ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.05.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Կատարինե Զալյան - Մանուկյան

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ 

ԿԱՏԱՐԻՆԵ ԶԱԼՅԱՆ - ՄԱՆՈՒԿՅԱՆ 
Կատարինե Զալյան-Մանուկյանը Ղուրդուղուլիի (Արմավիր) որբանոցի գլխավոր բժշկուհին էր: Նա նվիրվել էր գաղթականների ու որբերի օգնությանը՝ զօրուգիշեր պայքար մղելով համաճարակների դեմ: Որբանոցներից մեկում էլ հանդիպում է ապագա ամուսնուն՝ Դաշնակցության ականավոր գործիչ Արամ Մանուկյանին և 1917 թվականի մայիսի 1-ին Երևանում նրանք ամուսնանում են: Այդ ամուսնությունից 1918թ. հոկտեմբերին ծնվում է Արամի միակ ժառանգը` Սեդա Մանուկյանը: Երբ ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, Կատարինեն ընտրվեց խորհրդարանի պատգամավոր. նա առողջապահության հանձնաժողովի անդամ էր: 
Մեկ տարի անց, երբ դուստրն ընդամենը չորս ամսական էր, Արամ Մանուկյանը վարակվում է բծավոր տիֆով և վախճանվում: Առաջին հանրապետության անկումից հետո երիտասարդ այրու զրկանքներին գումարվում են բոլշևիկյան իշխանության քաղաքական հետապնդումները: Նրան ազատում են աշխատանքից և վտարում բնակարանից: Նա երեխան գրկին, ապաստանում է քրոջ մեկսենյականոց բնակարանում, ապա մեկնում Կրասնոդար՝ ամուսնու ազգականների մոտ: 
1927 թվականին, երբ Հայաստանը մասնագետ բժիշկների խիստ կարիք էր զգում, նա վերադառնում է Երեւան: Այստեղ մայր ու աղջիկ, բնակարան են վարձում. և ապրում ծայրահեղ դժվարին պայմաններում: «Մայրս կրթված, ազնիվ, իր գործին, իր մասնագիտությանը նվիրված անձնավորություն էր: Առավոտյան գնում էր աշխատանքի, ճաշին գալիս, ինձ կերակրում, ապա նորից դուռը ինձ վրա փակում, գնում մի ուրիշ աշխատանքի: Դա էր նրա ամբողջ կյանքը»,- իր հուշերում պատմում է Սեդա Մանուկյանը: 
1937թ.՝ որպես արտասահմանի հետ կապ ունեցող կասկածելի անձնավորության, Կատարինեին նորից ազատում են աշխատանքից: Պատերազմի տարիներին նա կրկին աշխատում էր, սակայն առողջությունը վերջնականապես քայքայվել էր: Մահացել է 1965 թվականին, բայց մահվանից առաջ ասել էր դստերը. «Ես չտեսա, բայց դու վաղ թե ուշ անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հորը: Չի կարող պատահել, որ հայ ժողովուրդը մոռանա նրան, ես վստահ եմ»: Այդպես էլ եղավ: 
Դուստրը տեսավ Հայաստանի երրորդ հանրապետության ծնունդը, տեսավ, թե իր հայրենակիցներն ինչ երախտագիտությամբ են հիշում իր հորը և արժանին մատուցում նրա հիշատակին: 
…1998-ի հունիսի 24-ին Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանի աշխատակիցները հանդիպեցին հայ ժողովրդի սիրելի հերոս Արամ Մանուկյանի միակ ժառանգի` Սեդա Մանուկյանի հետ: 80-ամյա կինը Մոսկվայից հասել էր Սարդարապատ հատուկ առաքելությամբ. թանգարանին էր նվիրում հոր իրերը, որոնք մասունքի պես տարիներ շարունակ պահել-պահպանել էր` արծաթե բաժակակալ` «Քավոր Աղին» մակագրությամբ, թեզանիքակալներ, փողկապ, ժամացույց, լուսանկարներ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets