ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Աբրահամ Ալիքյան

Աբրահամ Սարգսի Ալիքյան (ծնվ. 1928, մայիսի 21), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդան 1947-ից։

Ծնվել է Ալեքսանդրետ (Եգիպտոս) քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Նուպարյան վարժարանում։ 1939-ին ընտանիքով գաղթել է Բեյրութ։ 1946-ին ավարտել է Բեյրութի Նշան Փալանջյան ճեմարանը։ 1947-ին ներգաղթել է Հայաստան։ 1954-ին ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, նույն թվականից դարձել այդ ինստիտուտի դասախոս։ 1970-ականների վերջերին դուրս է եկել Խորհրդային Միությունից, որոշ ժամանակ ապրել Ֆրանսիայում, ապա վերադարձել և հաստատվել է Լիբանանում։ Նրա գործերից թարգմանվել են ռուսերեն։

Ա. Ալիքյանի երկերի մատենագրություն
  • Հորիզոն (բանաստեղծություններ), Բեյրութ, տպարան «Հայ ճեմարանի», 1947, 77 էջ։ 
  • Նախերգանք, Երևան, Հայպետհրատ, 1951, 70 էջ։ 
  • Նախերգանք, Երևան, Հայպետհրատ, 1952, 72 էջ։ 
  • Կանաչ սոսափ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1959, 168 էջ։ 
  • Բարեհուսո հրվանդան (քերթված), Երևան, «Հայաստան», 1965, 103 էջ։ 
  • Աչքեր (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1968, 175 էջ։ 
  • Նժար (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1974, 128 էջ։ 
  • Արևմաղ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1983, 220 էջ։ 
  • Հանդիպակաց ափեր (հոդվածներ), Երևան, «Սարգիս Խաչենց», 2009։ 
Ա. Ալիքյանի կատարած թարգմանությունները (ֆրանսերենից և ռուսերենից)
  • Անդրե Ստիլ, Առաջին հարվածը (վեպ), ֆրանսերենից թարգմանեցին Ա մասը` Աբրահամ Ալիքյան, Բ մասը` Վիվան, Երևան, Հայպետհրատ, 1955, 583 էջ։ 
  • Վերա Զվյագինցևա, Ձմեռային աստղ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Աբրահամ Ալիքյանը), Երևան, Հայպետհրատ, 1960, 60 էջ։ 
  • Շառլ Ազնավուր, Սեր սրտի չափով, Երևան, «Հայաստան», 1968, 127 էջ։ 
  • Գիտե՞ս երկիրն այս (բանաստեղծությունների ժողովածուում տեղ գտած Լուի Արագոնի «Մանուշյանի խումբը» բանաստեղծությունը թարգմանել է Աբրահամ Ալիքյանը), Երևան, «Հայաստան», 1970, 151 էջ։ 
  • Գիյոմ Ապոլիներ, Բլուրներ (բանաստեղծություններ և պոեմ), Երևան, «Հայաստան», 1970, 54 էջ։ 
  • Ծաղկաքաղ ֆրանսիական դասական քնարերգության, Երևան, «Սովետական գրող», 1976, 246 էջ։ 
  • Կոստանտին Սերեբրյակով, Շարժման իմաստությունը (ակնարկներ, էսսեներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 248 էջ։ 
  • Ռուբեն Մելիք, Մարմին` ինձնով կենդանի (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1978, 162 էջ։ 
  • Հերվե Բազեն, Վեր կաց ու գնա (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1979, 304 էջ։ 
  • Շառլ Ազնավուր, Սեր սրտի չափով (բանաստեղծություններ), Բեյրութ, տպարան «Շիրակ», 1980, 128 էջ։ 
  • Անդրե Մորուա, Դոն Ժուան կամ Բայրոնի կյանքը (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1980, 495 էջ։ 
  • Գյուստավ Ֆլոբեր, Զգացական դաստիարակություն (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1982, 544 էջ։ 
  • Ֆրանսիական պոեզիա (ժողովածուի մի մասը թարգմանել է Աբրահամ Ալիքյան), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1984, 480 էջ։ 
  • Մարտին դյու Գար Ռ., Թիբոներ (վեպ, թարգմանության հեղինակակից Գրիգոր Քեշիշյան), գիրք 1, Երևան, «Սովետական գրող», 1984, 816 էջ։ 
Հղումներ
Աղբյուրներ




Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets