ 
«Հնձան» 1973 
«Ժայռ» 1973 Գրիգոր աղա 

Ծանոթագրություն
Ս. Սարուխանյան, Գուրգեն Ջանիբեկյան, Երևան, !972

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets