ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.05.2013

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻՋԵՎ

ԱՐԱ Յ. ԲԵՐՔՅԱՆ
(1934-1994)
Գերմանահայ ազգային գործիչ,
ճարտարապետության և ինժեներության դոկտոր, գրող

Իր ապրած կյանքով Արա Բերքյանը ճարտարագործ կամուրջ եղավ սփյուռքի և հայրենիքի միջև։ Աստծո պարգևած բազում շնորհները՝ ճարտարապետ, գրող, նկարիչ, պատմաμան, հռետոր, նա ի սպաս դրեց օտար ափերում հայոց պատմությունը, ճարտարապետությունը աշխարհին ներկայացնելու, գերմանահայ հարաμերությունները վերստին նորոգելու, հայրենակիցներին հայ լեզվին և հավատքին մոտ պահելու, հայ դատի ձայնը լսելի անելու գործին։
Բերքյանի մանկությունն ու պատանեկությունն անցել են Միջերկրականի ափին՝ Բեյրութում: Մայրական կողմը տիգրանակերտցի հայտնի Աբրահամ, Պողոս, Սամվել Սարաֆյան եղբայրների գերդաստանն էր: Աբրահամը և Պողոսը (Արայի պապը) ուսանել էին Մարտինիի Ամերիկյան բարձրագույն վարժարանում (Թուրքիայում), կատարյալ տիրապետել են անգլերենին և արաբերենին, տարված են եղել լուսանկարչական արվեստով: Դեռևս Տիգրանակերտում ունեցել են իրենց լուսանկարչատունը: 1895-1896 թթ. ջարդերից հազիվ մազապուրծ Սարաֆյան երեք եղբայրները հաստատվել են Բեյրութում:
Հայրական կողմը, պապի՝ Նազարեթ փաշա Բիլազիկյանի գերդաստանը՝ Մարաշից՝ 1915թ. ցեղասպանությունից մազապուրց եղած հաստատվել էր Սիրիայի Հալեպ քաղաքում։ Հայրը՝ Հովհաննեսը ուսանելու էր եկել Բեյրութ, որտեղ ծանոթացել էր Թագուհուն, ընտանիք կազմել։ Հայրը՝ Հովհաննես Բիլազիկյանը իրավաբանականում էր սովորել, իսկ մայրը՝ Թագուհին նկարիչ է եղել:
Այդ ընտանիքում 1934 ապրիլի 20- ին ծնվել է Արա Հովհաննեսի (Ժան) Բիլազիկյանը։ 1971 թ. կրում էր Բերքյան ազգանունը, որովհետև Բիլազիկյանը իր համար թուրքերեն է հնչել: ։
Հայ ազգայինն ոգու հյութառատ սերմերը ստացել էր թե՛ ծնողներից, թե՛ Բեյրութի հայկական միջավայրից, թե՛ Զավարյան-ից, թե՛ ՀՄԸՄ-ից, վերջիներիս անդամ էր եղել։ Հայերեն լեզուն սովորել էր պրոֆեսոր Փանյանից ստացած մասնավոր դասերով ։
Սկզμում սովորել է Բեյրութի ֆրանսիական գիմնազիայում։ Այնուհետև ուսանել տեղի ամերիկյան համալսարանում, ավարտել, ստանալով ճարտարապետ-ինժեների մասնագիտություն։
Արան, հայրը, մայրը, քույրը Բեյրութում
1954-ին կորցրել է մորը, երբ 20 տարեկան է եղել: ամերիկյան համալսարանը ավարտելուց հետո, 1957 որոշում է մեկնել Արևմտյան Գերմանիա՝ ուսումը շարունակելու։ Այդ որոշումը եղել է հոր և հարազատների կամքին հակառակ։ Քույրը՝ Սեդան, ապրում է Փարիզում, մինչև օրս զարմացած է, թե ինպե՞ս երիտասարդ Արայի մեջ Գերմանիա մեկնելու գաղափարը ծնվեց՝ չտիրապետելով լեզվին։ Մինչդեռ կատարյալ էր տիրապետում անգլերենին, ֆրանսերենին, կարող էր Ֆրանսիայում, Ամերիկայում հեշտությամμ գործի անցնել, նամանավանդ, որ մորեղբայրները արդեն հաստատվել էին Ամերիկայում։
Մյունխենի Գյոթեի ինստիտուտում գերմաներեն սովորելուց հետո, 1958-61 թթ. Բերքյանը՝ պետական կրթաթոշակով ուսումը շարունակել է Մյունխենի և Ախընի տեխնիկական համալսարաններում։
1965-66թթ. եղել է Ախընի տեխնիկական համալսարանի գիտական աշխատող։
1967 թ. հրատարակել է «Շոգ և տափաստանային երկրների պլանավորումը և կառուցումը» գիրքը։
1976 թ. Դարմշտադի տեխնիկական համալսարանում պաշտպանել է գերմաներենով գրած «Միջնադարյան Հայաստանի ամրաշինությունը» ատենախոսությունը՝ ստանալով իժեներության և ճարտարապետության դոկտորի գիտական աստիճան։
Մեծահամբավ գիտնականների վկայությամբ, Արա Բերքյանը իր դոկտորական աշխատանքով նոր ճանաչողություն է ստեղծել Գերմանիայի և օտար մասնագետների մոտ՝ հայ ճարտարապետության վարկը բարձրացնելով նոր աստիճանի։
Այդ մասին պրոֆեսոր Արմեն Զարյանը Բերքյանին հղած մի նամակումՆ (22.11.1978) նշում է. «...Հարգելի պարոն Արա Բերքյան, ես ևս ուրախ եմ, որ պատեհություն ունեցա Ձեզ անձամբ ճանաչելու։ Կարդացել էի Ձեր այնքան շահեկան աշխատությունը։ Դա միակն է, մինչև օրս, որ այդ թեմայով և այդպես ծավալուն է, գիտականորեն այնքան վավերականությամբ... Լավագույն մաղթանքներով և բարեկամական զգացմունքներով՝ Արմեն Զարյան՚ ։
Բերքյանը տարիներ շարունակ աշխատել է Մյունխենի, Մայնցի, Ախընի ճարտարապետական, շինարարական բյուրոներում, իսկ կյանքի վերջին տարիներին` Վիսբադենի քաղաքապետարանում որպես ճարտարապետ։ Եղել է բնակելի, հանգստյան տների, հիվանդանոցի, դպրոցի, մանկապարտեզի, գործարանի՝ Վիսբադեն, Մայնց, Վորմս, Բիμեսհայմ, Մայսենհայմ և այլուր կառուցվելիք շինությունների նախագծերի հեղինակ, համահեղինակ, շինարարության ղեկավար։ Մասնակցել է Գերմանիայում կառուցվելիք օբյեկտների համար հայտարարված մրցույթներին, այդ թվում՝ 1965 թ. Բեռլինում կառուցվելիք թանգարանի մրցույթին՝ շահելով առաջին աստիճան։ 1967 թ. Մյունխենում կառուցվելիք նոր պատկերասրահի համար հայտարարված համագերմանական մրցույթի իր նախագիծը՝ լավագույնների թվում հրապարակվել է «Գերմանիայի շինարարական թերթ»-ի 1967 թ. հունիսի 1-ի համարում։ Մայնցի Մայր տաճարի՝ իր մատիտանկարը ցուցադրվել է երկրի տարμեր վայրերում։ Նա եղել է Ռայնլանդ Ֆալսի և Հեսենի ճարտարապետների պալատների անդամ ։
Որպես Հեսենի և Հայաստանի հուշարձանների փրկության կոմիտեի գերմանական մասնաճյուղի փոխնախագահ, շատ ջանքեր է թափել երկրաշարժից տուժած Ամբերդի և Մակարավանքի վերանորոգման համար։ Անցած դարի 90-ական թվականներին եղել է նաև Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարության խորհրդականը Գերմանիայում, աշխատանքներ էր թափում, որպեսզի Հայաստանը Գերմանիայի հետ տնտեսական համագործակցության ծրագրեր մշակի ։
«Հռենոսի և Արաքսի միջև» գրքում նշված է, երբ Բերքյանը 1957 թ. Գերմանիա է եկել, նկատել է, որ գերմանացիները հայերի և Հայաստանի մասին կամ չեն իմացել, կամ էլ այդ իմացածը` հեռու ճշմարտությունից։ Իհարկե, բացառություն են կազմում առանձին մտավորականներ, ինչպես նաև՝ կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների առաջնորդներ։
Անցած դարի 60-ական թվականներին Բերքյանը՝ Մյունխենի մի քանի հայ ուսանողների հետ հիմնադրում է «Հայ ուսանողների միություն»։ Նպատակը՝ տեղացիներին իրազեկել Հայաստանի մասին։ Ինքը մի քանի անգամ Հայաստանի մասին բանախոսություններով հանդես է եկել ուսանողների առաջ։ Հետագայում Հայ ուսանողների միություն է ստեղծում նաև Ախընում։ Այստեղ միմյանց թևթիկունք են եղել ճարտարապետական բաժնի ուսանող Արմեն Հախնազարյանը։ Հետագայում մեծ բարեկամություն էր հաստատվել Բերքյանի և դոկտոր Արմեն Հախնազարյանի միջև։ Միմյանց հասցեագրած նամակներից գիտեմ, որ հետագայում Արմեն Հախնազարյանը Բեյրութ է մեկնում, ծանոթանում Արայի հայրիկին, ազգականներին, հիացած էր ընդունելությունից: Իսկ Արան էլ իր հերթին Պարսկաստան է մեկնում, ծանոթանում Արմենի հորը՝ Հովհաննես Հախնազարյանին, ով ծնունդով Գողթան գավառից էր, այդ մասին գիրք էր գրել «Գողթան Գավառ», հոր մահից հետո Արմեն Հախնազարյանը հրատարակեց:
1965 թ. Բերքյանը և երկու ուսանողներ (ըստ արխիվի՝ Արմեն Հախնազարյանը և Վազգեն Խուդավերդյանը) կազմակերպում են նամակ-ակցիա՝ գերմանական մամուլին և տեղացիներին իրազեկելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին, որը կատարեցին երիտթուրքերը, ցեղասպանություն, որին զոհ դարձան մեր ժողովրդի 1,5 մլն զավակներ։ Նամակին կցում են Մայնցի համալսարանի դասախոս, դոկտոր-պրոֆեսոր Անտոն Հիլքմանի՝ հայկական ցեղասպանության մասին հոդվածը (10 էջ), որը լույս էր տեսել Քյոլնի «Begegnung» ամսագրում։ Այդ հոդվածից 300 օրինակ առանձնատիպի տեսքով ուղարկում են Գերմանիայի թերթերի, ամսագրերի խմբագրություններին, հրատարակչություններին, անվանի քաղաքական, մշակութային գործիչներին, եկեղեցական առաջնորդներին։ Այդ ամենի արձագանքը պահվում Արա Բերքյանի արխիվում։ Արդյունքը լինում է այն, որ Frankfurter Allgemeine Zeitung, Die Welt թերթերը հրապարակում են հոդվածներ ցեղասպանության մասին, նաև Բերքյանի հոդվածը՝ «Հայ ժողովրդի մահուղին» լույս է տեսնում «Aachener Volkszeitung» թերթի 1965-ի մայիսի 17-ի համարում։ Այդ ակցիայից 40 տարի հետո միայն գերմանական բունդեսթագը քննարկեց հայկական կոտորածների և տեղահանությունների մասին հարցը, ցավոք որպես գենոցիդ դեռ չի ճանաչել։
Քաջատեղյակ լինելով գերմանական մշակույթին ու արվեստին, μայց Բերքյանի սիրտը լցված էր Հայաստանով, հայկական էությամբ։ Հայաստանը՝ չտեսած, իրեն հայաստանցի էր համարում:
Ամենից առաջ հայ մշակույթի և արվեստի դեսպանն էր Արա Բերքյանը, ազգային ոգին արթուն պահող մարդ։ Այդ խնդիրն այնքան էլ հեշտ չէր իրականացնել Գերմանիայում անցած դարի 60-ական թվականներին։ Չկային այսօրվա կառույցները՝ միություններ, դեսպանատուն և այլն։ Իսկ հայության ճնշող մեծամասնությունը գաղթել էր Թուրքիայից, որտեղ զրկված էր եղել մայրենի լեզվին հաղորդակից լինելու հնարավորությունից։ Ընդամենը հինգ հազար հայերն էլ ցրված էին երկրով մեկ։ Հայրենակիցների մոտ հայկական ոգին արթնացնել,
Նրանց մոտեցնել հայ ակունքներին, վերստին նորոգել հայ գերմանական հարաբերությունները, սա է եղել Արա Բերքյանի կյանքի հիմնական նպատակը։
Վերոհիշյալ խնդիրների կոորդինացմանը, ինչպես նաև Հայաստանի հետ մշակութային կապերի ամրապնդմանը թեև մեծապես կօգներ՝ Գերմանա-Հայկական Ընկերության վերաբացումը: Այն հիմնադրվել էր 1914 թ. հայ ժողովրդի մեծ բարեկամ ու նվիրյալ Յ. Լեփսիուսի կողմից, սակայն այդ ընկերությունը լուծարվել էր 1956 թ.։ Ընկերության վերաբացման գաղափարն էլ 60-ական թվականներին առաջինը ծնվեց Արա Բերքյանի մեջ։ Փնտրել, գտել էր ընկերության նախկին անդամներից Բեռլինի ազատ համալսարանի դասախոս Պ. Ֆրունջյանին, Ալֆրեդ Մուրադյանին, ընկերության վերջին նախագահ, դոկտոր Պ. Ռոհրբախի տղաներին և ուրիշների։ Շատերը միայն պրոբլեմներ են տեսել այդ գործում։ Պայքարող մարտիկի համառությամբ Ա. Բերքյանը հաղթահարել է այդ ճանապարհի բազում խոչընդոտներ։ Այս գործում նրան օգնել և քաջալերել է Մայնցի համալսարանի պրոֆեսոր Անտոն Հիլքմանը, նրա խորհրդով էլ կապ է ստեղծել 60-ականներին Արևմտյան Գերմանիայի պետական քարտուղար դոկտոր Հանս Գլոμկեի հետ։ Նրանց հետ հետագայում անձնական հարաμերություն էր ունեցել։ Հիացած էր Գլոբկեի՝ Հայաստանի մասին գրքերով և հայկական դրամների հավաքածուով։ Հետագայում Հիլքմանի և Գլոբկեի մասին մահախոսականներ էր գրել Բեյրութի «Ազդակ» թերթում։
Ի վերջո, Հայդելբերգի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Հայերի ջերմ աջակցությամբ 1972 թ. վերաբացվել է Գերմանա-հայկական ընկերությունը, նախագահ է ընտրվել պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայերը։ Բերքյանը ընտրվել է ընկերության գանձապահ, հետագայում՝ փոխնախագահ։ Այս գործում իրեն աջակցել են նաև հայ երիտասարդներ վերապատվելի Ջեյմս Գառնուզյանը, Արմեն Հախնազարյանը, Ալֆրեդ Մուրադյանը և ուրիշներ։
1989 թ. Գերմանա-հայկական ընկերության 75-ամյակի հանդիսությանը Ա. Բերքյանին շնորհվել է Ընկերության պատվավոր անդամի կոչում՝ Ընկերությանը նոր կյանք պարգևելու գործում իր նախաձեռնության, իր առանձնահատուկ ծառայությունների, հայ ժողովրդի պատմության ու մշակույթի մասին իր ելույթների, հրապարակումների, երկու ժողովուրդների միջև փոխճանաչում ստեղծելու համար։ Պատվավոր անդամի կոչում է շնորհվել և պրոֆեսոր Ֆ. Հայերին։
-Արա Բերքյանը գերմանա-հայկական ընկերության հոգին էր, ինչպես նաև Գերմանիայում հայկական տեղեկատու բյուրոն, հայկական հարցերի իրավասու բանախոսը,- հետագայում Բերքյանի մահախոսականում այսպես էր գրել պրոֆեսոր Ֆ. Հայերը («Հա-գերմանական թղթակցություն» 83, 1994)։
... «Այդ երեք անձնավորություններին՝ Ֆ. Հայերին, Արա Բերքյանին և Սեդա Մանգելսեն-Մուրադյանին շնորհակալություն, որ Գերմանա-Հայկական ընկերությունը, հատկապես նրա օրգան «Հայ-գերմանական թղթակցությունը» հաղթահարեցին սկզբնական դժվարությունները։ Երեքն էլ չեն ապրում ներկայումս, բայց Ընկերությունը և նրա օրգան թղթակցություն հարատևեցին, իսկ վերջինս ներկայումս մեծ հանդեսի չափսերով է հրատարակվում»,-գրել էր Էմանուել Սեվրուգյանը պրոֆեսոր Հայերի մահախոսականում (Հայ-գերմանական թղթակցության 2005 թվի 127/128 համարում)։
Շատ են այն հայանպաստ աշխատանքները Գերմանիայում, որոնց նախաձեռնողն ու անդրանիկ ղեկավարն է եղել Արա Բերքյանը. ինչպես վերևում նշվեց, նա եղել է Մյունխենի, Ախընի հայ ուսանողների միության հիմնադիրներից, Հեսսենի հայ մշակութային միության հիմնադիրներից, վարչության առաջին նախագահ, Մայնցի հայկական համայնքի նախագահ։ Գերմանահայ գաղութին լրատվության նպատակով, Ա. Բերքյանի ջանքերով լույս է ընծայվել «Հայ-գերմանական թղթակցություն» հանդեսը, որի խմբագիրն է եղել երկու անգամ, հարյուրավոր հոդվածներ հրապարակել այնտեղ։ Նրա ջանքերով լույս ընծայվեց Մայնցի հայկական համայնքի «Բանբեր»-ը, որը ցավոք իր մահից հետո դադարեց լույս տեսնելուց։
Այն տարիներին հայկական կյանքի երակը սկսել է բուռն μաμախել գերմանական հողում. անցկացվել են հայկական մշակույթի շաμաթներ, հայ արվեստին նվիրված ցուցահանդեսներ, տոներ, հանդիպումներ՝ հայրենիքի և սփյուռքի մշակույթի գործիչներ հետ, ինքը եղել է այդ ամենի նախաձեռնողը, կազմակերպիչը, թարգմանն ու բանախոսը։
Այս ամենը հետագայում նա ամμողջացրել, ի մի է μերել և հեղինակակից Էննո Մայերի հետ մաս դարձրել «Հռենոսի և Արաքսի միջև կամ 900 տարվա գերմանա-հայկական հարաբերությունները» գրքին, որը լույս է տեսել 1988 թ.։ Այն մեծ արձագանք գտավ ինչպես արտասահմանում, այնպես էլ հայրենի իրականության մեջ։ Ոգևորված վերածնված հայրենիքով և գրքի արձագանքներով, հեղինակը ցանկանում էր այն լրացնել և վերահրատարակել, նաև հայերեն թարգմանել։
Բերքյանին հասցեագրած 1988 թ. մի նամակում Գարեգին Բ Կաթողիկոսը Մեծի տանն Կիլիկիոյ, հետագայում Ամենայն Հայոց Կաթողիկոս, նշել էր. «Սիրելի Արա, Անհունօրեն ուրախ ենք եւ մեծապես կը գնահատենք Ձեր հարատեւ եւ անխոնջ աշխատանքը՝ Հայ-Գերմանական յարաμերութեան ուսումնասիրման եւ զարգացման տեսակէտէն։ Խորապես հրճուեցանք՝ տեսնելով Ձեր հրատարակած գիրքը՝ «Zwischen Rhein und Arax»...Վստահ ենք, որ հայագիտութեան մեջ կարեւոր ներդրում մըն է Ձեր աշխատանքը։ Ապահովաբար անիկա մեծապես պիտի նպաստէ Հայ եւ Գերմանացի ժողովուրդներու ճշգրիտ եւ հարազատ փոխ-ճանաչման եւ բարեկամական յարաբերություններու զարգացման...Մենք ուրախ պիտի ըլլանք այս գիրքին հայերէն թարգմանությունը տպուած տեսնելով Անթիլիասի մեր տպարանին մէջ... Մնամք սիրոյ ողջույնիւ եւ օրհնութեամբ Աղօթարար Գարեգին Բ. Կաթողիկոս Մեծի տան Կիլիկիո»։
Այդ գրքի մի քանի գլուխներ՝ Աշոտ Հայրունու և Աշոտ Ալեքսանյանի թարգմանությամբ լուս են տեսել Հայաստանի մամուլում։ Ինքս եմ ձեռնամուխ եղել գրքի թարգմանությանը։
Բերքյան հարենասերին կարող է բնութագրել Հեսենի հայ մշակութային միության 1969 թ. Ավարայրի ճակատամարտին նվիրված հուշ երեկոյի իր իսկ μանախոսության մի փոքրիկ հատվածը. «... Հոգ չէ, թե մեր քաղաքական անկախությունը որոշ շրջանների ընթացքին կորսնցուցած ենք։ Հոգ չէ, թէ մեր արիւնը նվաճողները շատ եղան, կարեւորն այն է, սակայն, որ մենք մնացինք, մեր մշակոյթը մնաց, մեր կրոնը մնաց, եւ, մանավանդ, մեր հայրենիքը միշտ Հայաստան կկոչուի։ Եւ պիտի կոչուի Հայաստան։ Անգամ, եթէ հուշարձանները կործանեցին, լեռների, գետերի, լճերի անունները փոխեցին, միեւնույն է, Հայաստանն անկործանելի է եւ մեր անկախութիւնը վաղ թէ ուշ կլինի»։ Նրա մարգարեաբար հնչեցրած խոսքերը իրականացան։
Նրա ազգանվեր վարքը լավ կարող է բնութագրել իր իսկ նամակը՝ 1993 թ. ուղղված Քյոլնի Առաջնորդարանին (թեև նա ամեն ինչ անում էր հայրենակիցներին հայ լեզվին ու հավատքին մոտ պահելու), . «... Անշուշտ, թէ մենք ալ կուզենք նոր կազմակերպւող Առաջնորդարան մը հաստատ հիմերու վրայ տեսնել։ Սակայն առաջնութեան հարց մը կայ. այս դժուար օրերուն, երբ հայկական պետութեան գոյութիւնն իսկ վտանգուած է եւ հրատապ օգնութեան պէտք ունի, մենք կը ձգտինք կարելի եղածին չափ մեր մասնակցութիւնը բերել, որպէս կայանայ մեր անկախ պետութիւնը, թէեւ նա (մեր օգնութիւնը) մեկ կաթիլ է մեծ ծովուն մէջ։ Մենք համոզուած ենք, որ առանց Մայնցի համայնքի, առանց գերմանահայ գաղութի հայ ազգը կարող է շարունակել իր կեանքը, բայց առանց Հայաստանի Հանրապետութեան եւ առանց ազատ Արցախի, մենք՝ սփիւռքահայութիւնը ծովը նետուած տաշեղի կը նմանինք, ուրիշ խօսքով, թափառական ժողովրդի նման առանց Հայրենիք կը մնանք»։ Այս էր նաև պատճառը, որ նրա մահվան սգո արարողությանը Մայնցում, առաջնորդարանը թույլ չտվեց քահանա մասնակցի։ Բայց թաղման արարողությունը Փարիզում կատարել է բարձրաշնորհ Տ. Գյուտ Արքեպիսկոպոս Նագգաշյանը, Եվրոպայի Հայոց կաթողիկոսական պատվիրակ և Փարիզի Հայոց առաջնորդ։
Ճակատագրի կամոք, Ա. Բերքյանը ծնվել էր Հայաստանից հեռու, բայց Հայաստան երկրի սերը բուռն էր արմատավորվել նրա մեջ։ Այդ սերը նրան 1968-ից շարունակ Հայրենիք էր բերում։ Այստեղ մոտիկից ծանոթացել էր ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանին, հետագայում շատ ջերմ բարեկամություն էր հաստատվել երկուսի միջև, որը տեևեց քառորդ դար։ Ա. Բերքյանը հոգևոր հոր նման էր սիրում սիրելի ակադեմիկոսին, այդ սիրով են լցված 25 տարիներին միմյանց հասցեագրած նամակները։ Վարազդատ Հարությունյանը իր «Արվեստակից ժամանակակիցներս» գրքում (Երևան, 2001) «Հայրենիքից հեռու, հայրենիքը՝ սրտում» այսպես է վերնագրել Բերքյանին նվիրած հոդվածը, որտեղ գրում է... « Հարազատ ժողովրդի ճարտարապետության ժառանգության ուսումնասիրման տենչը 1968-ից ի նրան Հայաստան բերեց։ Ծանոթացանք, հայտնեց, որ զբաղված է միջնադարյան Հայաստանի բերդերի և ամրաշինական արվեստի ուսումնասիրմամբ, խնդրեց խորհրդատու լինել, ծանոթացնել Հայաստանում գտնվող մի քանի բերդերի։ Արայի հետ բարձրացանք լեռները, եղանք Ամբերդում, Բջնիում, Սմբատաբերդում։ Նյութերի հարուստ պաշարով մեկնեց Բերքյանը։ Իմացա, որ հայցել է դոկտորի աստիճան, թեման ընտրելով` «Միջնադարյան Հայաստանի ամրաշինությունը», ապա այն հրատարակեց որպես մենագրություն...
«...Արա Բերքյանին հանդիպում էի ոչ միայն Հայաստանում, այլև հայ արվեստին նվիրված միջազգային գիտաժողովներում, ավելի շատ՝ Իտալիայում։ Այդպիսի մի գիտաժողովում 1988-ին Վենետիկում նա ելույթ ունեցավ ոմանց տարօրինակ թվացող թեմայով՝ հայ վարպետների մասնակցությունը Գերմանիայի որոշ հուշարձանների կառուցմանը։ Որպես ապացույց, նա խնամքով հավաքել էր քարերի վրա հայ վարպետների թողած նշումները, նաև հայերեն տառաձևերը»։
Այդ մասին պրոֆեսոր Արմեն Զարյանը մի նամակումՆ (22.02.1989) նշում է. «Սիրելի Արա Բերքյան. Օրերս ստացա ձեր ուղարկած գիրքը Վալտեր Նիսի հեղինակությամբ (խոսքը Walter Niess, Romanische Steinmetzzeichen der Stauferburgen Buedingen und Gelnhausen, 1988 գրքի մասին է ԼԲԱ)։ Գոհունակությամμ շնորհավորում եմ Ձեզ, քանի որ պատճառ հանդիսացաք կենտրոնական Եվրոպայում գործած քարտաշ վարպետների ներկայությանը ու նրանց մասնակցությանը տարμեր տիպի շինություններում նոր փաստերով ապացուցված լինելու... Նշանների փաստն անժխտելի է և μացահայտում է վարպետի ազգությունը և իր կարողությունների աստիճանը։ Ինչ մնում է Ձեզ՝ մնում է սրտագին շնորհակալություն հայտնել... Լավագույն մաղթանքներով Արմեն Զարյան..»։
Նա ոչ միայն պեղում, դարերի խորքից դուրս էր բերում հայոց պատմության, ճարտարապետության կամ հայ-գերմանական առնչությունների չլուսաբանված էջերը, այլև զգոն, ուշադիր հետևում էր օտարալեզու մամուլում հայ մշակույթի մասին սպրդող թյուր տեղեկություններին և անհապաղ արձագանքում։ Վարազդատ Հարությունյանին հղած մի նամակում հայտնել էր, որ Էդիտ Նոյμաուերի վրացական ճարտարապետությանը նվիրված գրքում նենգափոխված են հայ վրացական ճարտարապետության առնչությունները։ Քմահաճորեն փոխված են հայկական վաղմիջնադարյան Արուճի և Թալինի Մեծ տաճարի թվագրությունները՝ 7-րդ դարից փոխադրելով 9-10–րդ դարեր։ Արա Բերքյանը ճշմարտությամբ զինված հանդես եկավ, պահանջելով հեղինակից իր խոսքն ասի։ Հեղինակը խոստովանել, որ դա կատարել է խորհրդատու վրացի գիտնականների թելադրությամμ։
Նա քննադատական նմանատիպ գրախոսություն է տպագրել նաև Ուլրիխ Բոքի «Հայկական ճարտարապետություն» գրքում տեղ գտած հայկական ճարտարապետության փաստերի աղավաղման դեմ՝ «Հանդես ամսօրյաի» 1988-ի հունվար-դեկտեմբեր պրակում։
Մեկ այլ օրինակ. Փարիզաբնակ Ալեքսան Պերեճեքելեանին 1981 թ հղած նամակում նշում է. «Շնորհակալություն Արշիլ Կորքիի մասին Ձեր ուղարկած յօդուածներու համար, որոնք մեծ հետաքրքրութեամμ կարդացի։ Յուզիչ գտայ Կորքիի հայրենասիրութիւնը... Ներփակ կուղարկեմ Ձեզի յօդվուած մը Guggenheim-ի թանգարանի ցուցահանդեսի մասին, որ գրած էր Werner Spies, Գերմանիոյ մեծագույն քննադատներեն մեկը, Frankfurter Allgemeine Zeitung-ին մէջ։ Spies-են խիստ նեղվեցայ, որովհետև Կորքիի մասին գրած էր «ընդօրինակող մը եղած է»: Այս անգամ ես զինքը խստորեն քննադատեցի նամակով մը եւ նամակս սիրով հրապարակեցին Frankfurter Allgemeine Zeitungin մեջ...»։
Նրան բնութագրող մեկ ուրիշ փաստ ևս. Վենետիկի Մխիթարյան ուխտի հայր, պրոֆեսոր Պողոս Լևոն Զեքիյանին՝ 1980 թ. փետրվարի 28-ին հղած նամակում նշում է. «Վերջերս Համբուրգի մեջ աճուրդի ծախվեցաւ Հակոբ Ջուղայեցու 7 ծանոթ գործերեն մեկը։ Ես ուշ տեղեկացայ այս մասին, μայց անմիջապես Ամերիկա գրեցի, որպեսզի մեծահարուստ ամերիկահայ մը գիրքը գն»: Ըստ արխիվի, գիրքը վաճառվել էր 340.000 ԴՄ։
Եթե մարդ ձեռքը վերցնի «Հայ-գերմանական թղթակցության» հին համարները, գրեթե բոլոր համարներում կհանդիպի Արա Բերքյանի զայրույթով պատասխանները հասցեագրած Spiegel-in, Sternin, GEO-in, ARD-in, ZDF-in` հակահայկական հոդվածների և հաղուրդումների հետ կապված։ Նաև իր արխիվն է հարուստ նման նամակներով, որոնք հաստատում են Բերքյանի մեծ սերը, նվիրվածությունը Հայաստան երկրի նկատմամբ։
Այնպիսին էր μնավորությամբ, որ չէր քաշվի կամ ամաչի ճշմարտությունը երեսին ասել և օμյեկտիվ քննադատել, քաջ իմանալով, որ դա կարող է անձնական վնաս հասցնել։ Վերևում արդեն մեկ օրինակ բերեցի, որը հաստատում է ասածս։
Այսպես կարելի բազում օրինակներ բերել նրա ազգանվեր անձը բնութագրող։
Նկատել էր, որ իր դոկտորական աշխատանքը վաճառվում է «սև շուկայում», դրա համար որոշել էր ընդարձակել այն, նոր հրատարակել։ Բազում տարիների տքնաջան աշխատանք թափեց նոր գրքի վրա։ Դոկտորական մենագրության 38 «շերդերի և վանքերի փոխարեն, նոր գիրքը ընդգրկում է 64 բերդեր և վանքեր։ Նոր բաժին է ներկայացված Կիլիկայի ամրաշինությունը։ Ցավոք վաղահաս մահը (1994) ձեռքից վերցրեց գրիչը և այդ ծավալուն՝ «Հայաստանի բերդեր և ամրացված վանքեր» գրքի ձեռագիրը մնաց սեղանին։
Այն պետք է համալրվեր գծագրերով, լուսանկարներով, որը ինքը չհասցրեց անել։ Ներկայումս ձեռագրի մեկ օրինակ գտնվում է դոկտոր-պրոֆեսոր Հ. Հոֆրիշտերի (Կայսերսլաուտերն) մոտ։ Նա եզրակացություն է գրել գրքի մասին, ըստ որի պետք է ձեռագիրը արդիականացվի։
Մեր ծանոթությունը տեղի ունեցավ մեր տանը: 1989թ. հոկտեմբերի 5-ին, գերմանական պատվիրակության հետ՝ օգնելու նպատակով եկել էր Հայաստան։ Այդ օրը այցելել էր աղետի գոտի՝ Գյումրի, Սպիտակ: Արային՝ իր մեքենայով ուղեկցել էր ինձ մտերիմ ընկեր, շատ ճանաչված փորձարկող օդաչու Վալենտին Նազարյանը, այն տարիներին աշխատում էր Հայկական ավիաուղիների տնօրեն, հետագայում նա աշխատեց Նիժնի Նովգորոդի միջազգային օդանավակայանի գլխավոր դիրեկտոր:
1989-ի հոկտեմբերի 5-ի այն օրը, Սպիտակից-Երևան մեկնելիս Վալենտինը հարցնում է,- Արա ջան, կուզե՞ս գավաթ մը սուրճ խմել։ Արան շուրջբոլորը կնայե,- է, Վալենտին ջան, հոս ճամփուն վրա ոչ սրճարան, ոչ ռեստորան կա, ու՞ր կըրնանք սուրճ խմել։ - Հոգ մի ընէ Արա ջան, -ասում է Վալենտինը,- Գեղարոտում մի շատ լավ ընկերուհի ունեմ։ -Առանց հեռաձայնելու ինչպե՞ս կըլլա,- կմտահոգվի Արան։ Ամուսնությունից հետո իմացա, որ նա և' համեստ էր, և' գերմանական μնավորության գծեր էր ձեռք բերել՝ ինչպե՞ս հյուր գնալ՝ առանց տեղյակ պահելու։ Ուրեմն, 1989-ի հոկտեմբերի 5-ին մեքենան կանգնեց իմ հայրական տան բակում։ Մարիետա հարսը ներսից նկատեց,- վա՛յ, Լիզ, Վալենտինը՝ մի անծանոթ մարդու հետ։ Դու րս եկա, Վալենտինին ողջագուրվեցի, Արային ծանոթացա։ Անունը ծանոթ էր մամուլից:
Գավաթ մը սուրճը դարձավ մեծ հյուրասիրություն։ Ես ու Վալենտինը ոգևորված քննարկեցինք Հայաստանի՝ այն տարիների կացությունը։ Արան համեստորեն լռում էր։ Ես ոգևորված պատմեցի Արցախ հասցրած օգնությունների մասին, որպես Արցախին օգնող հանձնախմբի, որպես կանանց շրջանային խորհրդի նախագահ: Եվ օգնություններն էի Լենինականից հասցնում Արցախ և կոչով դիմել էի շրջանի կանանց ու մայրերին, որ մամիկները μրդյա գուլպաներով, ձեռնոցներով օգնեն Արցախի ազատամարտիկներին։ Դրանց որոշ մասն էլ հասցնում էի գրողների միություն, բանաստեղծուհի Մետաքսեն էր այնտեղ տնօրինում, Արցախ հասցնելու։ Այնպես ոգևորված եմ պատմել, որ Արան հիացած է վերադարձել։ Հետագայում կատակով նշեց. – Հոգիս այն օրը Մարգարետ Թեթչերի տպավորություն ձգեցիր վրաս:
Վալենտին Նազարյանը Արային ծանոթացել էր ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի տանը: Առաջին հանդիպիպումից հետո, մեր տնից Երևան մեկնելիս Արան հարցում է արել. –Վալենտին, դուն ադ շեկ աղջկան ընկերն ե՞ս: Վալենտինը պատասխանել է.-այո Արա ջան, մտերիմ ընկերը: -Ադ աղջկան կռնամ հեռաձանի՞լ:
Գրեթե ամեն օր զանգահարում էր, Արան, այն տարիների համար շատ թանկ հաճույք էր Գերմանիայից Հայաստան հեռաձայնելը:
Հաջորդ տարին կրկին եկավ Արան, Վալենտինին խնդրել էր ինձ հանդիպել: Սիրով համաձայնեցի, առանց իմանալու իր մտադրության մասին: Եկավ և ամուսնության առաջարկ արեց։ -Հայաստանից և հարազատներից հեռու ինձ չեմ պատկերացնում,- ասացի։ Արան մի քանի ժամ մնաց Գեղարոտում, երկար զրուցեցինք, բարձրացանք սար, քայլեցինք գյուղում: Իսկ առանց լեզուն տիրապետելու ի՞նչ պիտի անեմ Գերմանիայում: Հոգ մի ընե, լեզուն կըռնաս սորվիլ:
Արտասահմնաներում շատ եմ եղել,- ասացի,- երեք շաμաթից հետո կարոտը խեղդում է։ Իմ ամենաերկար μացակայությունը եղել է Բաքվի ուսումնառության ժամանակը, μայց տարին մի քանի անգամ տուն էի գալիս: Եթե դա է պատճառը,- հորդորեց Արան,- ես մեկ-երկու տարի հետո Հայրենիք կվերադառնամ, կուզեմ գործնական մասնակցություն բերել անկախացած հայրենիքի կերտմանը։
Իր մի նամակում նշում էր. «Յարգելի եւ սիրելի Լիզա, հազիւ թէ վերադարձայ տուն, Հայրենիքի կարօտը նորեն արթնցաւ մէջս, իսկ զգացումներուս մասին Ձեզի հանդեպ, ըսեմ միայն որ Ձեր հրապուրիչ անձը իմ վրաս հզօր ազդեցութիւն ըրած է առաջին օրէն, երμ երջանկութիւնը ունեցայ Ձեզի ծանօթանալու...»։
1991 թ. Արայի հրավերքով՝ ես ու Վալենտինի կինը մեկնեցինք Արևմտյան Գերմանիա, հյուր եղանք Արային։ Ապրեցինք Արայի տանը, որը հետագայում պիտի դառնար մեր տունը։ Արան, թեև աշխատում էր, μայց ժամանակ գտավ մեզ՝ Վիսμադենը, մոտակա քաղաքներն ու թանգարանները, Հռենոսի գեղեցիկ գավառը՝ իր հայտնի խաղողի այգիներով, Գյոթեի ու Բեթովենի տուն թանգարանները՝ Ֆրանկֆուրտում և Բոննում ցույց տալու։ Սքանչացա մարդկային ձեռքի հրաշակերտումներով, μայց կրկին Հայաստան վերադարձա։
Մի քանի ամիս հետո Արան կրկին եկավ, հանդիպեսինք մեր տանը, երկար զրուցեցինք, ընդունեցի Արայի առաջարկը։
1992 թ. մայիսի երկուսին ամուսնացանք և նույն թվականին, հուլիսի 15-ին՝ Մոսկվայով մեկնեցի Գերմանիա:
Հաջորդ օրերին Արան շարունակեց իր կյանքի նախկին ռիթմը. աշխատում էր Վիեսբադենի քաղաքապետարանում ճարտարապետ: Աշխատավայրը տանից հեռու չէր, հաճախ ոտքով էր գործի մեկնում: Մեծ սեր ուներ հրաձգության հետ, մասնակցել էր բազում մրցումների՝ 2-րդ, 3-րդ տեղեր շահել ( Բեյրութի համալսարանում սովորելիս՝ նույն սպորտաձևով բազմից ոսկե մեդալներ էր շահել), հաճախ հրացանները վերցնում էր հետը, մեկնում Մայնցի հրաձգարան, միության անդամ էր: Իսկ տանն էլ աշխատում էր իր անավարտ՝ «Հայաստանի բերդեր և ամրացված վանքեր» գրքի վրա:
Ինքը նաև Մայնցի հայկական համայնքի նախագահն էր, շաբաթ կամ կիրակի օրերին էլ համայնքում էր լինում: Կարճ ժամանակ հետո, ես էլ միացա ամուսնուս՝ վարժուհին էի, համայնքի հայ հերեխաներին հայոց լեզու էի ուսուցանում, որը սիրով, հոգու պահանջով էի անում, դրանից հոգեկան մեծ բավականություն էի ստանում։
Արայի հետ Համայնքի թերթ՝ գերմաներեն, հայերեն լեզուներով հրատարակցինք, իսկ 1994 թ. համար պետք է շարունակեինք մեր հայանպաստ գործերը, մշակութային ձեռնարկները։
Այն օրը՝ 1994-ի փետրվարի 5-ին Արան աշխատեց անավարտ գրքի վրա։ Երեկոյան յոթին զանգահարեց ծանոթ՝ գերմանուհի փաստաբանին՝ ընկերոջ՝ Շավարշ Հովասափյանի կինն է Մարիանան, ինքս էլ եմ ճանաչում։ Մի թիֆլիսահայ երիտասարդի հարցով կես ժամից ավելի խոսեց Մարիանայի հետ։ Ուզում էր օգնել՝ Գերմանիայում մնալու խնդրով: Թեև ինքը վճռական դեմ էր, որ հայերը Հայաստանըլ լքում էն և իր այս դիրքորոշումը առանձին հայեր վատ էին ընդունում: Բայց Թիֆլիսում արդեն սկսվել էին ազգամիջյան կոնֆլիկտները: Հետո ընթրեցինք, մի քիչ հեռուստացույց դիտեց, ժամը իննի կողմերը ասաց.-հոգիս, չե՞ս նեղվի, եթե ես պառկեմ, բայց էգուր մի քիչ մոբիլատ շփե մեջքիս աջկողմը, կցավի։ Մոμիլատով (ցավազրկող քսուկ) շփեցի։ Արան պառկեց, ես հյուրասենյակում հեռուստացույց էի դիտում։ Կես ժամ հետո Արան վեր կացավ, զուգարանից՝ ննջարան վերադարձը չհասավ, միջանցքում ընկավ։ Վազեցի մոտը, -Արա, ի՞նչ պատահեց։ Արան չէր խոսում, մի կերպ μերանը μացեցի, լեզուն դուրս քաշեցի, շունչ տվեցի բերանովս, ճչում եմ, Արաաա. Մի բառ միայն՝ Լիզա՜։ Ի՞նչ էր ուզում ասել։ Դուռը μացեցի, օգնություն ձանեցի, վազեցի հեռախոսի մոտ՝ շտապ օգնություն զանգեցի։ Հարևաններն էլ էի զանգահարել։ Մի քանի րոպեից եկավ շտապօգնության մեքենան։ Նրանք էլ իրենց հերթին սրտաբաններ հրավիրեցին։ Բժիշկների շատ ջանքեր թափեցին, բայց երկու ժամ հետո դադարեց բաբախելուց Արա Բերքյանի սիրտը:
Այսպես կարճ տևեց մեր ընտանեկան երջանկությունը...
1994թ. փետրվարի 5-ին վաղաժամ մահը կտրեց Բերքյանի կյանքի թելը։ Թաղվել է Փարիզում, քրոջ՝ Սեդայի ընտանեկան գերեզմանոցում։
...1993 թ. ապրիլին Արա Բերքյանը վերջին անգամ Հայաստան այցելեց: Առաջին անգամ եղավ Արցախում, որի պատմության, ճարտարապետական հուշարձանների մասին հրաշալի գիտեր, այդ մասին հաճախ ելույթներ էր ունենում գերմանական մամուլում։ Այդ անգամ Մայնցի հայկական համայնքի օգնությունն էր տարել։ Եղավ Ստեփանակերտում, Գանձասարում, Շուշիում և այլուր, հանդիպեց Գեորգի Պետրոսյանին (նախագահի պաշտոնակատար էր) և արցախցիներին։ Արցախի հանդիպումների ժամանակ, տեղացիներից մեկը զարմացած. – Ոչ մի կույր աշուղ իր սազի լարերի տեղը այնպես չգիտի, ինչպես Արան Արցախի հուշարձանների տեղը:
Արցախ մեկնելիս մեզ հետ էր նաև լրագրող Տանյա Թանդիլյանը, վերադարձին խնդրեց խմբագրություն անցնենք: «Հայաստան» թերթի խմբագրութունում Արայի հետ երկար զրուցեց նաև ճանաչված արձակագիր Հրաչյա Մաթևոսյանը: Ոգևորված նշեց Արան, որ Հայաստանը չտեսած՝ միշտ ինձ հայաստանցի եմ համարել, Արցախը չտեսած միշտ ինձ արցախցի եմ համարել: Երկու-երեք տարի հետո Գերմանիայում գործ չեմ ունենա, կիսատներս կավարտեմ, նորերը կսկսեմ Շուշիում: Արցախի մեջ արժե ապրել, Արցախի համար արժե մեռնել: Այդ զրույցը՝ հետո՝ «Նրա սիրտը Շուշիում էր», Երանի՜ այսպես եկող-գնացողներին«« վերնագրերով Հրաչյա Մաթևոսյանի գունագեղ գրչով հոդվածներ դարձան, որոնք հրապարակվեցին «Հայաստան» և «Լրագիր» թերթերում, ինչպես նաև՝ «Ոսկեմատյան Դրմբոն» գրքում: Հրաչյա Մաթևոսյանը նշել էր.-Արա Բերքյանը Արցախը գիտեր մինչև ուղն ու ծուծը՝ գիտեր անգիր: Ճանաչում էր ամեն վանք ու մատուռ, գիտեր հազար պատմություն, երկյուղով էր տալիս դարեր առաջ ապրած շինարարի, իշխանի, մելիքի անունները:
Հիացած Արցախի մարդկանցով, բնությամբ ու ճարտարապետական հուշարձաններով, «Արցախ» թերթին տված հարցազրույցում նաև նշեց. «Թերեւս երկու-երեք տարի հետո վերջնականապես կգամ Արցախ։ Եթե արցախցիներն ինձ ընդունեն՝ կդառնամ շուշեցի։ Կնախանձեմ Շուշիում ապրողներին»։ Օրեր ու ամիսներ չէր կարողանում կտրվել Արցախյան տպավորություններից: Մի օր էլ դիմեց ինձ. -Հոգիս, եթե Հայաստան փոխադրվենք, ուրեմն մեր տունը շինենք Շուշվա բարձրունքին: Մեզի պատիվ ու երջանկություն է հոն ապրիլը:
Ափսո՜ս, խոսքի տերը չեղավ։
Արա Բերքյանը այլ նախասիրություններ ևս ուներ. նկարում էր, գուցե՞ նկարչուհի մորից էր ժառանգել այս շնորհը. շատ էր սիրում Ռուμենսին, որի μնօրինակների կոփիներ և ուրիշ ժամանակակից կտավներ՝ արված 40-50 տարի առաջ, այսօր էլ զարդարում են Վիսμադենի մեր μնակարանը։ Նա նաև փայլուն հրացանաձիգ էր, μազմիցս մասնակցել էր Գերմանիայի և Ռայնլանդ Ֆալսի և Հեսենի հրացանաձգության մրցումներին՝ զբաղեցնելով առաջնակարգ տեղեր։
Արայի կորստով գերմանահայությունը կորցրեց շատ հայտնի գործիչներից մեկին։ Նա եղել է Մյունխենի, Ախընի ուսանողական միությունների հիմնադիրներից, Հեսենի մշակութային միության վարչության անդրանիկ նախագահ, Գերմանա-հայկական ընկերությունը կրկին վերաμացվել է Բերքյանի շնորհիվ, Մայնցի հայկական համայնքի նախագահ, Հայ-գերմանական թղթակցության խմբագիր: Նա հեղինակներից մեկն է «Հռենոսի և Արաքսի միջև» գրքի: Մեծահամբավ գիտնականների վկայությամբ Բերքյանը իր դոկտորական աշխատանքով՝ «Միջնադարյան Հայաստանի ամրաշինությունը» թեմայով նոր ճանաչողություն է ստեղծել գերմանիայի և օտար մասնագետների մոտ՝ հայ ճարտարապետության վարկը բարձրացնելով նոր աստիճանի: Արա Բերքյանի մասին կան μազմաթիվ հրապարակումներ Հայաստանի, սփյուռքի և գերմանական մամուլում. հեղինակներ՝ պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայեր (Հայ-գերմանական թղթակցություն), Ուլրիխ Ցինկ, «Հոր հայրենիքին ամուր կապված» (Allgemeine Zeitung Mainz), ակադեմիկոս Վարազդատ Հարությունյան (ՙՀայաստան,,), Հրաչյա Մաթեւոսյան (,,Հայաստան,,, «Լրագիր»), Ռ. Զաքարյան (,,Արվեստ,,), Շուշանիկ Աբրահամյան («Լրագիր»), Համո Պետրոսյան (ՙԱզատ օր,,) Լ. Բերքյան-Աμրահամյան (ՙՆպատակ,,, Գիտություն,,, ,, Հայ-գերմանական թղթակցություն,, ,,Ասպարեզ,,, «Ազդակ», «Իրավունք de facto», «Հոգևոր Հայրենիք» ակադեմիկոս Վ. Հարությունյանի ,,Արվեստակից ժամանակակիցներս,, գրքում, ,,Ո՞վ ո՞վ է,, կենսագրական, գերմանական ,,Who`s who intechnology,, հանրագիտարաններում...
2004թ. օգոստոսի 10-ին՝ Հայաստանի ճարտարապետների միության նախաձեռնությամբ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում շուքով նշվեց Արա Բերքյանի ծննդյան 70-ամյակը։ Օրվա գլխավոր μանախոսն էր ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը։ Այդ օրը ելույթ ունեցան Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, դոկտոր-պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը, գրող Հրաչյա Մաթևոսյանը, դոկտոր-պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանը, ճարտարապետության և ինժեներության դոկտոր Արմեն Հախնազարյանը (մտերիմ ընկերներ էին), տեխնիկական գիտությունների տեկնածու Ռաֆայել Հարությունյանը, ինքս։
Արա Բերքյանի 75-ամյակը նույնպես շուքով նշվեց 2009 թ. հունիսի 19-ին, Հայաստանի ազգային գրադարանում։ Այդ օրը ինքս μանախոսեցի, ելույթ ունեցան գրադարանի տնօրեն, գրող Դավիթ Սարգսյանը (ճանաչված բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանի որդին), դոկտոր-պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանը, Ռաֆայել Հարությունյանը (ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի որդին, որն իր մահկանացուն կնքեց 2010-ի հունվարին), պատմաբան, ազգագրագետ Արգամ Այվազյանը:
Հայ մշակույթը աշխարհում տարածելու, հայ ճարտարապետությանը մատուցած ծառայությունների համար, Բերքյանին հետմահու շնորհվեց Հայաստանի Ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտի անվան մեդալ։
Նրա 75-ամյակը շուքով նշվեց Հեսենի հայ մշակութային միությունում (Ֆրանկֆուրտ)։ Արա Բերքյանի մասին մանրամասներ տես գրքում զետեղված մի քանի հոդվածներ։
Բերքյանը՝ հետմահու հայրենիք է վերադառնում իր գրքերով, իր մասին հրապարակումներով, մարդկանց հուշերով, իրեն նվիրված հիշատակի միջոցառումներով
Նա դեռ հայրենիք կվերադառնա իր անձնական հարուստ արխիվով։
Հարուստ է եղել Արա Բերքյանի զուտ մարդկային և գիտական կապերի աշխարհագրությունը՝ Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Անգլիա, ԱՄՆ, Բեյրութ, Ավստրիա, Ֆրանսիա, Իրան... Նրանք նշանավոր գիտնականներ են, քաղաքական գործիչներ, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Տեր Տեր Վազգեն Ա, Կիլիկիոյ Կաթողիկոսներ Տեր Տեր Խորեն Ա և Տեր Տեր Գարեգին Բ (վերջինս՝ հետագայում Ամենայն Հայոց
Կաթողիկոս Գարեգին Ա), Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան ուխտի հայրեր, պատմաμաններ, գրողներ, ճարտարապետներ, նկարիչներ, լրագրողներ։ Հարյուրից ավելի անուններ, հազարավոր նամակներ, որոնցում կարմիր թելի նման Հայաստանն է, Հայկական դատի հարցերը։ Այդ նամակներն ու նյութերը հետագայում ոչ միայն նոր հայեցակետով կներկայացնեն Արա Բերքյան ազգանվեր գործիչին ու գիտնականին, այլ նաև նորովի կպատմեն, թե հեռավոր ափերում ինչ հուսաμեկություն և հուսավորում ապրեց նա՝ հարազատ ժողովրդի ճակատագրի համար, թե որչափ հարատև ու անխոնջ աշխատանք կատարեց ի սեր հայության:

Լիզա Բերքյան-Աբրահամյան

1 комментарий:

  1. Բարեւ,

    Դուք պետք է հարմարավետ վարկ ձեր բավարարվածության. Մենք առաջարկում ենք մի վարկ, մատչելի գներով է 3% տոկոսադրույքով մատչելի տեղական եւ միջազգային վարկառուների. Մենք վավերացված, վստահելի, հուսալի, արդյունավետ, արագ եւ դինամիկ համագործակցել. Մենք տալիս ենք մի երկարաժամկետ վարկային 2-50 տարեկան առավելագույնը:

    Դուք պետք է ուղղակի եւ հեշտ վարկ է եւ մատչելի է վճարել պարտքը, սկսել է նոր բիզնես կամ այլ պատճառներով: Եթե այո, խնդրում ենք կապնվել մեզ հետ Ձեր հարցման համար վարկի.

    Այս առաջարկը մարդկանց համար լրջորեն մտածել:

    Խնդրում ենք ետ ստանալ, եթե հետաքրքրում է, միջոցով easyloanfirm2020@gmail.com

    Մենք վավերացված,
    Վստահելի, հուսալի, արդյունավետ, արագ եւ դինամիկ:

    Ջերմ ողջույնները,
    Derek Douglas
    easyloanfirm2020@gmail.com

    3% առաջարկում է պարզ վարկ եւ մատչելի

    ОтветитьУдалить

Blogger Widgets