ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.06.2013

Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատուն. 1551-1939 թթ. տապանաքար՝ Գեզի զբոսայգում

«Նոր Զարթօնք» հայկական կազմակերպությունը, որը գործում է Թուրքիայում, նույնպես
մասնակցել է Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում շարունակվող հակակառավարական ցույցերին։
Հայկական կազմակերպության անդամները տապանաքար են տեղադրել Գեզի զբոսայգում, որի վրա գրված է. «Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատուն. 1551-1939 թթ»։
«Դուք գողացել եք մեր գերեզմանատունը, բայց չեք կարողանա գողանալ մեր զբոսայգին»,-գրված է քարի ներքևում ամրացված պաստառի վրա։
Նշենք, որ Գեզի զբոսայգու տարածքում եղել է հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատունը, որը 30-ական թվականների վերջին թուրքական իշխանությունների կողմից ոչնչացվել է և նրա տեղում կառուցվել է զբոսայգին ու նրան հարող շինությունները։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets