ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.05.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Գուրգեն Ալեմշահ

Գուրգեն Միքայելի Ալեմշահ (մայիսի 22, 1907 - դեկտեմբերի 14, 1947), հայ կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր։

Ծնվել է 1907 թվականին Թուրքիայի հայկական Պարտիզակ ավանում։ 1930 թվականին ավարտել է Միլանի կոնսերվատորիան։ Այնուհետև Փարիզում երաժշտություն է դասավանդել Մուրատ-Ռափայելյան վարժարանի բաժանմունքում, կազմակերպել և դասավանդել է «Կիլիկիա» երգչախումբը, որը 1937 թվականին, ժողովուրդների երաժշտության մրցահանդեսում, Գուրգեն Ալեմշահի «Հայկական հարսանիք» ստեղծագործությունով շահել է 2-րդ մրցանակ։ Որոշ ժամանակ ղեկավարել է ՀՕԿ-ի «Ալագյազ», իսկ 1939-1947 թվականներին «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը։
Որպես դիրիժոր և խմբավար հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում սիմֆոնիկ և խմբերգային համերգներով։ Կատարել է Կոմիտասի, Սպենդիարյանի, Չուխաջյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմեն Տիգրանյանի և այլոց ստեղծագործությունները։ Մահացել է 1947 թվականին ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում սրտի կաթվածից։

Ստեղծագործություններ
Երգեր
  • Բուխարիկ
  • Իմ երգը
  • Ես սիրեցի
  • Իմ յարը
  • Աղվորներուն
  • Նազերով
  • Ծաղիկ էի
  • Իղձ
  • Սիրելիս
  • Պճինկո
Խմբերգեր
  • Իմ հեռավոր հայրենիք
  • Հայաստան
  • Անուշիկ յար ջան
  • Մեր պարտեզում
  • Հունձք,
  • Պլպուլն Ավարայրի
Գործիքային ստեղծագործություններ
  • Հայկական ժողովրդական պարեր (ջութակի և դաշնամուրի համար)
Սիմֆոնիկ նվագախմբի համար
  • Արևելյան գիշերներ (1931)
  • Հեքիաթ
  • Երկու պատմվածք հազար ու մեկ գիշերներից
Վոկալ սիմֆոնիկ երկ
  • Ավարայրի պատերազմը (1934).
Մեկ գործողությամբ երաժշտական պատկերներ
  • Վարդավառ (1932)
  • Ծովինար
Ձայնագրություններ
Գրականություն
Ցիցիլիա Բրուտյան(1968). Սփյուռքի հայ երաժիշտները. «Հայաստան» հրատարակչություն, Երևան. էջ. 55–60.

Հղումներ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets