ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Անուշավան Մակարյան

1910թ. այս օրը Սարուխան գյուղում (այժմ` Գեղարքունիքի մարզում) ծնվեց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ Անուշավան Մակարյանը։ 

Միջնակարգ դպրոցն ավարտել է 1930-ին։ 1930-1933թթ. աշխատել է որպես ուսուցիչ։ 1938-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա սովորել ասպիրանտուրայում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։
1944-ին «Մ. Նալբանդյանի պոեզիան» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968-ին «Երվանդ Օտյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
1944-1947թթ. աշխատել է ՀԽՍՀ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1971-1973-ին` արվեստի ինստիտուտում։ Միաժամանակ, 1969-1973թթ. աշխատել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1972-1973-ին եղել է նույն ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչը։
Ռուսերեն լույս է տեսել նրա «Երգիծանքի մասին» (Մոսկվա, 1967) գիրքը։
Մահացել է 1973թ. դեկտեմբերի 1-ին Կիրովականում, թաղվել է Երևանում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets