ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Մելիտե Ա Մանազկերտցի (452 - 456)

ՄԵԼԻՏԵ Ա ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ 
(452–456) 
Հայոց կաթողիկոս 452–ից: Հաջորդել է Հովսեփ Ա Հողոցմեցուն (Վայոցձորցի): 

Ծն. թ. և վայրը անհտ., մահացել է 456–ին: 
Սերում է Աղբիանոսյան տոհմից: Մինչև կաթողիկոս ընտրվելն ունեցել է քահանայի կարգ, մասնակցել Շահապիվանի 447–ի ժողովին: Այնուհետև ձեռնադրվել է Մանազկերտի եպիսկոպոս, գլխավորել Ապահունիք գավառի եկեղեցական թեմը: 449–ին մասնակցել է Արտաշատի ժողովին` իր ստորագրությունը դնելով Հազկերտ II թագավորի կողմից հայերին ուղղված հավատուրացության առաջարկը մերժող գրավոր պատասխանի ներքո: Դրսևորել է ժխտողական վերաբերմունք Բյուզանդիայի կայսերականացված եկեղեցու հանդեպ: 
Մելիտե Ա Մանազկերտցին չի հետևել Լուսավորչի տան արևմտամետ ուղեգծին: Նախանձախնդիր է եղել հայոց ազգային և հոգևոր արժեքների անաղարտության, դավանական ինքնուրույնության պահպանմանը: Պայքարել է նեստորականության դեմ: Վախճանվել է ծեր հասակում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets