ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Շահակ Ա Մանազկերտցի (373 - 377)

ՇԱՀԱԿ Ա ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ 
(373–377) 
Հայոց կաթողիկոս 373–ից: Հաջորդել է Ներսես Ա Պարթևին: 

Ծն. թ. և վայրը անհտ., մահացել է 377–ին Մանազկերտում: 
Սերում է Աղբիանոսյան տոհմից: Եղել է Հարքի ու Մանազկերտի թեմակալ եպիսկոպոս, ապա` կաթողիկոսական տեղապահ, աչքի ընկել առաքինաջան ու օրինահարգ վարքով: Կաթողիկոսական գահ է բարձրացել Պապ թագավորի նախաձեռնությամբ: Հայոց կաթողիկոսներից առաջինն էր, որ (Պապ թագավորի վճռով) ձեռնադրվելու համար չի մեկնել Կեսարիա, այլ կաթողիկոս է ձեռնադրվել տեղում: Փավստոս Բուզանդի մոտ հիշվում է Հուսիկ անունով, իսկ Մովսես Խորենացու մոտ` Սահակ ձևով, որը Շահակ անվան այլափոխված տարբերակն է:
Բոլոր գավազանագրքերում` Ներսես Ա Մեծից հետո, նա հիշատակվում է Շահակ անունով: 
Սատարել է Պապ թագավորի վարած քաղաքականությանը, չի խոչընդոտել նրա եկեղեցական բարեփոխություններին: Կեսարիայի աթոռը չի ճանաչել Շահակ Ա Մանազկերտցուն որպես Հայոց կաթողիկոս և Կեսարիայում գումարել եպիսկոպոսական ժողով, որի որոշմամբ նա զրկվելու էր կաթողիկոսի իրավազորություններից և չէր կարող եպիսկոպոսներ ձեռնադրել: Հայ հոգևորականները եպիսկոպոսի կարգ ստանալու համար պետք է ձեռնադրվեին Կեսարիայում, որն ուներ իր գիրը (հունարեն), աստվածաբանական նշանավոր դպրոցը, կրոնական գրականությունը, ուստի առաջնության էր հավակնում: Սակայն Կեսարիայի աթոռը չի կարողացել կարգալույծ անել Շահակ Ա Մանազկերտցուն, քանի որ այն կանոնական իրավունքներ չուներ Հայաստանի անկախ առաքելական եկեղեցու նկատմամբ, որն ուներ ինքնուրույն նվիրապետություն: 
Շահակ Ա Մանազկերտցու գահակալության տարիներին Հայոց եկեղեցին զերծ է մնացել նաև Կոստանդնուպոլսի աթոռի ազդեցությունից: Վախճանվել է 70–նն անց տարիքում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets