ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Զավեն Ա Մանազկերտցի (377 - 381)

ԶԱՎԵՆ Ա ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ 
(377–381) 
Հայոց կաթողիկոս 377–ից: Հաջորդել է Շահակ Ա Մանազկերտցուն: 

Ծն. թ. և վայրը անհտ.: Մահացել է 381–ին Մանազկերտում, որտեղ և ամփոփվել է: 
Սերում է Աղբիանոսյան տոհմից: Կաթողիկոս է ընտրվել Վաղարշապատ մայրաքաղաքում Վարազդատ թագավորի (374–378) կամքով: Մինչև կաթողիկոս ընտրվելը գլխավորել է Մանազկերտի եպիսկոպոսական վիճակը: Ըստ Մովսես Խորենացու` Զավեն Ա Մանազկերտցին Հայոց կաթողիկոս («եպիսկոպոսապետ») է եղել Վարազդատի գահակալության երկրորդ տարում` աթոռակալելով չորս տարի: Վարել է կենտրոնամետ քաղաքականություն` հրաժարվելով Լուսավորչի տան արևմտամետ ուղեգծից:
Ուստի Փավստոս Բուզանդը Զավեն Ա Մանազկերտցուն ներկայացնում է բացասական գույներով, նշելով նաև, որ նա հոգևոր դասին պարտադրել է հագնել զինվորական համազգեստ, հակառակ Գրիգոր Լուսավորչի տոհմում ընդունված սովորույթի, երբ եկեղեցականները կրում էին ճգնակյացի զգեստներ` մինչև ոտնակոճերը հասնող փարաջա, վեղար: Զավեն Ա Մանազկերտցին կամեցել է եկեղեցականներին զգեստավորել ազնվական դասին հատուկ զինվորական համազգեստով` շեշտելու համար նրանց արտոնյալ, ազատ դասին պատկանելու հանգամանքը: Ինքը` Զավեն Ա Մանազկերտցին, ինչպես վկայում է Փավստոս Բուզանդը, հագնում էր պճնազարդ զգեստներ` ժապավինված նարոտներով, սամույրենի, սպիտակ աքիսի, գայլի, աղվեսի մորթիներ և առանց կաշկանդվելու բեմ էր ելնում: Զինվորական համազգեստը վկայում էր նաև հայրենի նախարարական դասի քաղաքական ուղեգծին ու նախասիրություններին հոգևոր դասի հավատարմության մասին: 
Զավեն Ա Մանազկերտցին չմիջամտեց Հայոց թագավորի քաղաքական ձեռնարկումներին, համակերպողական դիրքորոշում ուներ թե՛ Վարազդատի և թե՛ նրանից հետո Հայաստանի փաստական կառավարիչ դարձած Մանուել Մամիկոնյանի նկատմամբ: Նրա օրոք Հայոց եկեղեցին անկախ էր և Կեսարիայի աթոռի հետ չուներ ծիսական և կանոնական առնչություններ: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets