ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Նվարդ Աբալյան

Նվարդ Աբալյան (մայիսի 20 1920, (Բաքու), դեկտեմբերի 14 1994, (Երևան)), հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1956)։

Ծնվել է Բաքվում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել է Բաքվի հայկական թատրոնի ստուդիայում։ 1937թ. խաղացել է Հայաստանի շրջանային թատրոններում՝ Դիլիջանում, Արթիկում, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ Երկար տարիներ աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) թատրոնում։ 1960թ. տեղափոխվել է Երևան, խաղացել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Հաջողությամբ կատարել է մի քանի տասնյակ դերեր, ինչպես՝ Ջեմմա («Բոռ»), Օլիվիա («12-րդ գիշեր»), Լուիզա («Սեր և խարդավանք»), Վազգանուշ («Երկիր հայրենի»), Մարգո («Վերջին մեխակներ»), Սուսան («Նամուս»), Ռուզան (համանուն պիեսում)։

Դերերը կինոյում
  • 1970 - Զեփյուռ - Մորգանի խնամին
  • 1971 - Քեթևան - Խաթաբալա
  • 1984 - Զաբե - Հող և ոսկի
  • 1985 - դրվագ - Կապիտան Առաքել
  • 1985 - զոքանչ - Վերջին կիրակին
  • 1986 - դրվագ - Օդապարուկի օրը
  • 1989 - դրվագ - Եվ կրկնվելու է ամեն ինչ...
Աղբյուրներ
  • Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան», էջ 7։ 
  • (2005) Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, էջ 7։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets